Բյոռն Բյոռնսոն (նորվ․՝ Bjørn Bjørnson, նոյեմբերի 15, 1859(1859-11-15)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - ապրիլի 14, 1942(1942-04-14)[2], Օսլո, Նորվեգիա[3]), դերասան, դրամատուրգ, ռեժիսոր։ Բյոռն Օսլոյի Ազգային թատրոնի հիմնադիրներից էր (1899), ղեկավարը (1899-1907 և 1923-1927)։ Լավագույն դերերից են՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Սիգուրդ և Պաուլ (Բյոռնսոն-հոր «Սիգուրդ Խաչակիրը», «Պաուլ Լանգե և Տուբա Պարսբերգ»), Ռիչարդ 3-րդ (Շեքսպիրի «Ռիչարդ III»)։ 1885 թվականից աշխատել է նաև որպես ռեժիսոր։ Բեմադրել է Իբսենի «Պայքար գահի համար», Բյոռնսոն-հոր «Լեոնարդա», «Պաուլ Լանգե և Տուրա Պարսբերգ», «Սնանկություն» պիեսները, Լ․ Տոլստոյի «Հարություն», «Աննա Կարենինա» վեպերի բեմականացումները։ Գրել է պիեսներ, հուշագրություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 458)։