Jump to content

Ալեքսանդր Տիմչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տիմչիկ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1997(1997-01-20)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Կրիկլիվեց, Կռիժոպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինա
Հասակ 1,8 մետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ալեքսանդր Վասիլևիչ Տիմչիկ (ուկրաիներեն՝ Олександр Васильович Тимчик, հունվարի 20, 1997(1997-01-20)[1], Կրիկլիվեց, Կռիժոպոլի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան։ Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024):

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմչիկը Ֆուտբոլով սկսել է զբաղվել Վլադիմիր-Վոլինսկի քաղաքում՝ տեղի «BRW-Vik» ակումբի դպրոցում, Կիևի «Դինամո» է տեղափոխվել 2013 թվականի սեպտեմբերին։ U-19 առաջնությունում նորամուտն է նշել 2014 թվականի ապրիլի 9-ին Զապորոժիայի «Մետալուրգի» դեմ խաղում։ U-21 թիմի կազմում առաջին անգամ խաղացել է նույն թվականի հոկտեմբերի 18-ին «Գովերլայի» դեմ խաղում։ Հաջորդ մրցաշրջանում զուգահեռ խաղացել է և՛ պատանեկան, և՛ երիտասարդական թիմերում՝ նվաճելով ոսկե մեդալներ երկու տարիքային խմբերում։ 2016 թվականի աշնանը նորամուտն է նշել Կիևի «Դինամոյի» հիմնական կազմում՝ ամբողջ 90 րոպեն անցկացնելով «Դնեպրի» դեմ խաղում։

2017 թվականի դեկտեմբերին Բոգդան Միխայլիչենկոյի հետ վարձավճարով տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա»[2]։

2020/21 մրցաշրջանը մեկնարկել է «Դինամոյի» կազմում[3]։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նոր պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ, որը նախատեսված էր մինչև 2025 թվականը[4]։ 2020 թվականի նոյեմբերին Իսպանիայում ֆուտբոլիստը վիրահատություն է տարել, որն հաջող է անցել, իսկ վերականգնման մոտավոր ժամկետը տևել է 6 շաբաթ[5]։ Այսպիսով, մրցաշրջանի առաջին հատվածում այլևս չի խաղացել: 2021 թվականի հունվարին նա սկսել է վազել և պլանային համալիր բուժզննում անցնել երկրորդ խմբի խաղացողների հետ[6]։

2021 թվականի օգոստոսի 2-ին Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի 2-րդ տուրի խաղում «Դինամոյի» կազմում խփել է առաջին գոլը Ռովենի «Վերեսի» դարպասը[7]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից ներգրավվել է Ուկրաինայի պատանեկան հավաքականի (մինչև 17) խաղերին։ Ուկրաինայի ազգային հավաքականում առաջին հանդիպումը անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 3-ին՝ հիմնական կազմում մրցելով Շվեյցարիայի հավաքականի հետ ազգերի Լիգայում 2020/2021։ Կարողացել է աչքի ընկնել արդյունավետ գործողություններով, գոլային փոխանցում կատարել Անդրեյ Յարմոլենկոյին[8]։

2021 թվականի հունիսի 1-ին Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն նրան ընդգրկել է պաշտոնական հայտացուցակում՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին մասնակցելու համար[9]։ Բուն մրցաշարում խաղադաշտ դուրս չի եկել։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուկրաինա Ուկրաինա
2020 0 0 2 0 2 0
2021 3 0 5 0 8 0
2022 0 0 2 0 2 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 3 0 9 0 12 0

Հանդիպումներ ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ

Ընդհանուր՝ 12 խաղ, 1 գոլ, 3 գոլային փոխանցում / 4 հաղթանակ, 7 Ոչ-ոքի, 1 պարտություն:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դինամո» (Կիև)
  • Ուկրաինայի չեմպիոն՝ 2020/21
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2023/24
  • Ուկրաինայի գավաթակիր՝ 2020/21
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր՝ 2020

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Заря» пополнилась двумя игроками «Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2017-12-25-ին. Վերցված է 2017-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. ЛЕДНЕВ И ТЫМЧИК ВЕРНУЛИСЬ В ДИНАМО
  4. ««Динамо» и Александр Тымчик заключили новый контракт» (ռուսերեն). Официальный сайт ФК «Динамо» (Киев). 2020-10-02. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Александр Тымчик прооперирован в Испании» (ռուսերեն). Официальный сайт ФК «Динамо» (Киев). 2020-11-18. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Александр Тымчик приступил к беговой работе» (ռուսերեն). Официальный сайт ФК «Динамо» (Киев). 2021-01-12. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Первый динамовский гол Тымчика» (ռուսերեն). Официальный сайт ФК «Динамо» (Киев). 2021-08-02. Արխիվացված է օրիգինալից 2021-10-27-ին. Վերցված է 2021-10-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. сборной Украины Александр Тымчик поделился впечатлениями от дебютного поединка в составе национальной команды.
  9. «ОФІЦІЙНО. АНДРІЙ ШЕВЧЕНКО ОГОЛОСИВ ЗАЯВКУ ЗБІРНОЇ УКРАЇНИ НА ЄВРО-2020» (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 2021-06-01. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]