Բորիս Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիս Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1924[1][2] Պյատիգորսկ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2019 (95 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաշարժագետ և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1948)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1966) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Բորիս Կարապետի Կարապետյան (ապրիլի 29, 1924[1][2], Պյատիգորսկ, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 12, 2019, Երևան, Հայաստան), հայ խորհրդային սեյսմոլոգ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1971), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ 1990)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1948-1961, 1974-1980 թվականների զինանյութեր և կառուցվածքների գիտական հետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ, փոխտնօրեն, 1961-1971 թվականներ՝ ՀՀ ԳԱԱ ԷԻՍԻ-ի բաժնի վարիչ, 1971-1974 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, 1974-1980 թթ. Հայաստանի Շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի փոխտնօրեն, 1981-1994 թթ.` Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Երկաթբետոնե, քարե կոնստրւկցիաների և կառուցվածքների սեյսմակայունության» ամբիոնի վարիչ, 1995 թվականից` նույն համալսարանի «Շինարարական կոնստրուկցիաներ» ամբիոնի պրոֆեսոր։
Ուսումնասիրությունները վերաբերում են ինժեներական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության հարցերին։ «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1974 թ.
- ՀՀ պետական և ԱՄՆ-ի հայկական գիտնականների և ճարտարագետների ընկերության Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Предпосылки прогнозирования землетрясений и сейсмостойкое строительство в Армянской ССР.- Ереван, Айастан, 1981, 172 с.
- Реологические процессы в глинистых грунтах : С учетом особых воздействий.- Ереван, Айастан, 1992, 395 с.
- Երկրաշարժերը և սեյսմոկայուն շինարարությունը.- Երևան, ԳԱԱ հրատ., 1955, 62 էջ։
- Սեյսմակայուն շինարարությունը Հայկական ՍՍՀ-ում.- Երևան, Ա. հ., 1985, 40 էջ[4]։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդվածների մատենագիտություն[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Բորիս Կարապետյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Կարապետյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 307)։ |
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Պյատիգորսկ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 2019 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ սեյսմոլոգներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ ճարտարագետներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ