Բոլոնեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Բոլոնեզե
Pasta Bolognese ingredients.png
Պաստա բոլոնեզեի բաղադրիչները
Տեսակսոուս
Ենթատեսակragù? և սոուս
Առաջացման երկիրFlag of Italy.svg Իտալիա
Commons-logo.svg Ragù bolognese Վիքիպահեստում

Պաստա բոլոնեզե (իտալերեն՝ pasta alla bolognese), սոուս բոլոնեզե (ֆր.՝ sauce bolognaise), իտալական ծագմամբ ուտեստ։

Բոլոնեզե սոուսի ծննդավայրը Իտալիայի Բոլոնիա նահանգն է, որն արտացոլված է նրա անվան մեջ։ Պաստայի մասին առաջին փաստագրական հիշատակումը վերաբերում է 18-րդ դարի վերջին և կապված է Բոլոնիայի մոտ գտնվող Իմոլա քաղաքի և Ալբերտո Ավիսիի կերպարի հետ, որը Գրեգորիո Լուջինի Բարնաբա Կյամոնտիի[1], հետագայում՝ Պիոս VII պապի խոհարարն էր։

Բոլոնեզի սոուսով մատուցվող մակարոնեղենի պատմական տեսակը տալիատելլեն է։ Այսօր Իտալիայից դուրս բոլոնեզե սոուսը մատուցում են նաև սպագետտիի կամ մակարոնեղենի այլ տեսակների հետ։

Բուն Իտալիայում «spaghetti alla bolognese» անվանումն ավելի ուշ է տարածվել, քան նրա սահմաններից դուրս[2]։ Այն ծագել է Ամերիկայում։

Սպագետտիի հետ բոլոնեզե սոուսի օգտագործման մասին առաջին հիշատակումը հայտնվել է Ջուլիա Լովջոյ Կունիբերթիի (անգլ.՝ Julia Lovejoy Cuniberti) գրքում, որտեղ նա խորհուրդ է տվել օգտագործել սոուսը մակարոնեղենի կամ սպագետտիի հետ։ Փաստն այն է, որ չոր տալիատելլեն իր կառուցվածքով շատ փխրուն է։ Այն ժամանակ Ամերիկայում հիմնականում սպագետտի էին մատակարարում։ Ուտեստի հաջողությունը Ամերիկայում հսկայական էր, և մի քանի տարի անց այն ավելացվել է Նյու Յորքի ամենահայտնի ռեստորանների ճաշացանկերում, ինչպիսիք են Commodore հյուրանոցը 1920 թվականին և Moneta's-ը՝ 1931 թվականին։ Հենց այդ ժամանակ ուտեստը համաշխարհային համբավ է ձեռք բերել[3]։

Այսօր բոլոնեզե սպագետտին վաճառում են տուփերով, բանկաներով, ինչպես նաև սառեցված։ Բոլոնեզե պահածոյացված սպագետտի խոշոր արտադրողը ամերիկյան Heinz պարենային ընկերությունն է, որը դրանք արտադրում է 1960-ական թվականներից[4][5][6]։

Ի տարբերություն մակարոնեղենի այլ հայտնի տարատեսակների, ինչպիսին է կարբոնարան, բոլոնեզե սոուսը կարելի է օգտագործել ոչ միայն մակարոնեղենի, այլ նաև կարտոֆիլի խյուսի հետ, որպես լազանյայի լցուկ, իսկ որոշ դեպքերում այն մատուցում են նաև առանձին՝ որպես ռագու։

Ամենապարզեցված տարբերակում բոլոնեզեն իրենից ներկայացնում է լոլիկի սոուսով խճողակ։

Իտալական խոհանոցի ոլորտում մասնագիտացված Gruppo Virtuale Cuochi Italiani (GVCI) միջազգային կազմակերպությունն, որն ամեն տարի կազմակերպում է Իտալական խոհանոցի միջազգային օր, 2010 թվականին տոնի պաշտոնական ուտեստ է ընտրել Tagliatelle alla Bolognese-ն[7]։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել 2010 թվականի հունվարի 17-ին, մասնակցել են 50 երկրների 450 խոհարար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lynne Rossetto Kasper (21 February 2012)։ Morrow, ed.։ The Splendid Table։ ISBN 978-0-688-08963-4։ Արխիվացված է օրիգինալից 21 February 2021-ին։ Վերցված է 12 January 2023 
  2. Carnazzi, Stefano (2014-11-26)։ «The Strange Story of Spaghetti Bolognese: Foreign-born, Adopted by Italy»։ Expo2015.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին։ Վերցված է 2021-06-17 
  3. Gambero Rosso (2020-04-27)։ «La vera storia degli spaghetti alla bolognese»։ GamberoRosso.it (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին։ Վերցված է 2020-12-05 
  4. «Don’t call them spaghetti bolognese: the difficult relationship between Bologna and its most popular recipe, abroad»։ Ricette storiche (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-26-ին։ Վերցված է 2020-12-05 
  5. «Heinz | Spaghetti Bolognese»։ www.heinz.co.uk (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-20-ին։ Վերցված է 2020-12-05 
  6. «Gallery Image: Heinz Spaghetti Bolognese»։ History of Advertising Trust (անգլերեն)։ Վերցված է 2021-06-17 
  7. «International Day of Italian Cuisines 2010»։ itchefs-GVCI (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-24-ին։ Վերցված է 2020-08-22 
  8. «Tagliatelle with ragù Bolognese sauce, Tagliatelle al Ragù alla Bolognese by Mario Caramella»։ itchefs-GVCI (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-28-ին։ Վերցված է 2020-08-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]