Jump to content

Բոգդան Միխայլիչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Միխայլիչենկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1997(1997-03-21)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Բորիսպոլ, Կիևի մարզ, Ուկրաինա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան և պաշտպան

Բոգդան Վասիլևիչ Միխայլիչենկո (ուկրաիներեն՝ Богдан Васильович Михайліченко, մարտի 21, 1997(1997-03-21)[1][2], Բորիսպոլ, Կիևի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, Ժիտոմիրի «Պոլեսիեի» և Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Բորիսպոլում, այնուհետև խաղացել է Մանկապատանեկան լիգայում՝ «Կնյաժա» ՖԱ-ի կազմում, որտեղից 2010 թվականին տեղափոխվել է Կիևի «Դինամո»։ Առաջին մարզիչը Ալեքսանդր Կուրիլկոն էր[3]։

2013 թվականից մասնակցել է կիևցիների պատանեկան և երիտասարդական թիմերի հանդիպումներին։ «Դինամոյի» առաջին ակումբային թիմի կազմում իր նորամուտը նշել է 2015 թվականի ապրիլի 8-ին՝ Ուկրաինայի գավաթի 1/4 եզրափակիչ խաղի՝ Լուգանսկի «Զարյայի» դեմ տնային խաղում (2:0), որում անցկացրել է բոլոր 90 րոպեները[4]։ Պրեմիեր լիգայում իր առաջին խաղն անցկացրել է Լվովում 2015 թվականի մայիսի 24-ին տեղի «Կարպատների» դեմ (1:0)՝ 87-րդ րոպեին փոխարինելով Ժերմեին Լենսին[5]։

2017 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Տիմչիկի հետ վարձավճարով տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա»[6]։

2019 թվականի հունիսի 27-ին Կիևի «Դինամոն» և «Զարյան» հայտարարել են տրանսֆերի մասին, որի շրջանակներում Ալեքսանդր Կարավաևը տեղափոխվել է կիևյան ակումբ, իսկ «Զարյան» փոխարենը ստացել է Բոգդան Միխայլիչենկոյին[7]։

2020 թվականի օգոստոսին բելգիական «Անդերլեխտը» հայտարարել է ֆուտբոլիստի հետ չորս տարվա պայմանագիր ստորագրելու մասին[8]։ Օգոստոսի 16-ին նոր ակումբի կազմում իր առաջին խաղում Բոգդանը խփել է առաջին գոլը բրյուսելյան թիմի կազմում՝ գրավելով «Սենտ Տրյուդենի» դարպասը[9]։

2022 թվականի հուլիսի 27-ին Դոնեցկի «Շախտյորը» հայտարարել է ֆուտբոլիստի հետ մեկ տարվա վարձակալության պայմանագիր կնքելու մասին՝ գնելու հնարավորությամբ[10]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդան Միխայլիչենկոն հանդես է եկել Ուկրաինայի մինչև 17 և 18 տարեկանների պատանեկան հավաքականներում, ինչպես նաև հրավիրվել է մինչև 19 տարեկանների հավաքական[3]։

Առաջին խաղն Ուկրաինայի ազգային հավաքականում անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 3-ին՝ մեկնարկային կազմում խաղալով Ազգերի լիգայի 2020/2021 թվականների խաղարկության Շվեյցարիայի հավաքականի դեմ։ Նա կարողացել է աչքի ընկնել արդյունավետ գործողություններով և գոլային փոխանցում է կատարել Ալեքսանդր Զինչենկոյին[11]։

Ընդգրկվել է 2024 թվականին Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցած ազգային թիմի կազմում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[12]։

«Դինամո» (Կիև)
Շախտյոր (Դոնեցկ)
  • Ուկրաինայի չեմպիոն՝ 2022/23
  • Ուկրաինայի առաջնության ամսվա լավագույն խաղացող (3)՝ 2019 թվականի սեպտեմբեր, 2019 թվականի դեկտեմբեր, 2020 թվականի մարտ

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալները թարմացվել են հունիսի 7, 2023
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Կիև Պրեմիեր Լիգա Պրեմիեր Լիգա 2014/15 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ընդամենը 1 0 1 0 0 0 0 0 2 0
  Ստալ Կամենսկոյե Պրեմիեր Լիգա Պրեմիեր Լիգա 2017/18 16 0 2 0 0 0 0 0 18 0
Ընդամենը 16 0 2 0 0 0 0 0 18 0
  Զարյա Լուգանսկ Պրեմիեր Լիգա Պրեմիեր Լիգա 2018/19 21 0 3 0 0 0 4 0 28 0
Ընդամենը 21 0 3 0 0 0 4 0 28 0
Զարյա Լուգանսկ Պրեմիեր Լիգա Պրեմիեր Լիգա 2019/20 29 3 1 0 0 0 5 0 35 3
Ընդամենը 29 3 1 0 0 0 5 0 35 3
Անդերլեխտ Բելգիայի առաջնություն Բելգիայի առաջնություն 2020/21 41 1 4 0 0 0 0 0 45 1
Բելգիայի առաջնություն 2021/22 18 0 4 0 2 0 0 0 24 0
Ընդամենը 59 1 8 0 2 0 0 0 69 1
  Շախտյոր Դոնեցկ Պրեմիեր Լիգա Պրեմիեր Լիգա 2022/23 25 2 0 0 7 0 0 0 32 2
Ընդամենը 25 2 0 0 0 0 7 0 32 2
Ամբողջ կարիերա 151 6 20 0 9 0 9 0 189 6

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալները թարմացվել են հունիսի 8, 2023
Խաղերը Ուկրաինայի հավաքականում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Փոխանցումներ Քարտեր Րոպեներ Մրցաշար
1 3․09․2020 Շվեյցարիա Շվեյցարիա 2:1 1 90' Ազգերի Լիգա 2020/21 (А)
2 6․09․2020 Իսպանիա Իսպանիա 0:4 90' Ազգերի Լիգա 2020/21 (А)
3 7․10․2020 Ֆրանսիա Ֆրանսիա 1:7 45' Ընկերական խաղ
4 11․11․2020 Լեհաստան Լեհաստան 0:2 90' Ընկերական խաղ
5 14․11․2020 Գերմանիա Գերմանիա 1:3 15' Ազգերի Լիգա 2020/21 (А)
6 31․03․2021 Ղազախստան Ղազախստան 1:1 90' ԱԱ-2022-ի ընտրական խաղ
7 21․09․2022 Շոտլանդիա Շոտլանդիա 0:3 90' Ազգերի Լիգա 2022/23 (В)

Ընդամենը՝ 6 խաղ, 0 գոլ / 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Досье» (ռուսերեն). ФК «Динамо» (Киев). Արխիվացված է օրիգինալից 2015-06-28-ին. Վերցված է 2015-06-28-ին.
  4. «Михайличенко: «Дебютом доволен»» (ռուսերեն). football.ua. 2015-04-09. Արխիվացված է օրիգինալից 2015-06-28-ին. Վերցված է 2015-06-28-ին.
  5. ««Карпаты» 0:1 «Динамо»» (ուկրաիներեն). УПЛ. 2015-05-24. Արխիվացված է օրիգինալից 2015-06-28-ին. Վերցված է 2015-06-28-ին.
  6. ««Заря» пополнилась двумя игроками «Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2017-12-25-ին. Վերցված է 2017-12-24-ին.
  7. «Александр КАРАВАЕВ – игрок ФК «Динамо» Киев» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-07-17-ին. Վերցված է 2020-07-14-ին.
  8. «Богдан Михайличенко — игрок «Андерлехта»». Արխիվացված է օրիգինալից 2020-08-04-ին. Վերցված է 2020-08-03-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 20 (օգնություն)
  9. «В Михайличенко вселился дух Месси: украинец забил шикарный гол в дебютном матче за "Андерлехт"». sport.segodnya.ua (ռուսերեն). 2022-07-09. Վերցված է 2024-09-11-ին.
  10. «Официально: Шахтер арендовал Богдана Михайличенко». www.ua-football.com (ռուսերեն). 2022-07-27. Վերցված է 2024-09-11-ին.
  11. Богдан Михайличенко: «Я отдал результативную передачу, но весь гол сделал Зинченко» (չաշխատող հղում)
  12. «Euro 2024, Bogdan Mykhailichenko».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Միխայլիչենկո» հոդվածին։