Բլագոյ Գեորգիև
Բլագոյ Գեորգիև բուլղար․՝ Благой Жорев Георгиев | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 21, 1981[1][2] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա[1][2] | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բլագոյ (Բլագո) Ժորև Գեորգիև (բուլղար․՝ Благой Жорев Георгиев, դեկտեմբերի 21, 1981[1][2], Սոֆիա, Բուլղարիա[1][2]), բուլղարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Բուլղարիայի ազգային հավաքականի նախկին խաղացող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլագոյ Գեորգիևը ծնվել է Սոֆիայում, նրա առաջին ակումբը եղել է մայրաքաղաքի «Սլավիան»։ Բլագոյը 148 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ։ 2006 թվականի հունվարից հունիս նա վարձավճարով խաղացել է իսպանական «Ալավես» ակումբում։ Դրանից հետո նա տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա», որտեղ նա հաղթել է Սերբիայի առաջնությունում և նվաճել գավաթը։ Նա մի մրցաշրջան է անցկացրել թիմում, որից հետո տեղափոխվել է գերմանական «Դույսբուրգ»։ 2007 թվականի օգոստոսի 12-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում Գեորգիևն իր նորամուտն է նշել Բունդեսլիգայում[3]։ 2008 թվականի մարտի 14-ին «Շալկե 04»-ի դեմ մենամարտում նա իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[4]։
«Սլավիա» կարճատև վերադարձից հետո Բլագոյը տեղափոխվել է Գրոզնիի «Թերեք»։ 2009 թվականի մարտի 15-ին Նալչիկի «Սպարտակի» դեմ խաղում Գեորգիևն իր նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում[5]։ Հուլիսի 19-ին «Զենիթի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[6]։
Դեկտեմբերի 19-ին հայտարարվել է, որ խաղացողը ազատ տրանսֆերով տեղափոխվում է Պերմի ակումբ[7]։ Բլագոյը շնորհակալություն է հայտնել նախորդ ակումբի ղեկավարությանը և ասել, որ իր տեղափոխության վրա մեծապես ազդել են իր հայրենակիցները, որոնք խաղում են «Ամկարում»՝ Գեորգի Պեևը և Զախարի Սիրակովը։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2015 թվականի ամառ[8]։
Srortline.bg բուլղարական պորտալը հաղորդել է, որ Պերմում ելույթների ընթացքում կիսապաշտպանը վաստակել է 4,5 միլիոն դոլար, իսկ «Ամկարը» խաղացողի համար պայքարում հաղթել է մրցակիցներին՝ Մոսկվայի «Լոկոմոտիվին» և գերմանական «Շտուտգարտին»[9]։
2014 թվականի օգոստոսի 15-ին Գեորգիևը երկամյա պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբինի» հետ [10]։ Օգոստոսի 17-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում Բլագոյն իր նորամուտն է նշել կազանյան ակումբում[11]։ Սեպտեմբերի 29-ին, Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ խաղում Գեորգիևը խփել է իր առաջին գոլը «Ռուբինի» կազմում[12]։
2016 թվականի օգոստոսի 31-ին Բլագոյը պայմանագիր է կնքել «Օրենբուրգ» ակումբի հետ[13]։ Սեպտեմբերի 10-ին «Անժիի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմի կազմում[14]։ Մեկ շաբաթ անց, Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում, Գեորգիևը խփել է իր առաջին գոլը «Օրենբուրգի» մարզաշապիկով՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը[15]։
2017 թվականի վերջին Բլագոյ Գեորգիևը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[16]։
Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուլղարիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում Գեորգիևն անցկացրել է 16 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։
2004 թվականի հոկտեմբերի 13-ին 2006 թվականի Աշխարհի առաջնության Մալթայի հետ ընտրական խաղում Բլագոյը նշել է իր նորամուտը Բուլղարիայի ազգային հավաքականում[17]։ 2007 թվականի փետրվարի 8-ին Կիպրոսի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային թիմում։
Գոլերը Բուլղարիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մրցավայր | Մրցակից | Հաշիվ | Վերջնարդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 8 փետրվարի, 2007 | Նիկոսիա, Կիպրոս | ![]() |
0-3 | 0-3 | Ընկերական հանդիպում |
2 | 14 նոյեմբերի, 2007 | Ցելե, Սլովենիա | ![]() |
0-3 | 0-3 | Եվրոպայի առաջնություն 2008, որակավորում |
3 | 6 սեպտեմբերի, 2008 | Պոդգորիցա, Չեռնոգորիա | ![]() |
2-2 | 2-2 | Աշխարհի առաջնություն 2010, որակավորում |
4 | 19 նոյեմբերի, 2008 | Բելգրադ, Սերբիա | ![]() |
6-1 | 6-1 | Ընկերական հանդիպում |
5 | 18 նոյեմբերի, 2009 | Տա Կալի, Մալթա | ![]() |
1-3 | 1-4 | Ընկերական հանդիպում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Սերբիայի չեմպիոն՝ 2006/07
- Սերբիայի գավաթակիր՝ 2006/07
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Боруссия Дортумнд VS. Дуйсбург 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007-08-12
- ↑ «Шальке 04 VS. Дуйсбург 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-03-14
- ↑ «Терек 04 VS. Спартак Нальчик 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-03-15
- ↑ «Терек VS. Зенит 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-07-19
- ↑ Благое Георгиев сменил «Терек» на «Амкар»
- ↑ Благой Георгиев: «Амкар» предложил мне самые выгодные условия Футбол — Россия — Премьер-лига, Футбол — Переходы
- ↑ «Благо Георгиев подписа с Амкар»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-21-ին։ Վերցված է 2012-12-19
- ↑ Благой Георгиев перешёл в «Рубин»
- ↑ «Рубин VS. Локомотив 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-17
- ↑ «Рубин VS. Торпедо Москва 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-09-29
- ↑ «Георгиев перешел в «Оренбург»» (ռուսերեն)։ sports.ru։ 2016-08-31
- ↑ «Оренбург VS. Анжи 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-09-10
- ↑ «Оренбург VS. Спартак Москва 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-09-16
- ↑ Бывший футболист «Оренбурга» и «Рубина» Благой Георгиев завершил карьеру
- ↑ «Болгария VS. Мальта 4:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2004-10-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը sports.ru-ում
- Վիճակագրությունը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սոֆիա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ամկար Պերմի ֆուտբոլիստներ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Ալավեսի ֆուտբոլիստներ
- Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բուլղարացի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ