Բեքեմե Մասադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեքեմե Մասադե
անգլ.՝ Bekeme Masade
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1982(1982-08-19) (41 տարեկան)
ԾննդավայրԼագոս, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունԼագոսի համալսարան (2004) և Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և գրող
 Bekeme Masade Վիքիպահեստում

Բեքեմե Մասադե (անգլ.՝ Bekeme Masade, օգոստոսի 19, 1982(1982-08-19), Լագոս, Նիգերիա), նիգերիացի գործարար, գրող և հանրային կապերի մասնագետ։ «CSR-in-Action» սոցիալական ձեռնարկության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է[1]։

Մասադեն արժանացել է մրցանակի՝ Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման և աշխատանքային հարաբերությունների (MSc) ոլորտում ունեցած վաստակի համար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքեմե Մասադեն ծնվել է 1982 թվականի օգոստոսի 19-ին Լագոսում։ Ուսումն ավարտել է Բենին Սիթիի դաշնային պետական կանանց քոլեջում։ Մասադեն իր ընտանիքի հետ ապրել է Լագոսում և ղեկավարել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, կանանց և երիտասարդների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման և Նիգերիայում կայուն զարգացման գործարար ուղղվածությամբ սոցիալական հարթակը։

2005 թվականի փետրվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Մասադեն աշխատել է որպես շոուի հաղորդավար և Նիգերիայի «Adroit Studios» ընկերության հանրության հետ կապերի մասնագետ։ Հետագայում նա Լագոսի «Galaxy Television» հեռուստաալիքի «Musique Graffiti» հաղորդման հաղորդավարն էր։ 2006 թվականին սկսել է աշխատել որպես խմբագրի օգնական բրիտանական «The Guardian» թերթում։ 2007 թվականին նա փորձ է ձեռք բերել արտասահմանում որպես բնակարանային ծրագրերի համակարգող և հանրության հետ կապերի մասնագետ Մեծ Բրիտանիայի թագավորական Կինգսթոն շրջանում։ Այնուհետև աշխատել է Նիգերիայի «PHB» բանկում՝ որպես «ISO» ստանդարտների ներդրման (բիզնես գործընթացների կատարելագործում) վարիչ։

Մասադեն պատվիրակ էր միջազգային ֆորումներում, ինչպիսիք են «Համաշխարհային էներգետիկ Կոնգրեսը» (2010 թվական, Մոնրեալ), «United Nations Global Compact Local Network Meet»-ը (Կոպենհագեն), «Քլինթոնի գլոբալ նախաձեռնությունը» և «Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան» (2011 թվական, Նյու Յորք), և հանդես է եկել որպես «Նիգերիայի տնտեսական 17-րդ գագաթնաժողովի» խմբի զեկուցող։

Որպես սոցիալական ձեռնարկատեր՝ նա տարբեր սոցիալական միջոցառումների գործունեության կենտրոնում էր, որոնք նպաստել են Նիգերիայում երիտասարդների առաջխաղացմանը[3][4]։ 2009 թվականի վերջին նա հիմնել է երկու ընկերություն՝ «CSR-in-Action»-ը և «RedBee Limited»-ը։ «RedBee Limited»-ը համատեղ ընկերություն է մարքեթինգային լուծումների համար։ «CSR-in-Action»-ը գրանցված սոցիալական ձեռնարկություն է, որը նվիրված է Աֆրիկայում սոցիալական էթիկայի, սոցիալական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման խթանմանը։ Ընկերությունը ունի նաև Արևմտյան Աֆրիկայում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջին և միակ առցանց պորտալը։ Ի նշան կայուն բիզնեսի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ստեղծման հետ կապված բազմաթիվ աշխատանքների ճանաչման՝ նրա «CSR-in-Action» ընկերությունը ստացել է խորհրդատուի կարգավիճակ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում[5]։

Նա համարվում է Նիգերիայի ԿՍՊ-ի և կայուն զարգացման հարցերի գաղափարական առաջնորդ։ 2014 թվականի մայիսին «CSR-in-Action»-ը հաջողությամբ անցկացրել է առաջին «Նիգերիայի գործարարների կայուն զարգացման խորհուրդը»։ Այս միջոցառմանը ներկա է եղել 33 գործարար առաջնորդ Նիգերիայի տնտեսության տարբեր ոլորտներից[6][7][8][9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CSR-in-Action». csrinaction.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  2. 30 February 2011/43526.html «Queen Mary University London». qmul.ac.uk. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  3. «Keynote-speakers» (PDF). 234give.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  4. «Thistle praxis». sustainableconvos.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  5. «CSnews». csnewsng.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.(չաշխատող հղում)
  6. «Sweet Crude Reports». sweetcrudereports.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  7. «Plans to set-up nigerian business council underway». blueprint.ng. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  8. «BusinessWorld». businessworldng.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  9. Vanguard Newspapers http://www.vanguardngr.com/2014/05/nigeria-business-leaders-set-development-council/
  10. «Nigerian ceos pledge joint action on sustainable development». tribune.com.ng. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  11. «Mutiu sunmonu hosts 25 business-leaders at roundtable on sustainable development». CSR-in-Action. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.