Բիրգիտ Օկեսսոն
Բիրգիտ Օկեսսոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1908[1] |
Ծննդավայր | Մալմյո |
Մահացել է | մարտի 24, 2001 (93 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, պարուսույց, գծանկարիչ, բալետի պարող և պարուհի |
Աշխատավայր | Ստոկհոլմի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Բիրգիտ Օկեսսոն (շվեդերեն՝ Anna Ida Birgit Åkesson; մարտի 24, 1908[1], Մալմյո - մարտի 24, 2001, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ պարուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրգիտ Օքեսոնը ծնվել է 1908 թվականին Մալմյոյում։ Նրա ծնողները շինարար Նիլս Օքեսոնն ու Իդա Օքեսոնը էին[2]։
Նա Դրեզդենում 1929-1931 թվականներին սովորել է պար Մերի Վիգմանի դպրոցում։ Նրա պարը ուսուցչուհու վրա տպավորություն է թողել, իսկ հետո մի քանի տարի հանդես է եկել նրա հետ։ Գերմանիայից հետո Բիրգիտը մեկնել է Փարիզ սովորելու։ Նրա խոսքով ինքը ցանկացել է արվեստում հասկանալ և զգալ իր մարմնի հնարավորությունները։ 1934 թվականին նա ստեղծել է իր սեփական պարի խումբը և նրա հետ հանդես եկել Փարիզի «Ֆրանսեզ» կատակերգությունում։ Սակայն նրա անունն առավել հայտնի է դարձել 1951 թվականին, երբ նա հանդես է եկել մենապարերով։ Այդ պարային համարն անցել է լիակատար լռության մեջ՝ առանց երաժշտության։ Այս ելույթը հիացմունք է առաջացրել մամուլում, ինչից հետո Բիրգիտը դարձել է եվրոպական պարի վառ դեմքերից մեկը։
1950-ական թվականներին Բիրգիտն աշխատել է Էրիկ Լինդեգրենի և Կառլ Բլումդալի հետ և ստեղծել համարներ Ստոկհոլմի Թագավորական օպերայում ելույթներում։ Նա հիմնականում բալետներ էր ստեղծում, այդ թվում՝ Բլումդալի «Անիարա» օպերայում փայլուն պարային տեսարաններ՝ Հարի Մարտինսոնի «Անիարի» պոեմի մոտիվներով։ «Անիարան» դարձել է էքսպրեսիոնիստական պարի ավանգարդ։ 1967 թվականին Բիրգիտը թողել է թագավորական օպերան և ճանապարհորդել իր նոր գաղափարների որոնման համար։ Եվրոպայում որոնման արդյունքում Բիրգիտը ոչնչի չհասավ և նա որոնումները շարունակեց Աֆրիկայում։ Այնտեղ նա հավաքել է աֆրիկական տարբեր երկրների պարային դիմակների հավաքածու։
Բիրգիտը երկար տարիներ աշխատել է որպես պարուսույց և եղել է Շվեդիայի լավագույն պարուսույցների շարքում։ 1996 թվականին նա ստացել է Շվեդիայի ակադեմիայի «Stora priset» մրցանակը։ 1999 թվականին նրան շնորհվել է Ստոկհոլմի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։
Բացի պարերից, նա զբաղվում էր փայտի փորագրությամբ և մասնակցում էր մի շարք ցուցահանդեսների։ Որոշ նրա աշխատանքները պահվում են «Gothenburg» թանգարանում։
Բիրգիտ Օկեսոնը մահացել է 2001 թվականին Ստոկհոլմում։ 2008 թվականին նրա պարային դիմակների հավաքածուն փոխանցվել Է Ստոկհոլմի ազգագրական թանգարանին, որը ներկայացվել է նույն թվականին։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962` Կարինա Արի մեդալ
- 1980` Լյուկերոլի մրցանակ
- 1987 թ. ՝ Թատերական միության ոսկե մեդալ
- 1998 թ. ՝ Շվեդիայի ակադեմիայի մրցանակ
- 2000 թ. ՝ «Sydsvenskan» թերթի մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ «Окессон, Биргит»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/birgit-%C3%A5kesson?i_h_word=birgitt%20%C3%A5kesson#
- https://www.dn.se/kultur-noje/film-tv/dansade-sin-egen-vag/
- http://collections.smvk.se/carlotta-em/web
- https://web.archive.org/web/20121024023640/http://www.varldskulturmuseerna.se/etnografiskamuseet/utstallningar/aktuella-utstallningar1/dansmaskens-berattelse/
- https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/birgit-%C3%A5kesson?i_h_word=birgitt%20%C3%A5kesson#
- https://www.dn.se/kultur-noje/film-tv/dansade-sin-egen-vag/
- http://collections.smvk.se/carlotta-em/web
- https://web.archive.org/web/20121024023640/http://www.varldskulturmuseerna.se/etnografiskamuseet/utstallningar/aktuella-utstallningar1/dansmaskens-berattelse/