Բիլի Բյորք
Բիլի Բյորք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1966[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1990 - այժմ |
billyburke.net | |
Ուիլյամ Ալբերտ «Բիլի» Բյորք (նոյեմբերի 25, 1966[1][2], Բելինգհեմ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյորքը ծնվել է Բելինգհեմում, Վաշինգտոնում։ Հայտնի է դարձել 2008 թվականին` «Մթնշաղ» ֆիլմում Չարլիի դերում և «24» սերիալի երկրորդ սեզոնում Հարի Մատիսոնի դերում։
Բիլին դեռահաս տարիքում երաժշտական խմբի անդամ է եղել։ Նա դրամա է սովորել «Արևմտյան Վաշինգտոնի համալսարան»-ում, իսկ հետո աշխատել է Անեքս թատրոնում, ինչպես նաև New City Festival-ում և A.H.A. Theater-ում, Սիեթլում[4]։
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսային ծրագրերում նույնպես խաղացել է։ Որոնցից են Deep Space Nine, «Party Of Five», «Գիլմորի աղջիկը», «Կարեն Սիսկո» սերիալները։ Նա նաև խաղացել է Էրիկ Բոքսի դետեկտիվ ժանրի «Չթողնելով հետքեր» ֆիլմում։
Դրանից հետո նա նկարահանվել է «Սիրո տոն» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են հայտնի դերասաններ, ինչպիսիք են Սելմա Բլերը և Մորգան Ֆրիմանը։ Բյորքի վերջին ֆիլմերից է Ստեֆանի Մայերի համանուն վեպի վրա նկարահանված «Մթնշաղ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է Չարլի Սվոնի կերպարը[5]։
Այս ամենի հետ մեկտեղ Բյորքը համարվում է «Հոլիվուդյան պոկեր» օնլայն պոկերի կայքի «հայտնի դեմքերից» մեկը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1019233168 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ Рыбакин А. И. Словарь английских фамилий. — М.: Астрель, 2000. — 576 с. — ISBN 5-271-00590-9
- ↑ Կենսագրությունը |Немецкий IMDb| Մարտ, 2008
- ↑ Tyson Beckford Enjoying Men’s «Supermodel» Success/"Reno 911’s Lennon Delivers the State of the State by Marilyn Beck & Stacy Jenel Smith on Creators.com - A Syndicate Of Talent
- ↑ «Billy Burke Biography»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2007
- Դերասանի և «Մթնշաղ» ֆիլմերի մասին
|