Բոջեք Հորսմեն
![]() | |
Ժանր | կատակերգություն, սիթքոմ, հումորային դրամա, կատակերգական հեռուստասերիալ, անիմացիոն ֆիլմ մեծահասակների համար և դենս փոփ |
Ստեղծող | Ռաֆայել Բոբ-Ուոքսբերգ |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն[1] |
Գլխավոր դերերում | Ուիլ Արնետ Էմի Սեդարիս Էլիսոն Բրի Փոլ Ֆ․ Թոմքինս Աարոն Փոլ |
Պրոդյուսեր | Ալեքս Բալքլի Քորի Կամպոդոնիկո Մեհա Սեթհի Լիզա Հանաուոլտ Քեյթ Փերդի |
Գործադիր պրոդյուսեր | Ռաֆայել Բոբ-Ուոքսբերգ |
Երաժշտություն | Պատրիկ Կարնի |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 77 |
Էկրաններին է | Օգոստոսի 22, 2014-ից Հունվարի 31, 2020-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | ShadowMachine և The Tornante Company |
Դիստրիբյուտոր | Netflix |
Պատկերի ձևաչափ | 1080p (16:9 HDTV) |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital Plus 5.1 |
Պաշտոնական կայքէջ |
«Բոջեք Հորսմեն» (անգլ.՝ BoJack Horseman), ամերիկյան տրագիկոմեդիկ[2] անիմացիոն սիթքոմ։ Գլխավոր դերերը հնչյունավորում են Ուիլ Արնետը, Էմի Սեդարիսը, Էլիսոն Բրին, Փոլ Թոմքինսը և Աարոն Փոլը։
Գլխավոր հերոսն է մարդակերպ ձի Բոջեք Հորսմենը (Արնետ), ով 1990-ական թվականներից հայտնի սիթքոմային դերասան է։ Բոջեքի երկարատև ստեղծագործական դադարն ընդհատվում է ինքնակենսագրական գրքի լույսընծայմամբ, որի հեղինակն ուրվական գրող Դայան Նույենն (Բրի) էր։ Գլխավոր հերոսի նեղ շրջանակի մաս են կազմում նաև նրա գործակալ Արքայադուստր Քերոլինը (Սեդարիս), բնակակից Թոդ Չավեսը և դերասան Միստր Փինաթբաթերը (Թոմքինս)։ Միևնույն ժամանակ Բոջեքը տառապում է դեպրեսիայով և ալկահոլի ու հոգեմետ նյութերի հանդեպ կախվածությամբ։
Սերիալն առաջին անգամ եթեր է բարձրացել 2014 թվականի օգոստոսի 22-ին, «Netflix» հարթակում, և ավարտվել 2020 թվականի հունվարի 31-ին՝ ունենալով 6 եթերաշրջան և ընդհանուր 77 էպիզոդ[3]։
Քննադատների շրջանում արժանացել է բարձր գնահատականների։ Սերիալն իրատեսորեն անդրադառնում է այնպիսի երևույթների, ինչպիսիք են դեպրեսիան, փսիխոտրավման, հակումները, ինքնաոչնչացնող վարքագիծը, ռասիզմը, սեքսիզմը, սեռականությունը և այլն[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Molumby Deidre (հունվարի 30, 2020)։ «The next season of 'Bojack Horseman' will be its last»։ entertainment.ie։ Վերցված է դեկտեմբերի 3, 2021
- ↑ Thorne Will (սեպտեմբերի 27, 2019)։ «'BoJack Horseman' to End After Season 6 on Netflix»։ Vulture։ Vulture։ Վերցված է դեկտեմբերի 3, 2021
- ↑ Enlow Courtney (September 8, 2017)։ «How 'Bojack Horseman' Depicts Depression More Honestly Than Any Show On Tv»։ Bustle։ Արխիվացված է օրիգինալից մարտի 28, 2019-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)
- Էջը IMDb.com կայքում (անգլ.)
|