Բորիս Ռոմանիցկի
Բորիս Ռոմանիցկի ուկր.՝ Борис Васильович Романицький | |
---|---|
Ծնվել է | մարտի 18 (30), 1891 |
Ծննդավայր | Chornobai, Չերկասիի մարզ[1] |
Մահացել է | օգոստոսի 24, 1988 (97 տարեկանում) |
Մահվան վայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Մասնագիտություն | դերասան |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ |
Ռոմանիցկի Բորիս Վասիլևիչ (ծնվել է՝ 1891), ուկրաինացի խորհրդային դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1915 թվականին ավարտել է Կիևի Ն․ Վ․ Լիսենկոյի անվան երաժշտական դրամատիկական դպրոցը։ 1922 թվականին եղել է Մ․ Զանկովեցկայայի անվան ուկրաինական թատրոնի (Լվով) հիմնադիրներից և գեղարվեստական ղեկավարը (մինչև 1948 թվականը), դերասան և ռեժիսոր։ Ռոմանիցկու կերպարների մեկնաբանություններն առանձնանում են սուր բնութագրությամբ, գույների բազմազանությամբ։ Լավագույն դերերից են՝ Միկոլա Զադորոժնի (Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»), Իյրապով (Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա»), Վոյնիցկի (Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»), Կարլ (Շիլլերի «Ավազակներ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», առաջինը ուկրաինական բեմում, 1926 թ.)։ Բեմադրություններից են՝ Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը» (1933 թ.), Ւփժնյակի «Դեպի մեծ հող» (1949 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.), Ա․ Լևադայի «Կամո» (1954 թ., գլխավոր դերում հանդես է եկել նա)։ Հեղինակ է «Ուկրաինական թատրոնը անցյալում և այժմ» (1950 թ.) գրքի։ Տ․ Շևչենկոյի անվան ՈւՍՍՀ պետական մրցանակ (1974 թ.)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Романицкий Борис Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- Մարտի 30 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1988 մահեր
- Լվով քաղաքում մահացածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուկրաինացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին