Բլուդենց
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Բլուդենց | |||
| գերմ.՝ Bludenz | |||
| |||
| 47°9′12.000″N 9°49′19.000″E / 47.15333333°N 9.82194444°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Bludenz District? | ||
| Մակերես | 29,92 կմ² | ||
| ԲԾՄ | 587 մետր | ||
| Բնակչություն | ▲15 102 մարդ (հունվարի 1, 2025) | ||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
| Հեռախոսային կոդ | 05552 | ||
| Փոստային դասիչ | 6700 | ||
| Ավտոմոբիլային կոդ | BZ | ||
| Պաշտոնական կայք | bludenz.at(գերմ.) | ||
|
| |||
Բլուդենց (գերմ.՝ Bludenz), քաղաք Ավստրիայի Դաշնային Հանրապետության արևմուտքում՝ Ֆորարլրբերգ երկրամասում (մեծությամբ վեցերորդն է այդ երկրամասում[1]): Նույնանուն շրջանի (օկրուգի) վարչական կենտրոնն է; 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14.015[2]:
Աշխարհագրական բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ընկած է Իլլ գետի հովտում, Ցյուրիխից մոտավորապես 100 կիլոմետր դեպի հարավ-արևելք[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում Բլուդենցն առաջին անգամ հիշատակվել է 830 թվականին, ամրացվել, պարսպապատվել է 13-րդ դարում[3], քաղաքի կարգավիճակ է ստացել 1296 թվականին։ 1394 թվականից պատկանել է Ավստրիայի Հաբսբուրգների իշխանական, հետագայում՝ արքայական տոհմին[3]։
Պատմամշակութային հուշարձանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլուդենցի ամենակարևոր պատմամշակութային հուշարձաններն են՝ Գայենհոֆեն ամրոցը (1228. - 1245.), վերակառուցվել է 1746 թվականին, Սուրբ Լավրենտիոս ծխական եկեղեցին 1514, 15-րդ դարի կառույց համարվող Շպիտալսկիրխեն՝ բարոկկո ոճի խորանով[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլուդենցն առողջարանային քաղաք է։ Այստեղ հազարավոր հանգստացողներ են գալիս թե՛ ամռանը և թե՛ ձմռանը. գործող բազմաթիվ հանգստյան տներում բոլոր հարմարությունները ստեղծված են ձմեռային մարզաձևերի ու խաղերի, դահուկային, հեծանվային, հետիոտն արշավների սիրահարների համար։ Մեծ է նաև զբոսաշրջային կարճատև այցելությունների չափաբաժինը։ Քաղաքում գործում են տեքստիլի, ժամացույցների, շոկոլադեղենի, շինանյութերի ու քիմիական նյութերի արտադրության ձեռնարկություններ[3]։
Այս ամենի հետ մեկտեղ Բլուդենցը առևտրի և հանրային այլ ծառայությունների մատուցման կենտրոն է թե՛ իր և թե՛ շրջակա գյուղերի ու քաղաքների բնակիչների համար[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Benedikt Bilgeri: Der Arlberg und die Anfänge der Stadt Bludenz. In: Schriften des Vereins für Geschichte des Bodensees und seiner Umgebung. 90. Jg., 1972, S. 1–17 (Digitalisat)
- Johann Moser: Bludenzer Personen- und Häuserbeschrieb 1784 bis 1789. Edition und Auswertung. Geschichtsverein Region Bludenz, 2013, ISBN 978-3-901833-34-2.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլուդենցը գիշերով
- Քաղաքի համայնապատկերը Բուխվալդ սարից
- Փողոց հին քաղաքամասում
- Քաղաքի կենտրոնը
- Գիմնազիան
- Սբ. Խաչ եկեղեցին
- Սբ. Լավրենտիուս եկեղեցին
- Սբ. Պետրոս եկեղեցին
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլետենբերգ, Գերմանիա (1988 թվականից)
Բորգո Վալսուգանա, Իտալիա (1991 թվականից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Vorarlberg Bevölkerung Stichtag 30. Juni 2018", S. 17, Herausgeber: Land Vorarlberg, siehe unter: https://www.vorarlberg.at/pdf/bevoelkerungjuni2018.pdf Արխիվացված 2018-10-03 Wayback Machine
- ↑ «Austria: Vorarlberg» (engleski). City population. Վերցված է 16. 01. 2016.-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 3 4 5 6 «Bludenz» (engleski). Encyclopædia Britannica. Վերցված է 16. 01. 2016-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Službene stranice Bludenz.a (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլուդենց» հոդվածին։ |
| ||||||||||||||||
