Բուլինգի դեմ պայքարի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլինգի դեմ պայքարի օր

Տեսակտոն և ամենամյա միջոցառում
Հաստատված2007
ՀիմնադիրՄիավորված ազգերի կազմակերպություն

Բուլինգի դեմ պայքարի օր, կամ վարդագույն շապիկի օր, ամենամյա միջոցառում, որն անցկացվում է Կանադայում և աշխարհի այլ մասերում, որտեղ մարդիկ հագնում են վարդագույն վերնաշապիկներ՝ բուլինգին դիմակայելու նպատակով։

Նախաձեռնությունը սկսվել է Կանադայում։ Այնտեղ միջոցառումն անցկացվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի վերջին չորեքշաբթի օրը[1]։ Նոր Զելանդիայում միջոցառումը կազմակերպվում է մայիսին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին միջոցառումը կազմակերպվել է 2007 թվականին Բերվիկից տասներկուերորդ դասարանի աշակերտներ Դեյվիդ Շեփարդի և Թրևիս Փրայսի կողմից, ովքեր գնել և բաժանել են 50 վարդագույն վերնաշապիկ այն բանից հետո, երբ իններորդ դասարանի աշակերտ Չակ Մակնիլը բուլինգի է ենթարկվել Քեմբրիջի կենտրոնական թագավորական գյուղական ավագ դպրոցում առաջին ուսումնական օրը վարդագույն պոլո վերնաշապիկ հագնելու համար[2][3]։ Այդ տարի Նոր Շոտլանդիայի վարչապետ Ռոդնի Մակդոնալդը յուրաքանչյուր սեպտեմբերի երկրորդ հինգշաբթին (որը համընկնում է ուսումնական տարվա սկզբի հետ) հռչակել է «բուլինգի դեմ պայքարի օր»՝ ի նշան այդ իրադարձությունների ճանաչման[4]։

2008 թվականին Բրիտանական Կոլումբիայի այն ժամանակվա վարչապետ Գորդոն Քեմփբելը փետրվարի 27-ը հռչակել է ահաբեկման դեմ պայքարի գավառական օր[5]։ 2009 թվականին Կանադայի «Տղաների և աղջիկների ակումբները» Բուլինգի դեմ պայքարի օրվա համար տպագրեցին վարդագույն շապիկներ, որոնց վրա գրված էր «բուլինգը դադարում է այստեղ» և «վարդագույն վերնաշապիկների օր»[6]։

2009 թվականի մայիսին Նոր Զելանդիան նշել է իր առաջին Վարդագույն վերնաշապիկի օրը[1]։

ՄԱԿ-ը 2012 թվականին մայիսի 4-ը հայտարարել է Բուլինգի դեմ պայքարի օր[7]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի առաջին հինգշաբթի օրը հայտարարել է դպրոցում բռնության և բուլինգի դեմ պայքարի, կիբերհարձակման դեմ պայքարի միջազգային օր[8]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշավա կենտրոնում «վարդագույն շապիկի հակաբուլինգային նշան», 2016 թվական

Բուլինգի դեմ պայքարի օրը ստեղծվել է հետագա բուլինգի դեպքերը կանխելու նպատակով։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պարզել է, որ յուրաքանչյուր չորրորդ երեխան դեռահասության շրջանում ենթարկվելու է բուլինգի[9]։ Շատ դեպքերում առաջին միջադեպից հետո բուլինգը չի դադարում. վիճակագրությունը ցույց է տալիս, որ բուլինգի ենթարկված ուսանողների 71 տոկոսը շարունակում է բուլինգի ենթարկվել, այսպիսով սա վերածվում է անվերջանալի խնդրի։ Ըստ Եյլի բժշկական համալսարանի, 2010 թվականին կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ կապ կա բուլինգի և ինքնասպանության միջև։ Սա նկարագրող տերմինը "բուլիցիդն" է, երբ ինչ-որ մեկը, ում բուլինգի են ենթարկում, արդյունքում ինքնասպանություն է գործում։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլինգի դեմ պայքարի օրվա գործողությունները կարող են իրականացվել դպրոցներում, աշխատավայրերում կամ ցանկացած այլ վայրում, որտեղ կան թիրախային խմբեր։ Միջոցառումները կարող են ներառել «բուլինգի վերացման» թեմայով հանրահավաքներ, տեղեկատվական տաղավարներ և օնլայն հարթակում կազմակերպված միջոցառումներ, որոնք կօգնեն համայնքին հասկանալ բուլինգի վտանգները, ինչպես նաև լուսաբանել հակաբուլինգային կազմակերպությունների քարոզչությունը։ Օրինակ՝ Բուլինգի կանխարգելման կապույտ վերնաշապիկների համաշխարհային օրը, Բուլինգի իրազեկման ամիսը և Վարդագույն վերնաշապիկների օրը։ Այլ միջոցառումները ենթադրում են «Բուլինգի և բռնության դեմ պայքարի ազգային օրվան» նպաստող նյութերի, պոստեռների, այլ տեղեկատվության տարածում։ Այլ միջոցառումների օրինակներ են վազքերը, համաժողովները, տեսանյութերի ստեղծման մրցույթները, ինչպիսիք են «ScreenIt!»-ը և «Back me up»-ը, ինչպես նաև համայնքային միջոցառումներ, որոնք օգտագործվում են բուլինգի և բռնության մասին տեղեկատվություն տարածելու համար։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել ուսանողներին, մանկավարժներին, համայնքի և բիզնեսի աշխատակիցներին՝ բուլինգը, խտրականությունը, հոմոֆոբիան և տրանսֆոբիան դադարեցնելու միջոցով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «About | Pink Shirt Day». www.pinkshirtday.org.nz. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Bullied student tickled pink by schoolmates' T-shirt campaign». CBC News. 2007 թ․ սեպտեմբերի 19.
  3. CBC Kids team (2021 թ․ փետրվարի 24). «What is Pink Shirt Day?».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Stand Up Against Bullying Day Proclaimed». Province of Nova Scotia. 2007.
  5. Fowlie, Jonathan (2008). «Wear pink to fight bullying, minister says». Vancouver Sun. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 5-ին.
  6. «Province Declares Anti-Bullying Day». 2009 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  7. «Anti Bullying Day». 2012.
  8. UNESCO (2020 թ․ նոյեմբերի 12). «International day against violence and bullying at school including cyberbullying». UNESCO (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  9. S.P. Limber, P. Cunningham, V. Florx, J. Ivey, M. Nation, S. Chai, and G. Melton, "Bullying among school children: Preliminary findings from a school-based intervention program," paper presented at the Fifth International Family Violence Research Conference, Durham, NH, June/July 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]