Բիլյանա Բորզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլյանա Բորզան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1971(1971-11-29) (52 տարեկան)
ԾննդավայրՕսիեկ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Խորվաթիա
ԿրթությունSchool of Medicine, University of Zagreb?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և բժիշկ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունԽորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կայքbiljanaborzan.eu/hr/
 Biljana Borzan Վիքիպահեստում

Բիլյանա Բորզան (ի ծնե՝ Չուպուրդիա, նոյեմբերի 29, 1971(1971-11-29), Օսիեկ, ՀՍՖՀ)[1], խորվաթ բժիշկ և քաղաքական գործիչ, 2013 թվականի հուլիսի 1-ից Եվրախորհրդարանի անդամ (Խորվաթիայից), այդ պաշտոնում ընտրվել է 2013, 2014 և 2019 թվականների ընտրություններում[2]։ Խորվաթիայի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) անդամ է և ծառայում է որպես սոցիալիստների ու դեմոկրատների փոխնախագահ Եվրախորհրդարանում՝ «Նոր տնտեսություն, որն աշխատում է բոլորի համար» պորտֆելով 2019 թվականից։

Վաղ կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլյանա Բորզանը ծնվել է Օսյեկում 1971 թվականի նոյեմբերի 29-ին։ Իր ծննդավայրում տարրական և միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Զագրեբի բժշկական դպրոցի Օսյեկի մասնաճյուղը։ Բորզանը մասնագիտացված է մասնագիտական և սպորտային բժշկության մեջ[3]։ 1997 թվականին աշխատանքի է ընդունվել Օսյեկի առողջության կենտրոնում, որտեղ աշխատել է մինչև 2007 թվականը[4]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն ազգային քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորզանը քաղաքականության մեջ ներգրավվել է 1999 թվականին՝ միանալով Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ՍԴԿ), քանի որ նա «չէր կարող պասիվ դիտորդ լինել», քանի որ «դժգոհ էր երկրում ժողովրդավարության, հանդուրժողականության և արդարադատության մակարդակից, որը հետևում էր նախագահ Ֆրանյո Թուջմանի կանոներին»։ 2000 թվականին դարձել է Օսյեկի ՍԴԿ խորհրդի անդամ, 2001 թվականին՝ ՍԴԿ-ի Կանանց ֆորումի Օսյեկի մասնաճյուղի նախագահ։ 2001 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Բորզանն ընտրվել է Օսյեկի քաղաքային խորհրդի անդամ։ 2004 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի մայիսը եղել է Խորհրդի նախագահը։ 2004 թվականին դարձել է ՍԴԿ-ի Գլխավոր խորհրդի փոխնախագահ։ Բորզանը 2005 թվականին ընտրվել է ՍԴԿ-ի Օսյեկի մասնաճյուղի նախագահ[5]։ 2005 թվականի տեղական ընտրություններում վերընտրվել է Օսյեկի քաղաքային խորհրդի անդամ։

2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի անդամ՝ ներկայացնելով 4-րդ ընտրատարածքը։ Այս ժամկետում եղել է խնդրագրերի և բողոքարկման հանձնաժողովի, տեղեկատվության, համակարգչային տեխնիկայի և լրատվամիջոցների հանձնաժողովի անդամ[6]։ Բորզանը ՍԴԿ-ի նախագահության անդամ է եղել 2008 թվականից։ 2008 թվականի մայիսից մինչև 2009 թվականի հունվարը զբաղեցրել է Օսյեկի փոխքաղաքապետի պաշտոնը։ Վերընտրվել է Օսյեկի քաղաքային խորհրդի կազմում 2009 թվականի տեղական ընտրություններում, իսկ Խորվաթիայի խորհրդարանում՝ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Իր երկրորդ պատգամավորական ժամկետում աշխատել է որպես Առողջապահության և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ և Եվրոպական խորհրդարանի խորվաթ դիտորդ (2012 թվականի մարտի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը)[7]։

Եվրախորհրդարանի պատգամավոր, 2013 թվականից մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում Բորզանն ընտրվել է Խորվաթիայի 12 պատգամավորներից և վերընտրվել 2014 թվականի ընտրություններում ու 2019 թվականի ընտրություններում։ 2013 թվականից մինչև 2019 թվականը եղել է Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության հանձնաժողովի լիիրավ անդամ, որտեղ աշխատել է առողջության, շրջակա միջավայրի, սննդամթերքի արտադրության վերահսկման և սննդի առևտրի հետ կապված հարցերի վրա։ Նա եղել է Ներքին շուկայի և սպառողների պաշտպանության կոմիտեի փոխարինող անդամ, որտեղ նա զբաղվել է ներքին շուկայում ապրանքների երկակի որակի, կայուն սպառման, ծանրոցների առաքման և թվային միասնական շուկայում սպառողների իրավունքների հետ։ Նա նաև որպես փոխարինող եղել է Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի անդամ և Արևմտյան Բալկաններում կանանց իրավունքների հարցերով խորհրդարանի զեկուցող[8]։

Որպես ՍԴԿ խմբի ներկայացուցիչ՝ Բորզանը եղել է խորհրդարանի այն թիմի մասը, որը 2016 թվականին հաջողությամբ ավարտել է Բժշկական սարքերի և Արհեստական պայմաններում ախտորոշիչ սարքերի կանոնակարգի վերաբերյալ բանակցությունները Եվրոպական խորհրդի հետ [9]: Բորզանը Եվրախորհրդարանում ներկայացրել է Սննդային թափոնների կրճատման և սննդի անվտանգության բարելավման վերաբերյալ զեկույց, որն ընդունվել է 2017 թվականի մայիսին[10]։ Նա Եվրախորհրդարանի ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի Կանոնակարգերի հիմնական հեղինակն է, որը միջսահմանային առաքումը դարձնում է ավելի արդյունավետ ԵՄ քաղաքացիների համար և հեշտացնում է փոքր ու միջին բիզնեսի մուտքն ավելի լայն շուկա[11]։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին մանկական սննդի եվրոպական առաջատար Hipp Holding ապրանքանիշը հայտարարել է, որ կվերագործարկի իր արտադրանքներից մեկն այն բանից հետո, երբ Արևելյան Եվրոպայում վաճառվող տարաների մեջ պարզվի, որ բանջարեղենի և օմեգա-3-ի ավելի քիչ քանակություն կա` համեմատած նույն ապրանքանիշի արտադրանքի հետ, որը վաճառվում է Արևմտյան Եվրոպայում` անձամբ Բորզանի նախաձեռնած և խորվաթական սննդի գործակալության կողմից վերահսկվող հետազոտության արդյունքների հրապարակումից հետո[12]։ Բորզանը հայտարարել է, որ այլ արտադրողներից ակնկալում է հետևել Hipp-ի օրինակին[13][14]։ Ավելի ուշ նա այդ հարցի վերաբերյալ առաջ է քաշել ԵՄ օրենսդրությունը։ 2016 թվականի հոկտեմբերին Բորզանը պատվիրակվել է որպես Եվրոպական խորհրդարանի կոնտակտային անձ՝ Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) հետ հարաբերությունների համար։ 2018 թվականին նա կարևոր դեր է խաղացել օրենսդրական գործընթացում՝ կապված Գործակալության Լոնդոնից Ամստերդամ տեղափոխման հետ[15]։

2019 թվականի ընտրություններից հետո Բորզանն ընտրվել է S&D Group-ի փոխնախագահ՝ նախագահ Իրատքսե Գարսիայի ղեկավարությամբ[16]։ Նրա պորտֆելը ներառել է Ներքին շուկայի և սպառողների պաշտպանության կոմիտեն, տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովը և միջազգային առևտրի կոմիտեն։ Նա միացել է Ներքին շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեին՝ որպես լիիրավ անդամ և Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության կոմիտեին՝ որպես փոխարինող։ Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների՝ նա Եվրոպական պառլամենտի ԼԳԲՏ իրավունքների հարցերով[17], հաշմանդամության հարցերով, կենդանիների բարեկեցության և պահպանման հարցերով[18] և Քաղցկեղի դեմ պայքարի հարցերով միջխմբի անդամ է[19]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին The Parliament Magazine-ը Բորզանին հանձնել է «Կանանց իրավունքների և գենդերային հավասարության մրցանակը»[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորզանի ծննդյան անունն է Բորզան Չուպուրդիա։ Ամուսնացած է Վլադիմիր Բորզանի հետ, որից ունի երկու որդի՝ Անդրեյը և Մատեյը։ Ամուսինն Օսյեկի կլինիկական հիվանդանոցային կենտրոնում աշխատում է որպես գաստրոէնտերոլոգ։ Ընտանիքն ապրում է Օսյեկում[8]։ Ազատ ժամանակ Բորզանը սիրում է նկարել, երգել, կարդալ, կարել իր հագած հագուստը։ Բացի մայրենի լեզվից՝ խոսում է անգլերեն, գերմաներեն և ռուսերեն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biljana Borzan - SDP».
  2. https://www.europarl.europa.eu/meps/en/112748/BILJANA_BORZAN/home Profile
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Biljana BORZAN - Životopis - Zastupnici - Europski parlament». www.europarl.europa.eu.
  5. 5,0 5,1 «Biljana Borzan».
  6. «Hrvatski sabor - Biljana Borzan». www.sabor.hr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Hrvatski sabor - Biljana Borzan». www.sabor.hr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. 8,0 8,1 «"Pomalo neobičan život jedne od najvažnijih političarki SDP-a"». 2016 թ․ ապրիլի 15.
  9. Sarah Wheaton (December 17, 2018), The problem with EU’s new medical device rules Politico Europe.
  10. «Cutting food waste | News | European Parliament». 2017 թ․ մայիսի 16.
  11. «Izglasana uredba Biljane Borzan omogućit će jeftiniju dostavu u RH».
  12. Boffey, Daniel (2017 թ․ սեպտեմբերի 25). «HiPP to relaunch Croatian baby food item amid row over inferior products» – via www.theguardian.com.
  13. «HIPP POPUSTIO, NA HRVATSKO TRŽIŠTE PLASIRAT ĆE ISTO ŠTO I NA NJEMAČKO Biljana Borzan». 2017 թ․ սեպտեմբերի 25.
  14. Komunikacije, Neomedia. «Eurozastupnica Biljana Borzan nastavlja borbu: Na istočna tržišta dolaze proizvodi s više emulgatora i aditiva / Novi list». www.novilist.hr.
  15. «'Hrvatska ima izgleda dobiti Europsku agenciju za lijekove'».
  16. The S&D Group elects its new Bureau Progressive Alliance of Socialists and Democrats Group, press release of June 19, 2019.
  17. Members European Parliament Intergroup on LGBTI Rights.
  18. Members Արխիվացված 2019-08-31 Wayback Machine European Parliament Intergroup on the Welfare and Conservation of Animals.
  19. MAC MEPs in the 2019-24 legislature Արխիվացված 2020-02-02 Wayback Machine MEPs Against Cancer.
  20. «Winners | MEP Awards». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլյանա Բորզան» հոդվածին։