Բորիս Իսաչենկո
Բորիս Իսաչենկո | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2 (14), 1871 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1948[1] (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բուսաբան, կենսաբան, մանրէաբան և hydrobiologist |
Հաստատություն(ներ) | Saint Petersburg Botanical Garden?[3][4], Saint Petersburg Botanical Garden?[3][4][5], ՌԴ ԳԱ Ս․ Վինոգրադսկու անվան միկրոկենսաբանության ինստիտուտ[3], Սանկտ Պետերբուրգի համալսարան[4] և Սանկտ Պետերբուրգի համալսարան[4] |
Գործունեության ոլորտ | մանրէաբանություն[2], բուսաբանություն[2] և Ջրակենսաբանություն[2] |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[6] և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1895)[4] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Issatsch. |
Բորիս Լավրենտևիչ Իսաչենկո (ռուս.՝ Исаченко, Борис Лаврентьевич, հունիսի 2 (14), 1871, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 17, 1948[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային մանրէաբան և բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից անդամ՝ 1929 թվականից), Ուկրաինայի ԳԱ ակադեմիկոս (1945, թղթակից անդամ՝ 1929 թվականից), կենսաբանական գիտությունների դոկտոր (1934), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Աշխատանքները վերաբերում են ծովերի (հիմնականում բևեռային) մանրէաբանությանը, ինչպես նաև սերմնաբանության, բուսաբանության, ընդհանուր գյուղատնտեսոական և տեխնիկական մանրէաբանության հարցերին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Իսաչենկոն ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժինը (1895)։ 1900-1929 թվականներին եղել է դոցենտ, պրոֆեսոր, 1918 թվականին համալսարանում իր կողմից կազմավորած միկրոկենսաբանության ամբիոնի վարիչ։ 1929-1937 թվականներին՝ Լենինգրադի Փորձարարական բժշկության համախորհրդային ինստիտուտի բաժնի վարիչ։
1902-1917 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի բուսաբանական այգու սերմերի հետազոտությունների բաժնի վարիչը, իսկ 1917-1930 թվականներին՝ տնօրենը։ Գիտական սերմնաբանության և սերմերի վերահսկմանը նվիրված աշխարհում առաջին ամսագրի նախաձեռնողն ու խմբագիրն էր․ բազմիցս ներկայացրել է ԽՍՀՄ-ն սերմերի հետազոտմանը նվիրված միջազգային վեհաժողովներին։
1904 թվականին մասնակցել է Ստեբուտովի կանանց գյուղատնտեսական դասընթացներին, գլխավորել է բուսաբանության ամբիոնը, դասախոսություններ կարդացել բույսերի ֆիզիոլոգիայի և դասակարգման, կազմախոսության և միկրոկենսաբանության վերաբերյալ։ Տվյալ ուսումնական հաստատությունում աշխատել է ավելի քան 30 տարի։ 1920-1922 թվականներին եղել է Ի․ Ստեբուտի անվան գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտորը (հետագայում՝ Գյուղատնտեսական ակադեմիա)։
1937 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ միկրոկենսաբանության ինստիտուտում (1939 թվականից՝ տնօրեն)։
Երկար ժամանակ եղել է «Միկրոկենսաբանություն» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Թաղված է Մոսկվայի Վվեդենսկի գերեզմանոցում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր դրոշի աշխատանքային շքանշանով և մեդալներով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Борис Лаврентьевич Исаченко: К 50-летию научной деятельности // Вестник Академии наук СССР, 1945, № 10—11.
- Крис А. Е. Б. Л. Исаченко — основоположник морской микробиологии // Природа, 1949, № 11 (имеется библиография трудов Исаченко).
- Исаченко Б. Л. Воспоминания о преподавании микробиологии в Петербургском—Ленинградском университете (1900—1929) // Исаченко Б. Л. Избранные труды: В 2-х томах. — М.; Л., 1951. — Т. 2. — С. 296-304.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Исаченко Борис Лаврентьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Geltman D. V. Владимир Леонтьевич Комаров: краткий биографический очерк, Vladimir Leontyevich Komarov: a short biography // Историко-биологические исследования — 2020. — Vol. 12, Iss. 4. — P. 12—37. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-14002
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Бубырева В. А., Гельтман Д. В. В.Л. Комаров и Санкт-Петербургский университет, Vladimir L. Komarov and St. Petersburg University (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 4. — С. 68—94. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-14004
- ↑ Гельтман Д. В. Непростое объединение Ботанического сада и Ботанического музея в Ботанический институт, The Uneasy Merging of the Botanical Garden and Botanical Museum into the Botanical Institute (ռուս.) // Историко-биологические исследования — 2014. — Т. 6, вып. 3. — С. 35—60. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ 6,0 6,1 «Тюремная автобиография» Николая Александровича Максимова. Часть 2, The “Prison Autobiography” by Nikolai Alexandrovich Maximov. Part II (ռուս.) // Историко-биологические исследования — 2017. — Т. 9, вып. 1. — С. 68—104. — ISSN 2076-8176; 2500-1221
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- История в лицах. Б. Л. Исаченко // Сайт Санкт-Петербургского государственного аграрного университета
- Исаченко Борис Лаврентьевич, (1871—1948), микробиолог, ботаник, академик АН СССР (1946) на сайте Архива РАН
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 393)։ |
- Հունիսի 14 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1948 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Խորհրդային բուսաբաններ
- Խորհրդային կենսաբաններ
- Խորհրդային մանրէաբաններ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Ռուս մանրէաբաններ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ