Բիլի Բյորք (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Բիլի Բյորք
անգլ.՝ Billy Burke
Billy Burke by Gage Skidmore.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1966(1966-11-25) (55 տարեկան)
ԾննդավայրԲելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ
ԿրթությունSehome High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1990 - այժմ
billyburke.net

Ուիլյամ Ալբերտ «Բիլի» Բյորք (նոյեմբերի 25, 1966(1966-11-25), Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյորքը ծնվել է Բելինգհեմում, Վաշինգտոնում։ Հայտնի է դարձել 2008 թվականին` «Մթնշաղ» ֆիլմում Չարլիի դերում և «24» սերիալի երկրորդ սեզոնում Հարի Մատիսոնի դերում։

Բիլին դեռահաս տարիքում երաժշտական խմբի անդամ է եղել։ Նա դրամա է սովորել «Արևմտյան Վաշինգտոնի համալսարան»-ում, իսկ հետո աշխատել է Անեքս թատրոնում, ինչպես նաև New City Festival-ում և A.H.A. Theater-ում, Սիեթլում[2]։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային ծրագրերում նույնպես խաղացել է։ Որոնցից են Deep Space Nine, «Party Of Five», «Գիլմորի աղջիկը», «Կարեն Սիսկո» սերիալները։ Նա նաև խաղացել է Էրիկ Բոքսի դետեկտիվ ժանրի «Չթողնելով հետքեր» ֆիլմում։

Դրանից հետո նա նկարահանվել է «Սիրո տոն» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են հայտնի դերասաններ, ինչպիսիք են Սելմա Բլերը և Մորգան Ֆրիմանը։ Բյորքի վերջին ֆիլմերից է Ստեֆանի Մայերի համանուն վեպի վրա նկարահանված «Մթնշաղ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է Չարլի Սվոնի կերպարը[3]։

Այս ամենի հետ մեկտեղ Բյորքը համարվում է «Հոլիվուդյան պոկեր» օնլայն պոկերի կայքի «հայտնի դեմքերից» մեկը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рыбакин А. И. Словарь английских фамилий. — М.: Астрель, 2000. — 576 с. — ISBN 5-271-00590-9
  2. Կենսագրությունը |Немецкий IMDb| Մարտ, 2008
  3. «Tyson Beckford Enjoying Men’s «Supermodel» Success/"Reno 911’s Lennon Delivers the State of the State by Marilyn Beck & Stacy Jenel Smith on Creators.com - A Syndicate Of Talent»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-25-ին։ Վերցված է 2015-09-10 
  4. «Billy Burke Biography»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2007 (չաշխատող հղում)