BBC

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բի–Բի–Սիից)
BBC
British Broadcasting Corporation
Երկիր{{{2}}} Միացյալ Թագավորություն Լոնդոն
Հեռարձակման գոտիողջ աշխարհ
Հեռարձակման լեզուանգլերեն
Հեռարձակման սկսման թվական1922
ՀիմնադիրՋան Ռայթ, Ջորջ Վիլյերս
ՍեփականատերՄիացյալ թագավորություն
🌐bbc.com

Բրիտանական հեռարձակման կորպորացիա, կրճատ՝ «Բի-բի-սի» (անգլ.՝ British Broadcasting Corporation, կրճատ՝ BBC), բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն[1]։ Աշխարհի հզորագույն մեդիակորպորացիաներից է, իրականացնում է ներքին և միջազգային եթերային հեռարձակում։ Ընկերությունը ոչ պետական ԶԼՄ է, իրենից ներկայացնում է հասարակական կազմակերպություն իր վերահսկման խորհրդով, որը կազմված է 12 վստահյալներից՝ նշանակվելով Եղիսաբեթ II թագուհու կողմից[2][3]։ Ընկերությունը ունի մոտ 23,000 աշխատակից, և այդ ցուցանիշով աշխարհում առաջինն է մեդիաընկերությունների շարքում[4][5][6]։

Ընկերությունը հիմնվել է 1922 թվականի հոկտեմբերի 18-ին[7], միջազգային հեռարձակումը սկսել է 1932 թվականից[8]։ Փորձնական հեռուստատեսային հեռարձակումը սկսվել են 1929 թվականից, և 1930 թվականից անցել պարբերական հեռուստաեթերի Brookmans Park. Baird’s ընկերության անտենայի շնորհիվ, որն այժմ հայտնի է որպես BBC One:

1974 թվականին առաջինն է ներկայացրել «Ceefax» տելետեքստի համակարգը։

2003 թվականի հուլիսին «Բի-բի-սի»-ն սկսեց հաղորդումներ հեռարձակել Astra 2D Երկրագնդի արհեստական արբանյակի օգնությամբ, ինչի համար ընկերությունը վճարեց 85 միլիոն ֆունտ ստերլինգ

2012 թվականի փետրվարի 29-ին ընկերությունը տոնեց միջազգային հեռարձակման 80-ամյակը։

BBC-ին պատկանում է երկու եթերային և երեք մալուխային/արբանյակային և 20 տարածքային հեռուստաալիներ Մեծ Բրիտանիայում, ներառյալ լրատվական BBC News ալիքը, 14 ազգային թվային ռադիոկայան, մի քանի ինտերնետային կայք, մոտ 40 ամսագրեր[9]։ Միջազգային BBC Worldwide ստորաբաժանմանը պատկանում են միջազգային BBC Prime, BBC Canada և BBC America հեռուստաալիքները։ Նաև ընկերությանը պատկանում է միջազգային շուրջօրյա BBC World News լրատվական հեռուստաընկերությունը։ BBC World Service հեռարձակվում է ողջ աշխարհում 32 լեզվով։ 2005 թ. Բի-բի-սի-ն ունեցել է 7,2 միլիարդ դոլարից ավել եկամուտ։

Հեռուստաալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ռադիոկայաններ
  • BBC Radio 1Xtra
  • BBC Radio 4 Extra
  • BBC Radio 5 Live Sports Extra
  • BBC Radio 6 Music
  • BBC Asian Network

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What is the BBC?». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. BBC — About the BBC — How the BBC is run Արխիվացված 2009-01-23 Wayback Machine(անգլ.)
  3. About BBC World Service
  4. BBC: World's largest broadcaster & Most trusted media brand Արխիվացված 2010-10-05 Wayback Machine(անգլ.)
  5. Digital licence - Prospect(անգլ.)
  6. «BBC Online --> About the BBC – What is the BBC». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. The BBC Story(անգլ.)
  8. Celebrating our 80th birthday live on air(անգլ.)
  9. BBC Trust: Our work(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 435