Բյուրակն Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուրակն Հախվերդյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1985(1985-10-04) (38 տարեկան)
ԾննդավայրԼեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԼեյդենի քաղաքային գիմնազիա
Մասնագիտությունջրագնդորդ

Բյուրակն Հախվերդյան (հոկտեմբերի 4, 1985(1985-10-04), Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդահայ ջրագնդորդուհի։ Նիդերլանդների հավաքականի կազմում 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրակն Հախվերդյանը ծնվել է Նիդերլանդների Լեյդեն քաղաքում Իրանից գաղթած հայերի ընտանիքում[1]։ Ջրագնդակում առաջին քայլերն արել է հարազատ քաղաքում, որտեղ խաղացել է «ZVL» (Zwem Vereniging Leiden) թիմում։ 2000 թվականին առաջին անգամ հրավիրվել է Նիդերլանդների երիտասարդական հավաքական և արդեն երկու տարի անց դարձել է այդ թիմի ավագը։

2004-ից պարբերաբար հրավիրվում է երկրի հիմնական հավաքական։ 2005-ին Հախվերդյանը տեղափոխվում է հունական «Էթնիկոս» ակումբ, սակայն երեք ամիս անց, թիմում եղած ներքին տարաձայնությունների պատճառով, վերադառնում է Նիդերլանդներ, որտեղ պայմանագիր է կնքում «Սպիտակ արջեր» ակումբի հետ։

2008 թվականին Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]