Jump to content

Բիլլ Կոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլ Կոխ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1940(1940-05-03) (84 տարեկան)
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Culver Academies?
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և ձեռնարկատեր
ԱմուսինJoan Granlund? և Bridget Rooney?
Ծնողներհայր՝ Ֆրեդ Կոխ, մայր՝ Mary Clementine Koch?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներWyatt Koch?
 Bill Koch Վիքիպահեստում

Ուիլյամ Բիլլ Կոխ (մայիսի 3, 1940(1940-05-03), Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ) ամերիկացի միլիարդատեր, բիզնեսմեն, նավասպորտի վարպետ և կոլեկցիոներ։ Նրա նավը զբաղեցրել է առաջին հորիզոնական 1992 թվականի ամերիկայի գավաթում։ Ֆորբս ամսագիրը 2019 թվականին նրա կարողությունը մաքուր արժեքը գնահատել է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։

Սկզնական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլը հանդիսանում է Մերի Կլեմենտինի և Koch Industries-ի հիմնադիրն է Ֆրեդ Կոխի որդին։ Սովորել է Ինդիանա նահանգի Կալվերի զինվորական ակադեմիայում[2]։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է բակալավրի, մագիստրոսի և քիմիական մեքենաշինության դոկտորի աստիճան[3]։ Դեյվիդ Կոխը (1940-2019) նրա երկվորյակ եղբայրն էր[4]։ Նրա մյուս երկու եղբայրներն են Ֆրեդերիկ Կոխը (1933-2020) և Չարլզ Կոխը (ծնվել է 1935 թվականին)։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Բիլլ Կոխը աշխատում էր իր ընտանիքիան պատկանող ընկերությունում, որտեղ նա պատասխանատու էր «Koch Industries»-ի քիմիկատների առևտրի շուկա մուտք գործելու համար։ Նա և իր ավագ եղբայր Ֆրեդերիկը ժառանգել են «Koch Industries»-ի ակցիաներից։ 1983 թվականին նրանք իրենց մասնաբաժինը վաճառել են իրենց եղբայրներ Չարլզին և Դևիդին 800 միլիոն ԱՄՆ դոլարով[5]։ «Koch Industries»-ից հեռանալուց հետո Բիլլը դարձավ Oxbow Group-ի հիմնադիրը և նախագահը։ Ընկերությունը զբաղվում էր էներգետիկայի զարգացմամբ, որը տեղակայված էր Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչ քաղաքում[6]։

Ամերիկայի Գավաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Բիլլ Կոխը հաղթել է Ամերիկայի գավաթում «America 3» նավով, հաղթելով «Il Moro Challenge» իտալական թիմին։ Կոխը ինչպես հաղորդվում է ծախսել է ավելի քան 65 միլիոն դոլլար մրցավազքին մասնակցելու համար, և չնայած որ նա համարվում է սիրողական մարզիկ, անձամբ ներգրավվել էր «America 3» թիմի կազմում, որը ղեկավարում էր փորձառու նավապետ Բադդի Մալդժեսը[7]։

1993 թվականին Բիլլ Կոխի անունը ավելացվել է Ամերիկայի գավաթի փառքի սրահում[8], իսկ 2018 թվականի առագաստային սպորտի ազգային փառքի սրահ[9]։

Կոխը հանդիսանում է արվեստի և գինու կոլեկցիոներ։ Նա հայտնի է նրանով, որ մի քանի դատական հայց է տվել գինու վաճառքով զբաղվողներ դեմ կեղծ և ոչ լիցենզավորված գինի վաճառելու համար, առաջին հերթին այդ հայցերը Հարդի Ռոդենստոկի դեմ էր, ով վաճառում էր Թոմաս Ջեֆերսոնին պատկանող գինիները[10]։

2011 թվականին աճուրդում ձեռք է բերել հայտնի հանցագործ Բիլլի Քիդի նկարը 2․3 միլիոն ԱՄՆ դոլարով[11][12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Կոխը ամուսնացել է Ջոան Գրանլուդի հետ։ Նրանք ունեցել են տղա՝ Վյատ։ Ամուսնությունը ավարտվել է ամուսնալուծությամբ[13]։

2005 թվականին Կոխը ամուսնացել է Բրիդջիտ Ռունի (ծնված 1962 թվականին) հետ։ Զույգ ունեցել է աղջիկ Քեյթլին անունով։ Կոխի ընտանիքը բնակվում է Պալմա Բիչում՝ Ֆլորիդա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.herreshoff.org/achof/william_i_koch.html
  2. «SPORTS PEOPLE: YACHT RACING; Don’t Tell Dennis Conner», The New York Times, July 15, 1992. Accessed February 14, 2008. «The America’s Cup defender, BILL KOCH, capsized a sailboat on Lake Maxinkuckee in Culver, Ind., last weekend while racing students at Culver Academy, where he graduated in the 1950s.»
  3. «Management Team». Oxbow Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «David and William Koch as MIT Basketball Players». The New Republic. Newrepublic.com. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  5. «Koch’s wife granted order of restraint». Pittsburg (KS) Morning Sun, July 21, 2000.
  6. Schwan, Gary. «A taste of what floats collector Koch’s boat». Palm Beach Post, March 13, 2006.
  7. Roberts, Rich (1992 թ․ մայիսի 17). «America 3 Win No Bargain Sail Yachting: But after beating Il Moro, 4–1, Koch says the $65 million he spent to win the America's Cup is worth it». Los Angeles Times.
  8. «Herreshoff Marine Museum & America's Cup Hall of Fame». herreshoff.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «William Ingraham Koch 2018 Inductee». Nshof.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  10. Keefe, Patrick Radden (2007 թ․ սեպտեմբերի 3). «The Jefferson Bottles, How could one collector find so much rare fine wine?». The New Yorker.
  11. Tripp, Leslie (2011 թ․ հունիսի 26). «Billy the Kid photograph fetches $2.3 million at auction». CNN.
  12. Heisler, Yoni (2015 թ․ հոկտեմբերի 14). «Billy The Kid Photo: This rare photo was bought for $2 and may now be worth millions». BGR. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. Hofheinz, Darrell. «Pulitzer estate fetches $8.2 million». Palm Beach Daily News.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кристофер Леонард Koch Industries: «Капитализм для своих» или Как строилась власть корпораций в Америке = Cristopher Leonard. Kochland The Secret History of Koch Industries and Corporate Power in America / пер. с англ. Анна Балакина, Григорий Красовский. — М.: Интеллектуальная Литература, 2021. — 655 с. — ISBN 978-5-907274-61-7