Բոուզով դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոուզով դղյակ
Bouzov
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՕլոմոուց
ԵրկիրՉեխիա
Կառուցված1317
Ընթացիկ
սեփականատեր
Չեխիա
Կայքhrad-bouzov.cz
Քարտեզ
Քարտեզ
 Bouzov Castle Վիքիպահեստում

Բոուզով դղյակ՝ մորավյան միջնադարյան դղյակներից մեկը, գտնվում է համանուն բնակավայրում, Օլոմոուցի շրջանում, Չեխիայի հանրապետություն։ Դղյակը կառուցվել է 13-րդ դարի վերջին, 14-րդ դարի սկզբին։ Դղյակը ներկայիս տեսքը ստացել է 20-րդ դարում ռոմանական ոճով վերանորոգվելուց հետո[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դղյակը հիմնադրվել է 13-րդ և 14-րդ դարերի սահմանագծին և ի սկզբանե ստացել է Բուզով (Búzov) անվանումը։ Դղյակի առաջին հայտնի տերը եղել է Բուզը Բուզովայից, ով տիրացել է Բուզովին 1317-1339-ական թվականներին։ 14-րդ դարի կեսին դղյակը անցել է Յեշեկա և Բենեշա եղբայրներին, Վիլդենբերգից։ 1382 թվականին Բենեշը վաճառել է Բոուզով դղյակը և կալվածքը Յոստ Մորավսկուն, ով 1396 թվականին դղյակը հանձնեց Բոչեկ 2-րդին Պոդեբրդից, ում հետնորդները տիրել են դղյակին 70 տարի[2]։ Նրանցից հետո դղյակը հաճախ է փոխել տերերին։

Տեսարան դղյակի աշտարակից

Երեսնամյա պատերազմից հետո Բոուզով դղյակը ծառայել է որպես կայսերական ամրոց և բանտ շվեդական գերիների համար։ 1643 թվականին դղյակը ձեռք է բերել Եվգենիա Պոդստատսկայան, իսկ նրա որդին 1696 թվականին վաճառել է Տևտոնական օրդենին։ Դղյակը պատկանել է օրդենին մինչև 1939 թվականը[3]։

1939 թվականին դղյակը բռնագրավվել է նացիստական վարչության կողմից և պատերազմի ընթացքում օգտագործվել է բռնագրավված արժեքների պահպանման համար։ Պատերազմի ավարտից հետո Բոուզովը անցել է Չեխոսլովակիային։ Երբ Չեխոսլովակիան դադարեց գոյություն ունենալ, Տևտոնական օրդենը իրավունք ներկայացրեց դղյակի վրա, սակայն ապարդյուն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Miroslav Krob, Česká republika: Čechy, Morava a Slezsko, pg. 286, Kvarta (1993), ISBN 80-85570-25-4
  2. Ehrenberger, Tomaš The Most Beautiful 88 Castles, pg. 23-24, Kartografie Praha a.s., ISBN 80-7011-745-1
  3. Lisa Dunford, Brett Atkinson, Neil Wilson, Czech & Slovak Republics, pg. 274, Lonely Planet (2007), ISBN 1-74104-300-X
  4. Los Angeles University of International Relations, World affairs interpreter, vol. 12, pg. 178, University of Southern California (1941)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոուզով դղյակ» հոդվածին։