Բողոքի ակցիաներ ընդդեմ SOPA-ի և PIPA-ի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի բողոքի ակցիա։ 2012 թվականի հունվարի 18-ին այսպիսի տեսք է ունեցել անգլերեն Վիքիպեդիայի յուրաքաչյուր էջ։

Պատկերացրեք ազատ գիտելիքների աշխարհը։ Ավելի քան 10 տարվա ընթացքում մենք միլիոնավոր ժամեր ենք ծախսել՝ ստեղծելով մարդկության պատմության մեջ առավել լայնածավալ հանրագիտարանը․․․ Որպես բողոքի ցույց մենք անջատում ենք մեր էջերի հասանելիությունը 24 ժամով։

Բողոքի ակցիաներ ընդդեմ SOPA-ի և PIPA-ի, 2012 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող «Stop Online Piracy Act» (անգլ. թարգմանաբար՝ «Առցանց ծովահենության դադարեցման մասին օրենք», SOPA) և «Protect Intellectual Property Act» (անգլ. թարգմանաբար՝ «Մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենք», PIPA) օրինագծերի հակառակորդների ձեռնարկած բողոքի գործողությունների շարք։ Բողոքի ակցիաների հիմնական պատճառն է եղել ԱՄՆ-ի սահմաններից դուրս հեղինակային իրավունքների խախտման կանխման միջոցների խստացմանն ուղղված առաջարկված օրենքների ձևակերպումը։ Ցուցարարների կարծիքով՝ այդ օրենքների որոշ դրույթներ չափազանց խիստ են կամ լղոզված, և դրանց կիրառումը գործնականում կարող է լուրջ վնաս հասցնել համացանցում խոսքի ազատությանը, համացանցային համայնքին և այն կայքերին, որոնց նյութերը ստեղծվում են այցելուների կողմից։

Ի նշան SOPA-ի և PIPA-ի դեմ բողոքի, որոշ կայքեր, ինչպիսիք են Վիքիպեդիայի անգլերեն բաժինը, Mojang AB-ն[1] և reddit սոցիալական լրատվական կայքը, 12-ից մինչև 24 ժամ տևողությամբ ժամանակահատվածներով անջատել են իրենց էջերի հասանելիությունը։ Այլ կայքեր, օրինակ՝ Գուգլը, Մոզիլան և Վիքիպեդիայի այլ լեզուների որոշ բաժինները, իրենց կայքէջերում վահանակներ են տեղադրել, որոնք բողոք են հայտնում օրինագծերի դեմ և այցելուներին կոչ են անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից SOPA-ի և PIPA-ի ընդունումն արգելափակելու համար[2]։

Օրինագծերի դեմ են արտահայտվել նաև մի շարք խոշոր ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Թվիթթերը, Ֆեյսբուքը, Իբէյը, Կասպերսկու լաբորատորիան[3]։

Գուգլի բողոքի ակցիա։
2012 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ-ում տեղակայված Այ-փի հասցեից այցելած որոնման գլխավոր էջը։

«Ասե՛ք Կոնգրեսին․ Ոչ գրաքննությանը համացանցում»

Վիքիպեդիայի բողոքի պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսի կարծիքով՝ օրենքը, որը պատրաստվում են ընդունել ԱՄՆ-ի իշխանությունները, սպառնալիքի տակ է դնելու ամբողջ համացանցի ապագան և ազատությունը։

Այլ լեզվական բաժիններն աջակցել են անգլերեն բաժնի գործադուլին՝ տեղեկատվական վահանակներ հրապարակելով։ Անգլերեն Վիքիպեդիայի էջերում բողոքի մասին հաղորդագրությունը տեսել է ավելի քան 162 միլիոն մարդ[4]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն Վիքիպեդիայի գործադուլը մամուլում լայնորեն լուսաբանվել է ABC Australia[5], CBC[6], BBC[7], der Spiegel[8], Le Figaro[9], Le Monde[10], Libération[11], Fox News[12], The Guardian[13], Menafn[14], News Limited[15], Sky News[16], The Age[17], The Hindu[18], The New York Times[19][20], The Washington Post[21], The Wall Street Journal[22] և The Times of India[23] ընկերությունների կողմից։

Հաջորդ օրը 100 սենատորներից 18-ը, ներառյալ օրինագծի 11 հովանավորները, հայտարարել են, որ այլևս չեն աջակցում օրինագծին, ինչը գործնականում անհնար է դարձնում Կոնգրեսի կողմից դրա ընդունումը[24]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոզիլան, Թվիթթերը, Ֆեյսբուքը, Իբէյը, Քրեգսլիստը, ՎորդՊրեսը, Reddit-ը, Electronic Frontier Foundation-ը, Գրինփիսը, Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը, Uncyclopedia-ն, Wired-ը, Flickr-ը, Ամերիկացի թվային հանրային գրադարանը և մի շարք այլ հայտնի համացանցային կայքեր հանդես են եկել SOPA-ի և PIPA-ի դեմ։

Բողոքի ակցիայում մասնակցություն ունեցած որոշ հայտնի ամերիկյան կայքերի գլխավոր էջեր․

Mozilla.org.png

Wordpress.org.png Eff.org.png

Greenpeace.org.png

Fsf.org.png Uncyclopedia-blackout.png

SOPA - Digital Public Library of America blackout.png

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SOPA, PIPA Blackout Protest: Minecraft Says ‘NOPA’» (անգլերեն)։ International Business Times։ 19 января 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-02-07 
  2. «SOPA bill shelved after global protests from Google, Wikipedia and others» (անգլերեն)։ The Washington Post։ 20 января 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-01-22 
  3. Забастовка Википедии(չաշխատող հղում)
  4. Thank you Archived 2018-06-22 at the Wayback Machine..
  5. «Wikipedia to go dark in piracy protest»։ ABC Australia։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  6. «Wikipedia to go dark tonight protesting anti-piracy act»։ CBC։ Վերցված է January 17, 2012 
  7. «Wikipedia joins web blackout in Sopa Act protest»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  8. «Wikipedia schaltet ab — aus Protest»։ spiegel.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  9. «Google se voile de noir pour protester contre la loi SOPA» (ֆրանսերեն)։ Le Figaro։ January 17, 2012։ Վերցված է January 19, 2012 
  10. «Loi antipiratage : Wikipedia va fermer pendant 24 heures»։ lemonde.fr։ Վերցված է January 17, 2012 
  11. Sophian Fanen։ «Projet de loi Sopa : Internet piqué de grève»։ liberation.fr։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 19, 2012 
  12. «Wikipedia to go Dark 24 Hours»։ Fox News։ January 17, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-01-20 
  13. Sweney Mark (January 17, 2012)։ «Wikipedia's blackout looms»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 19, 2012 
  14. «Wikipedia to shut down in censorship row»։ Menafn.com։ Վերցված է January 17, 2012 
  15. «Wikipedia will black out for a whole day.... Oh, the horror»։ News Limited։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  16. «Wikipedia Blackout In Anti-Piracy Law Protest»։ Sky News։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  17. Wilkins Georgia։ «Anti-piracy protest triggers Wikipedia shutdown»։ The Age։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  18. «Wikipedia to go dark against U.S. anti-piracy bill»։ The Hindu։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  19. Wortham Jenna։ «Wikipedia to Go Dark on Wednesday to Protest Bills on Web Piracy»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  20. Wortham Jenna (January 17, 2012)։ «Protest on Web Uses Shutdown to Take On Two Piracy Bills»։ The New York Times։ Վերցված է January 17, 2012 
  21. Bell Melissa։ «Wikipedia blackout coming Jan. 18, says co-founder Jimmy Wales»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է January 17, 2012 
  22. «Wikipedia Plans Blackout Over Piracy Bill — WSJ.com»։ The Wall Street Journal (Нью-Йорк: Dow Jones)։ January 17, 2012։ ISSN 0099-9660։ Արխիվացված է օրիգինալից January 18, 2012-ին։ Վերցված է January 17, 2012 
  23. «Wikipedia to shut down for 24 hours — The Times of India»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-18-ին։ Վերցված է 2020-06-25 
  24. Tassi Paul (2012-01-19)։ «Internet Blackout Causes 18 Senators to Flee from PIPA»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-01-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]