Անթև կարմրամլուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոցալվիճից)
Անթև կարմրամլուկ
Անթև կարմրամլուկ
Անթև կարմրամլուկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Կիսակարծրաթևավորներ (Hemiptera)
Ընտանիք Pyrrhocoridae
Ցեղ Կարմրամլուկ (Pyrrhocoris)
Տեսակ Անթև կարմրամլուկ (P. apterus)
Միջազգային անվանում
Pyrrhocoris apterus

Անթև կարմրամլուկ, սովորական կարմրամլուկ կամ մլուկ-գինվորիկ[1] (լատPyrrhocoris apterus), նաև բոցալվիճ[2], կարմրամլուկների ընտանիքի տարածված միջատ։ Հեշտությամբ ճանաչելի է իր վառ կարմիր և սև գույների համադրության շնորհիվ[3]։ Մլուկ-զինվորիկը տարածված է Պալեարկտիկայում ՝ Եվրոպայի Ատլանտյան ափից մինչև Չինաստանի հյուսիս-արևմուտք, այդ թվում՝ Հայաստանում։ Այն հանդիպում է նաև Միացյալ Նահանգներում, Կենտրոնական Ամերիկայում և Հնդկաստանում, ինչպես նաև հայտնաբերվել է Ավստրալիայում[4][5]։ Նկատվել է, որ վերջերս ընդլայնել է իր տարածվածությունը դեպի հյուսիս՝ Միացյալ Թագավորություն և դեպի արևելք՝ մինչև Միջերկրական ծովի ափերը[6]։ Միջատները, հատկապես ոչ հասուն ձևերը, հաճախ ձևավորում են կուտակումներ, որոնք պարունակում են տասնյակից մինչև հարյուրավոր առանձնյակներ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մլուկ-զինվորիկները հիմնականում զուգավորվում են ապրիլին և մայիսին։ Սնվում են հիմնականում լորենու և փիփերթազգիների սերմերով։ Նրանց հաճախ կարելի է հանդիպել խմբերով՝ կուտակված լորենու բնի հիմքի արևոտ կողմում։

Զուգավորվելիս կազմում են զույգեր, որը տևում է 12 ժամից մինչև 7 օր։ Զուգավորման երկար ժամանակահատվածը, հավանաբար, պայմանավորված է արական անհատների կողմից որպես սերմի պահպանությամբ՝ այլ արուների հետ բարձր մրցակցության պայմաններում[7]։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են շրջապատի բույսերի փոշեհատիկներով, մրգերով, հյութով և սերմերով։ Նաև ուտում են հոդվածոտանիներ և տարբեր անողնաշարավորներ՝ որդեր և խխունջներ։ Հաճախ ապրում են և որսում ծառերի բների վրա։ Կարող են հարձավել նաև նույն տեսակի այլ առանձնյակների վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման միջատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթև կարմրամլուկի և բանգու մլուկի համեմատությունը
Կարմրամլուկ անթև
Կարմրամլուկ անթև  
Մլուկ բանգու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղազարյան, Ռուբեն Սերոբի (1992). Կենդանիների անունների հայերեն - ռուսերեն - լատիներեն կարգաբանական բառարան. Տիգրան Մեծ. ISBN 978-99930-52-26-5.
  2. «Ընդարձակ Բառարան Գերմաներէնէ-Հայերէն, Լևոն Թորոսեան - Feuerwanze». www.nayiri.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Brickfields Country Park: Cinnamon Bug – Corizus hyoscyami
  4. Socha, Radomir (1993). «Pyrrhocoris apterus (Heteroptera)–an experimental model species: a review». European Journal of Entomology. 90: 241–286. ISSN 1210-5759.
  5. Mata, Luis; Andersen, Alan N.; Morán‐Ordóñez, Alejandra; Hahs, Amy K.; Backstrom, Anna; Ives, Christopher D.; Bickel, Daniel; Duncan, David; Palma, Estibaliz (June 2021). «Indigenous plants promote insect biodiversity in urban greenspaces». Ecological Applications. 31 (4): 12. doi:10.1002/eap.2309. PMID 33605502. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  6. Marren, Peter (2010). Bugs Britannica. Chatto & Windus. ISBN 978-0-7011-8180-2.
  7. Schöfl, Gerhard; Michael Taborsky (2004 թ․ փետրվարի 19). «Prolonged tandem formation in firebugs (Pyrrhocoris apterus) serves mate-guarding». Behavioral Ecology and Sociobiology. Springer Berlin / Heidelberg. 52 (5): 426–433. doi:10.1007/s00265-002-0524-9. ISSN 0340-5443.