Միխայիլ Բոգդանով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բոգդանով
Ծնվել էնոյեմբերի 17, 1914(1914-11-17)
ԾննդավայրՎիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1995(1995-09-20) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1943)
Մասնագիտություննկարիչ-բեմադրող
ԱշակերտներGalia Shabanova?
Պարգևներ
Բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Միխայիլ Ալեքսանդրովիչ Բոգդանով (ռուս.՝ Михаил Александрович Богданов, նոյեմբերի 17, 1914(1914-11-17), Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1995(1995-09-20), Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային կինոնկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1985), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1973), պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ՎԳԻԿ գեղարվեստական ֆակուլտետում Ֆյոդոր Բոգորոդսկու մոտ 1939-1943 թվականներին[4]։ Եղել է «Սոյուզդետֆիլմ» կինոստուդիայի բեմադրող նկարիչ, 1944 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ նկարիչ Գենադի Մյասնիկովի հետ համատեղ։ 1944 թվականից դասավանդել է ՎԳԻԿ-ում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։

Գեղարվեստական ցուցահանդեսների մասնակցել է 1941 թվականից[4]։ Ստեղծել է մի շարք կինոպլակատներ։ Գեղանկարչական աշխատանքների թվում են բնանկարներ (1941), «Հացահատիկային սովտնտեսություն «Անտառային» (ռուս.՝ «Зерносовхоз „Лесной“», 1954), «Ուրախ երկիր» (1958), «Վերջին ձյունը» (1958) էտյուդների շարքը։

Աճյունասափորը հանգչում է Մոսկվայում՝ Կունցևոյի գերեզմանոցում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բեմադրող նկարիչ աշխատել է «Քարե ծաղիկ» (1946), «Միչուրին» (1949), «Շիպկայի հերոսները» (1955, բուլղարացի նկարիչ Գ. Պոպովի հետ համատեղ), «Կոմունիստ» (1958), «Զբոսանք երեք ծովերով» (1958, հնդիկ նկարիչների հետ համատեղ), «Հուսարական բալլադ» (1962) ֆիլմերում։ Մ.Բոգդանովի և Գ Մյասնիկովի նշանակալի աշխատանքներից մեկն է «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմը Լև Տոլստոյի համանուն ստեղծագործության հիման վրա (1965-67, 1-4-րդ սերիա)։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (14 մայիսի 1959)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (29 սեպտեմբերի 1969)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (25 հունիսի 1985 թվական) — խորհրդային կինոարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[5]
  • Բարեկամության շքանշան (7 փետրվարի 1995 թվական) — պետությանը մատուցած ծառայությունների, աշխատանքի, գիտության, մշակույթի, արվեստի բնագավառում ունեցած հաջողությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար[6]։
  • «Պատվո նշան» շքանշան և մեդալներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Богданов Михаил Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Богданов Михаил Александрович // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Сов. энциклопедия, 1987. — 640 с.
  4. 4,0 4,1 Художники народов СССР: Биобиблиографический словарь : В 6 т. / Редкол.: Т. Н. Горина. — М.: Искусство, 1970. — Т. 1. — С. 427. — 445 с. — 15 500 экз.
  5. Указ Президиума Верховного Совета СССР от 25 июня 1985 года № 2678 «О присвоении почётного звания „Народный художник СССР“ тов. Богданову М. А.»
  6. Указ Президента Российской Федерации от 7 февраля 1995 года № 111 «О награждении орденами и медалями Российской Федерации работников предприятий, учреждений и организаций»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Батракова С. Художник в кино // Мосфильм. Статьи, публикации, изобразительные материалы / М. А. Богданов... И. А. Пырьев (глав. ред.) и др. — Вып. 2: Работы над изображением. — М.: Искусство, 1961. — С. 35–47. — 337 с. — 5000 экз.