Jump to content

Բորիս Իզյումսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Իզյումսկի
Ծնվել էփետրվարի 21 (մարտի 6), 1915[1] կամ մարտի 6, 1915(1915-03-06)[1]
ԾննդավայրՎոլգոգրադ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 6, 1984(1984-09-06) (69 տարեկան) կամ սեպտեմբերի 5, 1982(1982-09-05)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արձակագիր և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերվիպակ և պատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան
և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Բորիս Վասիլևիչ Իզյումսկի (ռուս.՝ Борис Васильевич Изю́мский, փետրվարի 21 (մարտի 6), 1915[1] կամ մարտի 6, 1915(1915-03-06)[1], Վոլգոգրադ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 6, 1984(1984-09-06) կամ սեպտեմբերի 5, 1982(1982-09-05)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վոլգոդոնսկի պատվավոր քաղաքացի։ ԽՄԿԿ անդամ (1946)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Իզյումսկին ծնվել է 1915 թվականի փետրվարի 21-ին (մարտի 6-ին) Ցարիցինում (այժմ` Վոլգոգրադ)` ուսուցիչների ընտանիքում։ Մայրը` Աննա Բորիսովնան և հայրը` Վասիլի Իվանովիչը, հանդիպել են ցարիցինյան թերթի խմբագրությունում, որտեղ հայրն աշխատել է որպես սրբագրիչ, մայրը զբաղվում էր ձեռագրերի վերանայմամբ, տպագրում բանաստեղծություններ։ 1917 թվականին ընտանիքը տեղափոխվել է Տագանրոգ, որտեղ էլ անցել են Իզյումսկու մանկությունն ու պատանեկությունը։ 1928 թվականին հորն աքսորել են Կարգոպոլ, որտեղ նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում` պատրաստելով աթոռներ։ 1937 թվականին կրկին ձերբակալվել է, հացադուլ արել։ Մահացել է 55 տարեկանում։

Բորիս Վասիլևիչը սովորել է Տագանրոգի Ա.Պ. Չեխովի անվան թիվ 2 և թիվ 16 դպրոցներում։ Ապրել են մոր աշխատանքով, ով զբաղվում էր տանը դասավանդմամբ։ 9 տարեկան հասակում փորձել է գրել պիես, այնուհետև ստեղծել է վեպ, որտեղ նկարագրել է բակի իր ընկերներին։

15 տարեկանում, երբ նոր էր ավարտել դպրոցի 9-րդ դասարանը, դարձավ ընտանիքի կերակրողը, քանի որ մայրը լուրջ հիվանդացավ։

Իզյումսկին աշխատել է որպես բեռնակիր, գործարանում եղել խառատ։ Մտածելով ուսումը շարունակելու մասին` ընդունվել և շուտով թողել է ավիացիոն տեխնիկումը, զբաղվել կոնստրուկտորական դասընթացներով։

Գործարանի ուղեգրով սովորել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետում։ Ինստիտուտից և հեռացվել է կոմերիտմիությունից` բանաստեղծ Վալենտին Վարդանովի գրական երեկոյի կազմակերպման ու մասնակցության համար, որին ավելի ուշ ձերբակալել էին որպես ժողովրդի թշնամի[2]։ Ավելի ուշ վերականգնվել է` հաշվի առնելով բացառման հիմքերի ակնհայտ անհեթեթությունը։ Տպագրվել է տեղական թերթում, գրել է ֆելիետոններ և բանաստեղծություններ, ստորագրել դրանք ԿարանդԱշ կեղծանվամբ։

Պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո դասավանդել է Ռոստովի դպրոցներում, հաճախել բժիշկների տանը կից գրական խմբակ, որտեղ երիտասարդ Սոլժենիցինը կարդում էր իր բանաստեղծությունները[2]։ 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայել է հեծելազորային, հրետանային գումարտակներում։ 1943 թվականին մարտերում վիրավորվել է, Աբգաներովի ճակատամարտում կրկին վիրավորվել է և կանտուզիայի ենթարկվել։ Բուժումից հետո զորացրվել է և 1944 թվականին ուղարկվել Նովոչերկասկի Սուվորովի անվան ուսումնարան որպես պատմության, տրամաբանության և հոգեբանության ուսուցիչ, որտեղ աշխատել է մինչև 1951 թվականը։

1953-1956 թվականներին ապրել է Նովոչերկասկում։ 1956 թվականին այցելել է Նովգորոդ, որտեղ տարածաշրջանային գրադարանում հանդիպել է ընթերցողների հետ[3]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Алые погоны, 1948-1954;
  • Ханский ярлык, 1952;
  • Девичья гора (сборник), 1961, 1963;
  • Девять лет, 1966 (книга первая: «Море для смелых», книга вторая: «Леокадия Алексеевна»)
  • Нина Грибоедова, 1970;
  • Плевенские редуты, 1976.
  • Бегство в Соколиный бор
  • Соляной шлях
  • Град за лукоморьем
  • Тимофей с Холопьей улицы
  • Зелен-камень, 1985.
  • От марта до марта: Повесть о Георгии Димитрове, 1985.
  • Путь к себе. Отчим, 1979.
  • Дальние снега.
  • Спутник мой незримый, 1981.
  • Призвание, 1965.
  • Небо остается, 1984.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. - Ростов н/Д, 1958. - С. 53-58. - 160 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с. - 20 000 экз.
  • Черная Г. А. Изюмский, Борис Васильевич // Русские детские писатели ХХ века: Биобиблиографический словарь. - М.: Флинта; Наука, 1997. - С. 193-196. - ISBN 5-02-011304-2.
  • Джичоева Е. Г. Два лика времени: Очерк жизни и творчества Б. В. Изюмского. - Ростов-н/Д, 1988.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 2,0 2,1 Изюмский Б. Мои вечера (детали жизни) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Ковчег Кавказа. - 2009. - № 27.
  3. «Литературная карта Новгородской области». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]