Բուլղարիայի կանաչների կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարիայի կանաչների կուսակցություն
Зелените
Տեսակքաղաքական կուսակցություն
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Հիմնադրված2008 թվական[1]
Գաղափարախոսությունgreen liberalism?
Քաղաքական հայացքցենտրիզմ
Պաշտոնական գույն(եր)     կանաչ
ՇտաբՍոֆիա, Բուլղարիա
Բուլղարիայի խորհրդարան
0 / 240
Կայքzelenite.bg
 Green Movement (Bulgaria) Վիքիպահեստում

Բուլղարիայի կանաչների կուսակցություն (բուլղար․՝ Политическа партия Зелените), բուլղարական քաղաքական կուսակցություն, որը հիմնադրվել է 2008 թվականին։ Կուսակցական գլխավոր շտաբը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի կանաչների կուսակցությունը հիմնադրվել է 2008 թվականին, որպես ոչ կառավարչական կազմակերպություն։ Վերջինիս անդամների աշխատանքի ոլորտներն են շրջակա միջավայրի պահպանությունը, համընդհանուր իրավունքների երաշխիքները և մարդակենտրոնությունը։

Հասարակական կազմակերպությունը քաղաքական կուսակցություն դարձել է միայն որոշակի լիազորությունների շրջանակ ստանալու և ազդեցություն ունենալու համար։ Կուսակցության կարևորագույն մոտիվացիաներն են Բուլղարիայի Հանրապետության տարբեր քաղաքական համակարգերի թերությունների քննադատությունը, այդ թվում՝ համատարած կոռուպցիայի, ժողովրդավարական վերահսկողության բացակայության և պետական կառույցների անվճռականության քննադատությունը։

Քաղաքական կուսակցությունն իր անդրանիկ նիստը գումարել է 2008 թվականի մայիսին Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Սոֆիայում։ Հետագա երեք ամիսների ընթացքում կուսակցության շարքերը համալրել են ավելի քան 6000 անդամներ։ Համաձայն կուսակցության կանոնադրության՝ քաղաքական ուժն ունի երեք համանախագահներ, որոնք ունեն հավասար իրավունքներ։

Ընտրությունների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի Հանրապետության ազգային ժողով
Ընտրություն Հաղթած

աթոռներ

Ընտրողների

քանակ

Արտերկրացի Տոկոսային

հարաբերակցություն

Վարկանիշ Կարգավիճակը Կարգավիճակ
2009 0 21,841 1,124 0.52% 9-րդ
Արտախորհրդարանական
2013 0 26,520 1,742 0.75% 14-րդ
Արտախորհրդարանական
2014 0 19,990 1,729 0.61% 11-րդ
Արտախորհրդարանական
2017 0 101,217 11.413 2.96% 7-րդ
Արտախորհրդարանական
«Այո՛, Բուլղարիա» կուսակցության հետ հանդես է եկել, որպես քաղաքական դաշինք՝ ԴԵՕՍ անվամբ։
Եվրոպական խորհրդարան
Ընտրություն Հաղթած աթոռներ Ընտրողների քանակ Տոկոսային

հարաբերություն

Ցուցանիշ
2009 0 18,644 0.72% 10-րդ
2014 0 12,547 0.56% 11-րդ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]