Բորխա Վիգերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բորխա Վիգերա
Шахтер-Атлетик (6).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1987(1987-03-26)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Լոգրոնյո, Իսպանիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սպորտինգ (Խիխոն)
Համար 25
Պատանեկան կարիերա
Իսպանիա Բերսեո
2003-2006 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2012 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 14 (0)
2007-2009  Իսպանիա Ռեալ Սոսիեդադ Բ 91 (25)
2011-2012  Իսպանիա Խիմնաստիկ 15 (2)
2012  Իսպանիա Ալբասետե 10 (1)
2012-2014 Իսպանիա Ալավես 79 (43)
2014-2016 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 30 (2)
2016-2018 Իսպանիա Սպորտինգ (Խիխոն) 27 (1)
2018– Իսպանիա Նումանիսա 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բորխա Վիգերա Մանսանարես (իսպ.՝ Borja Viguera Manzanares, մարտի 26, 1987(1987-03-26)[1], Լոգրոնյո, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Նումանսիա» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորխա Վիգերան «Ռեալ Սոսիեդադ» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Երեք տարվա ընթացքում նա հանդես է եկել «Ռեալ Սոսիեդադ Բ» պահեստային կազմում։ 2007 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Լաս Պալմաս» ակումբի դեմ խաղում, Բորխան կատարել է իր նորամուտը Սեգունդայում։ 2009 թվականին նա տեղափոխվել է առաջին թիմ։ 2010 թվականին սանսեբաստացիներն անցել են էլիտա։ Օգոստոսի 29-ին՝ «Վիլյառեալ» ակումբի դեմ խաղում, Վիգերան կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[2]։ Բարձր մրցակցության պատճառով Վիգերան ստիպված է եղել վարձավճարով հանդես գալ «Խիմնաստիկ», ապա «Ալբասետե» ակումբներում։

2012 թվականի ամռանը Վիգերան տեղափոխվել է «Ալավես»[3]։ Օգոստոսի 25-ին՝ «Բարակալդո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4]։ Սեպտեմբերի 2-ին՝ «Լոգրոնիես» ակումբի դեմ խաղում Բորխան խփել է իր առաջին գոլը «Ալավեսի» կազմում[5]։ Երկու մրցաշրջան անընդմեջ Վիգերան դարձել է թիմի լավագույն ռմբարկու։

2014 թվականի ամռանը Բորխան եռամյա պայմանագիր է կնքել «Ատլետիկ Բիլբաոյի» հետ[6]. Տրանսֆերի արժեքը կազմել է 1 մլն եվրո[7]։ Օգոստոսի 30-ին՝ «Լևանտե» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը ակումբում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Իբայ Գոմեսին[8]։ Նոյեմբերի 5-ին՝ պորտուգալական «Պորտու» ակումբի դեմ խաղում, Բորխան կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում[9]։ Նոյեմբերի 21-ին՝ «Էսպանյոլ» ակումբի դեմ խաղում Վիգերան խփել է իր առաջին գոլը «Ատլետիկի» կամզում[10]։

2016 թվականի ամռանը՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, Բորխան երկամյա պայմանագիր է կնքել Խիխոնի «Սպորտինգի» հետ[11]։ «Լեգանես» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[12]։ Նոյեմբերի 4-ին՝ «Մալագա» ակումբի դեմ խաղում, Վիգերան խփել է իր առաջին գոլը հօգուտ «Սպորտինգի»[13]։

2018 թվականի օգոստոսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Վիգերան երկու տարով պայմանագիր է կնքել «Նումանսիա» ակումբի հետ[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական

  • Սեգունդայի լավագույն ռմբարկու (25 գոլ) – 2013/2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Ռեալ Սոսիեդադ VS. Վիլյառեալ 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-08-29 
  3. Borja Viguera: “Estoy muy feliz en Vitoria” (Borja Viguera: "I am very happy in Vitoria") Archived 2014-07-14 at the Wayback Machine.; Alavés' official website, 14 August 2013 (Իսպաներեն)
  4. «Բարակալդո VS. Ալավես 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-08-25 
  5. «Լոգրոնիես VS. Ալավես 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-09-02 
  6. Borja Viguera drafted; Athletic's official website, 13 June 2014
  7. Borja Viguera ficha por el Athletic (Borja Viguera signs for Athletic); El Mundo Deportivo, 13 June 2014 (Իսպաներեն)
  8. «Ատլետիկ Բիլբաո VS. Լևանտե 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-08-30 
  9. «Ատլետիկ Բիլբաո VS. Պորտու 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-11-05 
  10. «Ատլետիկ Բիլբաո VS. Էսպանյոլ 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-11-21 
  11. Borja Viguera se incorpora al Sporting (Borja Viguera added to Sporting) Archived 2016-09-02 at the Wayback Machine.; Sporting Gijón, 30 August 2016 (in Spanish)
  12. «Սպորտինգ Խիխոն VS. Լեգանես 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-09-21 
  13. «Մալագա VS. Սպորտինգ Խիխոն 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-11-04 
  14. Otro delantero del Athletic de Champions para el Numancia (Another Athletic Champions forward to Numancia); Mundo Deportivo, 2 August 2018 (in Spanish)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]