Բոգատիչ
Քաղաք | ||
---|---|---|
Բոգատիչ | ||
սերբ.՝ Богатић | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | [[Սերբական Հանրապետություն]] | |
Շրջան | Մաչվանի | |
Համայնք | Բոգատիչ (համայնք) | |
Մակերես | 297 կմ² կմ² | |
ԲԾՄ | 84 մ | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | |
Բնակչություն | 6 488 մարդ (2013) | |
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | |
Հեռախոսային կոդ | 0 15 | |
Փոստային ինդեքս | 15350 | |
Փոստային ինդեքսներ | 15350 | |
Ավտոմոբիլային կոդ | BC | |
Պաշտոնական կայք | bogatic.rs | |
| ||
Բոգատիչ (սերբ.՝ Богатић), ավան Սերբիայի Մաչվանի շրջանում, Բոգատիչ համայնքի կենտրոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ ավանի բնակչությունը կազմում է 6488 մարդ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոգատիչը տեղակայված է Սերբական Հանրապետության արևմտյան հատվածում՝ Դրինա և Սավա գետերի միջև բերքատու հովտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոգատիչի տարածքը բնակեցված է եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Առաջին բնակեցումները թվագրվում են մ. թ. ա. 5000 թվականով։ Հետո եղել է Վինչայի մշակույթը։
Մ. թ. 60-ական թվականներից հետո այստեղ են եկել հռոմեացիները, որոնք դաժան ճակատամարտերով այստեղ սահմանել են իրենց իշխանությունը։
Այս տարածք ավարների ներթափանցումը կապված է սլավոնների բնակեցման հետ։
9-րդ դարի վերջին այստեղ են եկել հունգարացիները։ Թուրքերը Մաչայի տարածք առաջին անգամ եկել են 1391 թվականին։
Բոգատիչն առաջին անգամ հիշատակվում է 1718-1739 թվականներին ավստրիական զորքերի կողմից Սերբիայի գրավման ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոգատիչի բնակչության քանակը նվազման միտում ունի։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ այստեղ ապրում է 6488 մարդ։ Բնակչության միջին տարիքը կազմում է 40 տարեկան (38,6՝ տղամարդկանց մոտ և 41,4՝ կանանց մոտ)[1]։
- 1991 թ. - 7346 մարդ
- 2002 թ. - 7350 մարդ
- 2011 թ. - 6488 մարդ
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոգատիչը համայնքի տարբեր բնակավայրերի և Սերբիայի տարբեր մասերի հետ կապված է տեղական նշանակության մի քանի ճանապարհներով՝ 20, 136 և 320։ Հեռավորությունը մինչև մոտակա խոշոր քաղաք՝ Շաբաց, 23 կմ է, իսկ մինչև Հանրապետության մայրաքաղաք Բելգրադ՝ մոտ 98 կմ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միլենկո Զաբլաչանսկի (սերբ.՝ Миленко Заблаћански) - դերասան, ռեժիսոր և սցենարիստ
- Ալեքսանդրա Ռադովիչ (սերբ.՝ Александра Радовић) - Սերբիայում հայտնի երգչուհի, կոմպոզիտոր և սցենարիստ
- Պանտա Միխայլովիչ (սերբ.՝ Панта Михајловић) - ինժեներ
Եղբայրական քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյանսկ, Ռուսաստան (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2011 Census of Population, Households and Dwellings in the Republic of Serbia»։ stat.gov.rs։ Statistical Office of the Republic of Serbia։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 11, 2014-ին։ Վերցված է մարտի 5, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքէջ
- Կլիմա Archived 2018-10-04 at the Wayback Machine.
|