Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (այսուհետ նաև ԿՍՊ) այն բիզնես գործառույթն է, որը վերաբերում է ընկերությանն առնչվող տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին։ ԿՍՊ-ի նպատակն է գտնել նման խնդիրների լուծումներ, որոնք շահավետ կլինեն և՛ ընկերության, և՛ հասարակության, և՛ պետության համար։

ԿՍՊ տեսական և գործնական սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ համարվում է բիզնես ռազմավարության կարևոր և անբաժանելի մաս։ ԿՍՊ-ի վերաբերյալ կատարել և շարունակում են կատարել բազմաթիվ հետազոտություններ, ի հակասություն դրան ԿՍՊ համար չկա միասնական սահմանում։ Տարբեր ժամանակներում և կազմակերպություններում, նաև որոշ հետազոտողներ ունեն իրենց բնորոշ սահմանումը և առաջնորդվում են դրանով։

Ըստ Համաշխարհային բանկի ԿՍՊ մասնավոր ընկերությունների կայուն տնտեսական զարգացման աջակցելու պատրաստակամության դրսևորումն է, որը իրականացնում են կազմակերպության աշխատակիցների, համայնքի անդամների և պետական գերատեսչությունների համագործակցության միջոցով, որի նպատակն է կյանքի որակի բարձրացումը, միաժամանակ նաև բիզնեսի զարգացումը[1]։

Ըստ Եվրամիության հանձնաժողովի ԿՍՊ այն ըմբռնումն է, որով կամավոր սկզբունքով. նաև հասարակական և բնապահպանական նկատառումներով առաջնորդվում են ընկերությունները իրենց գործունեության մեջ և շահառուների հետ աշխատանքում[1]։

Իսկ առաջին, որպես այդպիսին սահմանում տվել է «Բիզնեսմենի սոցիալական պատասխանատվությունը» գրքի հեղինակ Հ.Բոուենը. «ԿՍՊ վերաբերում է ձեռներեցի այն պարտավորություններին, համաձայն որոնց պետք է կայացվեն որոշումներ կամ ուղղորդվեն այն գործողությունների շարքով, որոնք ցանկալի են հասարակության նպատակների և արժեքների տեսանկյունից»[2]: Բոուենը ձեռնարկատիրության զարգացման կարևորագույն պայման է համարում ԿՍՊ-ի ներդրումը բիզնեսի ռազմավարության մեջ։ 1960-ական թթ ԿՍՊ-ի հետազոտող Ք. Դևիսի կողմից սահմանվեց ևս մի կանոն ԿՍՊ-ի համար, որի համաձայն բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծավալը ուղիղ համաեմատական է հասարակությունում իր ունեցած ազդեցությանը:Ամերիկացի մանկավարժ «Բիզնեսը արդի հասարակության մեջ» հոդվածում Հ. Ջոնսոնը ԿՍՊ-ի համար սահմանեց մի քանի տարբերակ, որոնցից մեկի մեջ առաջ քաշեց բազմակի շահերի գաղափարը.«Սոցիալապես պատասխանատու է այն ընկերությունը, որի կառավարական անձնակազմը հավասարակշռում է բազմաթիվ շահեր։ Միայն իր բաժնետերերի համար ավելի մեծ շահույթ հետապնդելու փոխարեն պատասխանատու ձեռնարկությունը նաև հաշվի է առնում իր աշխատողների, մատակարարների, տեղական համայնքի և ազգային շահերը»[2]։ Այս սահմանումը իրենից ենթադրում էր սոցիալական նորմերի կիրառում. աշխատանքային հարաբերություններում։

Կարևոր է նաև է 1970-ական թթ Ջեորջիայի համալսարանի( University of Georgia) պրոֆեսոր Ա. Քերոլի առաջարկած սահմանումը, որը բավականին տարածում ունի գրականության մեջ։ Սահմնումը չորս մասերից բաղկացած կոնցեպցիա է, որը ունի բուրգի կառուցվածք։ Ըստ Ա. Քերոլի.«Ընկերությունը , որը որդեգրել է ԿՍՊ ռազմավարություն, պետք է ձգտի ստեղծել շահույթ, հարգի օրենքը, դրսևորի բարոյական վարք և լինի պատասխանատու քաղաքացի»[2]։

Տեսական սահմանումներից բացի կան նաև ԿՍՊ բնութագրող կետեր, որոնք կօգնեն հասկանալ և ճիշտ ըմբռնել սոցիալական պատասխանատվության էությունը և գաղափարը։ Առանձնացնենք կարևոր կետեր.

  • ԿՍՊ ընդգրկված է ընկերության ռազմավարության մեջ և գտնվում է երկարաժամկետ պլաններում։
  • ԿՍՊ-ի հաջողությունը հիմնականում կախված է շահառունների խմբի ընտրությունից։ Սոցիալական պատասխանատվության դեպքում, որպես շահառու կարող են հանդիսանալ ընկերության հետ կապ ունեցող ցանկացած անձ, նույնիսկ ընկերության հետ անմիջական շփում չունեցող անձիք[1]։

Այս սահմանումները և կանոնները հիմք են հադիսացել սոցիալական պատասխանատվության զարգացման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական պատասխանատվության սահմանումից հասկանում ենք, որ հասարակական տարբեր խնդիրներ լուծվում են նաև մասնավոր համայնքի մասնակցությամբ։ Այս գաղափարը սկզբնավորվել է դեռևս XIX դարի սկզբին։ XIX դարում նշանավոր ձեռներեց Էնդրյու Կարնեգին, ով կարևորում էր հասարակական խնդիրների լուծման հարցում իր մասնակցությունը։ Վաճառեց իր բոլոր գործարանները և սկսեց զբաղվել բարեգործությամբ՝ հիմնելով բազմաթիվ գրադարաններ և բարեգործական հիմնադրամներ։ Էնդրյու Կարնեգին իր հեղինակած «Հարստության ավետարան» գրքում , առաջ քաշեց երկու գաղափար. առաջինի իմաստը հետևյալն է՝ հարուստները պարտավոր են օգնել աղքատներին, իսկ երկրորդինը` մասնավոր ընկերությունները իրենց հարստանալուց բացի պետք է օգնեն հարստանալ նաև իրենց հասարակությանը:Հենց այս գաղափարները հետագայում հիմք հանդիսացան ԿՍՊ- ի զարգացման համար։

1932 թ-ին Ադոլֆ Բուրլին և Գարդիներ Մինզը համատեղ հրատարակեցին «Ժամանակակից կորպորացիոն սեփականություն» գիրքը, որտեղ առաջին անգամ խոսվեց ընկերության թափանցիկ գործելաոճի կարևորության մասին։ Արդեն 1970 թ-ին հանրաճանաչ տնտեսագետ Միլտոն Ֆրիդմանը «Նյորք Թայմս» պարբերականում հրատարակված հոդվածում խոսում է ԿՍՊ-ի իրականացման գործում ընկերության ղեկավարի դերի մասին։ Հիմանական շեշտը դրվում է տնօրենի զբաղվածության ավելացման վրա, որից որպես հետևանք Ֆրիդմանը առանձնացնում է ընկերության գործունեության արդյունավետության նվազումը։ Հոդվածում կարևորվում է նաև ընկերության պատասխանատվությունը ի դեմս հաճախորդների և գործընկերների։

Սոցիալական պատասխանատվությունը սկսվում է այնտեղ որտեղ վերջանում է օրենքը։ Այս մասին խոսել է 1973 թ Քիթ Դեյվիսը իր «Բիզնեսի սոցիալական պատասխանատվության թեր և դեմ փաստարկներ» հոդվածում։ Որտեղ կան նաև հատկանշական փաստարկներ կապված ընկերությունների պարտավորությունների կատարման հետ, մասնաորապես. ընկերության ներդրումը հասարակության ուղղակի խնդիրների լուծման գործում, երկարաժամկետ ծրագրերում կարող է դառնալ ընկերության զարգացման և արդյունավետության բարձրացման երաշխիք:Այս գաղափարը դարձավ ԿՍՊ գաղափարախոսության կարևորգույն սյուներից մեկը, որը արդիական է նաև հիմա։

ԿՍՊ և միջազգային կազմակերպությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ-ի ներդրման օրվանից մինչև այսօր կան միջազգային կազմակերպություններ, որոնք առնչվում են և հետևողական են սոցիալական պատասխանատվության զարգացման գործում։ Արագ զարգացող աշխարհում այս կազմակերպությունները, ոչ միայն իրականացնում, այլ նաև վերահսկում են սոցիալական պատասխանատվության ներդրումը և զարգացումը։ Անդրադառնանք այդ միջազգային կազմակերպություններին և նրանց որդեգրած քաղաքականությանը։

Միավորված ազգերի կազմակերպությունը նախաձեռնել և իրականացրել է բնապահպանական ծրագրեր (UNEP), ինչպես նաև համաշխարհային խնդիրների լուծման համար ստեղծվել է «Հաշվետվությունների գլոբալ նախաձեռնությունը» և «Գլոբալ պայմանագիր», որոնց գործնական կիրառման մասին կխոսենք հաջորդ բաժնում։

Համաշխարային բանկը նույնպես հրատարակել է առաջարկությունների փաթեթ, այդ թվում նաև կազմակերպել իրազեկման դասընթացներ, որոնց մասնակցել են մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, որի նպատակը ԿՍՊ-ի հայեցակարգի և իրականացման հնարավորությունների մասին տեղեկանալն է։ Այդ դասընթացներին մասնակցել է ավելի քան 12000 մարդ։

Եվրոպական Միություն. Եվրահանձնաժողովի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գլխավոր հանձնաժողովը 2001թ մշակել և առաջարկել է ԿՍՊ-ի ոլորտում պաշտպանական քաղաքականություն։ 2002-ից 2004 թվականներին ԵՄ կողմից ստեղծվեց «դաշինք» ֆորումը, որի անդամները ինտերակտիվ մասնակցում է ԿՍՊ-ի զարգացման գործընթացին։ Ներկա դրությամբ այդ դաշինքի անդամ են 25 երկրների ներկայացուցիչներ։ ՓՄՁ-ները արդեն ներգրաված են դաշինքում. վերջիններիս համար կան մշակված առանձին ծրագիր։

Գլոբալ պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գլոբալ պայմանագիր» ստանդարտը գործածության մեջ է դրվել ՄԱԿ-ի կողմից։ Իսկ ավելի ստույգ 1999-2000 թթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ջանքերով մշակվեց նոր սկզբունք, որի էությունը հետևյալն է. Մասնավոր ոլորտի հետ համագործակցության միջոցով հասնել համաշխարհային խնդիրների լուծման։ Գլոբալ պայնագրի հիմնական նվատակը մասնավոր ընկերություններին պաշտոնապես ներգրավել համաշխարհային խնդիրների լուծման մեջ։ Պայմանագրում առանձնացված էին տաս հիմնարար սկզբունքներ, որոնք վերաբերվում են մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, շրջակա միջավայրին և կոռուպցիայի դեմ պայքարին։ Հինարար սկզբունքները ներկայացնենք ստորև`

Մարդու իրավունքներ`

  • Գործարար հատվածը պետք է հարգի և աջակցի միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպանությանը։
  • Պետք է զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներին մասնակցելուց։

Աշխատանքային իրավունքներ`

  • Գործարար հատվածը պետք է պաշտպանի միավորումներ կազմելու ազատությունը և կոլեկտիվ առաջարկությունների իրավունքի արդյունավետ ճանաչումը։
  • Պետք է աջակցի հարկադիր և ստիպողական աշխատանքի բոլոր ձևերի վերացմանը։
  • Պետք է սատարի մանկական աշխատուժի արդյունաետ վերացմանը։
  • Պետք է աջակցի զբաղվածության և մասնագիտական խտրականության վերացմանը։

Շրջակա միջավայր`

  • Գործարար հատվածը պետք է աջակցի շրջակա միջավայրի մարտահրավերների նկատմամբ զգուշավոր մոտեցմանը։
  • Պետք է հանդես բերի նախաձեռնություններ` ուղղված շրջակա միջավայրի մարտահրավերների հարցում առավել մեծ պատասխանատվության խթանմանը։
  • Պետք է խրախուսվի շրջակա միջավայրի համար անվնաս տեխնոլոգիանների մշակումը և տարածումը։

Կոռուպցիա`

  • Գործարար հատվածը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, ներառյալ շորթումը և կաշառակերությունը[1]։

Նախաձեռնությունը միտված էր, որ այս սկզբունքները դառնան մասնավոր ընկերությունների գործունեության հիմքը։ Գլոբալ պայմանագիրը ամբողջ աշխարհում կորպորատիվ քաղաքացիության աջակցության տեսանկյունից առաջնային դիրքում է։

ISO 26000[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափորոշիչների սահմանման միջազգային կազմակերպությունը(International Organization for Standardization-ISO), համարվում է աշխարհի ամենաճանաչված ընկերությունը, որը զբաղվում է չափորոշիչների սահմանման և հրապարակման հարցերով։ Թվով 159 երկրների միջև դառնալով ցանց, որի մեջ մտնում են պետական չափորոշիչներ սահմանող կազմակերպություններ։ ISO-ն իր բնույթով հասարակական կազմակերպություն է, որի կենտրոնը գտնվում է Շվեցարիայի Ժնև քաղաքում։ Այն ստեղծում է կապ պետական մարմինների և մասնավոր ընկերությունների միջև։ Ցանցում ներգրաված են ինչպես պետական կառույցներ, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Ունենալով լայն տարածում և բազմատարր անդամներ ISO-ում չափորոշիչների սահմանումը բավականին հաջող է ստացվում, ի նպաստ սեփական երկրի բարօրրության[3]։

ISO 14000 չափորոշիչը, որն ունի բնապահպանական ուղություն։ Այս խմբին է պատկանում 14001 չափորոշիչը, որի հիմնական նպատակը «Բնապահպանական կառավարման համակարգի» ներդրումն է, որը առաջին անգամ թողարկվել է 1996թ և լրացվել 2004 թվականին։ 2004թ-ին լրամշակված տարբերակը հիմնականում դարձավ ուղեցույց շրջակա միջավայրի պահպանման համար, որտեղ ամրագրված են նաև սկզբունքներ, որոնք անհրաժեշտ են բնապահպանական կառավարում ունեցող ընկերությունների համար։ Առավել լայն և ընդհանուր ուղղվածություն ունի ISO 26000 չափորոշիչը, որը գործարկվել է 2010 թ-ին։ ISO 26000-ը ուղղեցույց է այլ ոչ թե պահանջներ, քանի որ այն վկայագրված չէ, չի կարող պարունակել պարտադրանքներ։ Այն օգնում է ընկերությանը հասկանալ թե որն է սոցիալական պատասխանատվությունը:Հիմնական նպատակը ձեռնարկությունների և կազմակեպությունների սկզբունքները վերածել արդյունավետ գործողությունների, ինչպես նաև ԿՍՊ-ի հետ կապված լավագույն փորձի փոխանակման հնարավորություն է տալիս։ Այս ուղեցույցից կարող են օգտվել բոլոր տեսակի կազմակերպությունները։ Ստանդարտի զարգացման գործում կարևոր դեր ունեն թե պետական կառույցները, թե հասարակական կազմակերպությունները, թե սպառողների համայնքի և թե բիզնես համայնքի ներկայացուցիչները։ Այդ իսկ պատճառով այն դառնում է միջազգային համաձայնություն։ ISO 26000 մշակման աշխատանքներում ընդգրկված են եղել ավելի քան 500 աշխատակիցներ։ ISO 26000 կապած է OECD-ի բազմազգ ձեռնարկությունների և ՄԱԿ-ի 2030 Օրակարգի հետ(Խոսքը գնում կայուն զարգացման նպատակների մասին)։

ԿՍՊ փոխհարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ փոխհարաբերություններ հասարակական կազմակերպություն հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության ռազմավարության մեջ ԿՍՊ սահմանելուց հետո. Ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենատարածվածը չունենալով բնապահպանական ոլորտի մասնագիտական խումբ, այդ դեպքում խնդիր է առաջանում ինչպես արդյունավետ իրականացնել այդ ծրագիրը։ Երբեմն ընկերությունը ունի համապատասխան հետաքրքրություն ունեցող մասնագետներ, բայց չունի ժամանակ պատշաճ կերպով կատարելու։ Այստեղ մնում է համակործակցել հասարակական կազմակերպությունների հետ և հասնել դրական շաշափելի արդյունքի։ Որպեսզի ջանքերը ապարդյուն չլինեն կարևոր է որ համագործակից կողմերը ունենան նույն նպատակը և ցանկությունը։ Համագործակցությունը շատ տարածված է արտասահմանում և անվանում են «Շահառուների բազմակողմանի ընկերություն»։ Հասարակական կազմակերպության և մասնավոր ընկերության միջև համագործակցության ընթացքում կարող ենք առանձնացնել հետևյալ օրինակները։

Քանի որ ՀԿ ունի սոցիալական գործառույթ, տեղյակ է տվյալ հասարակությունում առկա խնդիրների մասին, կարող է առաջարկել իրական խնդիր, որի լուծումը կապված է ընկերությունից։ Ունենալով համագործակցության մեծ շրջանակ կարող են առաջարկել հասարակության անդամների ներգրավածության բարձր տոկոս։ Կարող են աջակցել նաև ադմինիստրատիվ և տեխնիկական հարցերով։ Քանի որ գործընկերային հարաբերություններում ՀԿ-ը անկախ է, նրա կարծիքը համարվում է անաչառ և որոշիչ է միջազգային հարթակներում։

ԿՍՊ փոխհարաբերություններ բիզնես ոլորտի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով միևնույն նպատակները և խնդիրների արդյունավետ լուծման ցանկություն։ Անհրաժեշտության դեպքում կարող են համագործակցել նաև մասնավոր ընկերությունները միմյանց հետ։ Իսկ այդ համագործակցությունը կարող է լինել հետևյալ կետերից որևէ մեկով։ Եթե սկսեն համատեղ աշխատել երկու ընկերություններ, հետևաբար կարող են ստեղծել նոր աշխատատեղեր, ինչը կնպաստի համայնքի ֆինանսական հոսքի ավելացմանը։ Կարող են նաև փոխանակվել տարիների ընթացքում ձեռք բերված փորձով, կապած աշխատանքային ոլորտի առանձնհատկություններից։ Համագործակցության շնորհիվ կարող են մասնակցել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Եթե ընկերությունները, ունեն նույն նպատակը , բայց ծավալում են ոլորտային տարբեր գործունեություն, ապա կարող են միմյանց աջակցել տեխնիկայով, մասնագիտական խմբով, անհրաժեշտության դեպքում նաև ծրագրերի ղեկավարով։

ԿՍՊ փոխհարաբերություններ պետական մարմինների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հարկե ցանկացած ծրագրի իրականացման ժամանակ հնարավոր է լինի անհրաժեշտություն համագործակցել նաև համապատասխան գերատեսչության հետ։ Պետություն և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակը նույնպես լայն է։ Քննարկենք համագործակցության հնարավոր շրջանակները։ Պետական մարմինները կարող են ապահովել ծրագրի իրականացման ընթացքը, հաշվի առնելով տվյալ համայնքի զարգացման միտումները։ Քանի որ խորապես ուսումնասիրել է համայնքի կարիքները, կարող է ուղղորդել ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։ ունենալով համայնքային ներկայացուցչական կառույցներ, կարող են աջակցել նաև տեխնիկական և տարածքային խնդիրների դեպքում։ Այստեղ, որպես ակնառու համագործակցության օրինակ կարող ենք նշել «Արմենտել» ընկերությունը տեսնելով խնդիր միջին մասնագիտական քոլեջների հետ, սկսեց համագործակցել Հայաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության (2008 թ) և Բրիտանական խորհրդի հետ։ Տվյալ դեպքում գործընկեր կազմակերպությունների նպատակները համընկնում էին, որը առաջնային հանգամանք է համագործակցության համար։ Ամենակարևորը այս համագործակցությունից օգուտ են ստացել բոլոր մասնակից կողմերը։

Հաղորդակցություն և քաղաքացիական հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ-ի գործունեության մեջ թափանցիկություն ու հաղորդակցություն այն ուժերն են, որոնք ձևաորում են պատասխանատու վարք։ Թույլ են տալիս բարեխճորեն կատարել ստանձնած պարտականությունները, որի կատարումը դրված է կորպորացիայի ղեկավարների առջև։ Ընկերությունների թափանցիկ գործելաոճը և հաղորդակցության բարձր մակարդակը բարձրացնում է ընկերության վարկանիշը սպառողների աչքին։ Զարգացնելով բիզնեսի սոցիալական պատասխանատվության գաղափարը տարբեր տնտեսագետներ տալիս են ԿՍՊ հաղորդակցության տարբեր մեկնաբանություններ` թելադրելով պարտականությունների կատարման պատասխանատու վարք։

Արտաքին հաղորդակցություն ԿՍՊ-ի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հաղորդակցություն այն ուժն է, որը թելադրում է պատասխանատու բիզնեսի վարքագիծը։ ԸՆկերության գործունեության հիմքում դրվում է այն արժեքներն ու սկզբունքները, որոնց կրողն են համարվում տվյալ հասարակության անդամները։ Որտեղից էլ սկսվում է համագործակցությունը հասարակության անդամների և մասնավոր ընկերությունների միջև։

Սոցիալական նախաձեռնությունները դառնում են բիզնեսի հեղինակության բարձրացման, իսկ հաճախորդների շրջանում դրական կարծիքի ձևավորման հիմք։

Ներքին հաղորդակցություն ԿՍՊ-ի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հաղորդակցությունը ընկերության համար իրական հնարավորություն է, հասնել լավագույն արդյունքների։ ԿՍՊ-ին վերաբերվող հաղորդակցությունը առաջին հերթին դրական է ազդում ներքին շահառուների` աշխատակիցների և բաժնետերերի վրա։ Վերջիններիս շրջանում կարևորվում է կատարած աշխատանքը և իր թողած ազդեցությունը շրջակա աշխարհի վրա։ Աշխատակիցը գալիս է այն եզրակացության, որ իր կատարած աշխատանքը հանրօգուտ է և ուղղված է որևէ համայնքային խնդրի լուծման։ Այս փաստի գիտակցումը դառնում է ընկերության աշխատակիցների համար մոտիվացիոն աղբյուր։

ԿՍՊ-ի իրավական կողմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթանալով ԿՍՊ գործունեության նպատակներին, աշխարհագրական լայն տարածվածությանը, այստեղ անհրաժեշտություն է առաջանում մշակել օրենքներ, որոնք միտված են ընկերությունների կողմից սոցիալապես պատասխանատու պահվածքի ձևաորմանը։ ԿՍՊ ներառված է իրավունքի մի շարք ոլորտներում, մասնավորապես միջազգային, եվրոպական, կորպորատիվ, դատավարական, աշխատանքային և բնապահպանական ոլորտները։ ԿՍՊ-ի զարգացումը ուղիղ կապ ունի իրավունքի նշված ոլորտների հետ։ Իրավունքի նորմերի գերակայության շնորհիվ կարելի է հասնել ԿՍՊ-ի զարգացմանը։

Միջազգային ճանաչված նորմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն գլոբալ խնդիրներ որոնց դեմ պայքարը համամարդկային է և առավել շեշտված է միջազգային իրավունքը։ Այն իրավունքի միջազգային կանոնադրությունում ներառված են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերյալ նորմեր։

Միջազգաային նորմերի մշակման և իրագործման մեջ կարևոր և որոշիչ դեր ունեն Միավորված ազգերի կազմակերպությունը(ՄԱԿ), Տնտեսական համագործակցության և զարգացման կոմիտեն(ՏՀԶԿ) և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը(ԱՄԿ)։ Բիզնեսի և մարդու իրավունքները սահմանված են ՄԱԿ-ի առաջնորդության սկզբունքների մեջ։ Հիմնականում շեշտվում է երեք գաղափար պաշտպանել, հարգել և հատուցել։ Պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, իսկ կորպորատիվ պատասխանատվության նորմերը պահանջում են հարգել մարդու իրավունքները և հատուցում ստանալու հասանելիությունը։

Միջազգային նորմերի կարևոր փաստաթուղթ է համարվում ՏՀԶԿ-ի ուղեցույցը։ Ուղեցույցում սահմանված են կամավոր կատարման նորմեր և ընդգրկում մարդու իրավունքների, աշխատանքային իրավունքների, արդյունաբերական գործունեության, շրջաակ միջավայի պահպանության և կաշառակերության ոլորտները։ Այն հրապարակվել է 1976 թվականին, լրամշակվել 2011թ-ին։ Ուղեցույցը հիմնականում վերաբերվում է ձեռնարկատիրություններին։

Որպես միջազգային կազմակերպություն ԱՄԿ նույնպես ունի իրավունքի նորմերի հռչակագիր, որտեղ վկայակոչվում են մարդու հիմնական իրավունքները։ ԱՄԿ-ի եռակողմ հռչակագիրն առաջին անգամ հրապարակվել է 1978թ և փոփոխության ենթարկվել 2017թ։ Եռակողմ հռչակագիրը ունի ոչ պարտադիր բնույթ, հետևաբար չկա որևէ վերահսկողական մեխանիզմ։

Իրավական պարտավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ-ի ներդրումից հետո միջազգային կազմակերպությունները փորձել են մշակել մեխանիզմներ, պարտադիր գործիքակազմ մարդու հիմնարար և այլ աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։ Բիզնեսի և մարդու իրավունքների ոլորտում հիմնական գործունեություն ծավալվել է ՄԱԿ-ի կողմից։ 2003 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության ենթահանձնաժողովը հրապարակեց «Մարդու իրավունքներ սահմանող նորմեր»։ Կան հարպարակված օրենքներ, որոնք վերաբերվում են շրջակա միջավայրի պաշտպանությանը։ 2014թ հունիսի 26-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց բանաձև, որով ներդրվեցին գործիքների և պարտականությունների շրջանակ միջազգային ընկերությունների համար, կարգավորելու և վերահսկելու նրանց գործունեությունը։

ԿՍՊ-ի գործառնական կողմերը և հիմնարար խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հինական խնդիրը կայանում է բիզնեսի սոցիալական պատասխանատվության բուն էության մեջ։ Ցանկացած կազմակերպություն լինի առևտրային թե արտադրական ձգտում է եկամուտների աճի և շահույթի ստացման։ Հետևաբար նաև գումար աշխատելու, որը ցանկացած բիզնեսի առաջնային նպատակներից մեկն է։ Շուկայում ընկերությունների թվի աճը մեծացնում է միմյանց միջև մրցակցությունը։ Միևնույն ժամանակ ցանկացած կազմակերպության գործունեություն պետք է հիմնված լինի օրենքի և բարոյական նորմերի վրա։ Շահառուների, համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգանքը սոցիալաական պատասխանատու բիզնես գործունեության կարևոր սկզնունքն է։ Այս դեպքում եկամտի որոշ հատված ուղղվում է սոցիալական նախաձեռնություններին` շրջակա միջավայրի պահպանության, տարատեսակ բարեգործական միջոցառումների իրականացման համար։ Կարող ենք, եզրակացնել որ բիզնեսի սոցիալական պատասխանատվության հիմնական խնդիրը կայանում է նրա սոցիալական բնույթի մեջ։ ԿՍՊ-ի ներդրումը բիզնես ռազմավարության մեջ հակասում է բիզնեսի հիմնարար սկզբունքին, որը հետևյալն է «Շահույթը դնել շրջանառության մեջ, այն հասցնելով առավելագույնի»։ Հակառակ այս սկզբունքի սոցիալական պատասխանատու ռազմավարություն ունենալը մի շարք զարգացած երկրներում համարվում է օրենքի նորմ, նշենք նաև որ դարձել է բիզնես վարելու հենակետ։ Կարելի է ասել որ ԿՍՊ «երկկողմանի սուր» է։ ԿՍՊ-ի իրականացումը ժամանակակից աշխարհում դարձել է բիզնեսի կառավարման անհրաժեշտ սկզբունք, ինչպես նաև կայուն զարգացման հիմք։

Մշակութային ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ-ի իրականացումը իր հերթին ենթադրում է որոշակի մշակութային փոփոխություններ, փոփոխվում են մարդկանց և ընկերությունների հայացքները, վերաբերմունքը շրջակա աշխարհի նկատմամբ։ ԿՍՊ ռազմավարությունը ենթադրում է մշակութային փոփոխություններ, մի շարք ոլորտներում։ Կարող ենք առանձնացնել արդյունաբերությունը և իր թողած վնասակար հետևանքները։ Որն հանգեցրել է էկոլոգիական բազմաթիվ խնդիրների ամբողջ աշխարհում։ Հանքային արդյունաբերական թափոններ, պոլիետիլենային տոպրակներ, չվերամշակված աղբի կույտեր և այլն։ Մի շարք զարգացած երկրներում սոցիալական պատասխանատվության շնորհիվ իրականացվում են տարատեսակ ծրագրեր նմանատիպ խնդիրների լուծման համար։ Մշակութային փոփոխությունները չունեն սահմաններ կան ծրագրեր, որոնք իրականացվում են ամբողջ աշխարհում։

Էթիկական և իրավական կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես գործունեության հիմքում դրված են էթիկական և իրավական նորմեր։ Էթիկական նորմերը բխում են հասարակության արժեքներից և սկզբունքներից։ Այստեղ առաջանում են մի քանի խնդիրներ`

  • Պահպանել բիզնես էթիկայի նորմերը։
  • Բիզնեսի կառուցվածքայի գործունեությանը վերաբերվող օրենքի կարգավորումները։
  • Տեղեկատվական անվտանգություն։ Համացանցում տեղեկատվության տարածման հեղինակային իրավունքների պայպանումը, դեռևս քիչ է ուսումնասիրված։

Կան պարտականություններ որոնց կատարումը սահմանված են քաղաքացիական և քրեական օրենսգրքով։

Մակրոտնտեսական և ֆինանսական կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը որևէ ռազմավարական ծրագիր իրականացնելու ընթացքում առաջնորդվում է ԿՍՊ-ի ստանդարտներով։ Կայուն զարգացման ծրագրերի արդյունք են դառնում համայնքի զարգացումը, ինչպես նաև շուկայում տնտեսական դիրքի բարձրացման։ Սոցիալական ծրագրերի իրականացումը կարող է ֆինանսապես մեծ ներդրումներ պահանջել, որի արդյունքում շահում է թե՛ ընկերությունը, թե՛ համայնքը։

Կառավարման ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ-ի իրականացումը պահանջում է խորը և մասնագիտական մոտեցում, հետևաբար անհրաժեշտ է մոբիլիզացնել մի քանի բաժինների աշխատանք, արդյունավետ կառավարման համար։ ԿՍՊ ծրագրերը մշակվում և իրականացվում են հիմնականում ընկերության մարկետինգային, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավաբանության, հաշվապահական և ֆինանսական բաժինները։ Որոշ ընկերություններ է ունենան ԿՍՊ ռազմավարության մշակման առանձին բաժին։ Գործնականում մեծ մասշտաբի ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են պարտականությունների ճշգրիտ բաժանում։ Առաջին քայլով պետք է կատարել խնդրի ուսումնասիրություն, այնուհետև հետազոտություն, լուծման արդյունավետ տարբերակներ գտնելու համար։ Իակ այս ամբողջ գործընթացը համակարգվում է ԿՍՊ բաժնի կամ կայուն զարգացման մենեջերի կողմից, ում ենթակայության տակ է գտնվում մի ամբողջ աշխատանքային թիմ։

Հիմնական մարտահրավերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ-ի առջև ծառացած հիմնական մարտահրավերների շարքում կարող ենք նշել մի քանի գործոններ, մասնավորապես ցանկացած բիզնեսի դեպքում գործում է հետևյալ սկզբունքը. չներգրավվել այն ծրագրերում, որոնք կարող են նվազեցնել շահույթի չափը:Կա նաև կարծիք, որ երկկողմ հմաձայնության մեջ հնարավոր է լինեն շահերի բախում և կողմերից մեկը փորձի ավելի շատ շահույթ ստանալ, մյուսի աշխատանքի հաշվին։ Որոշակի գործիքակազմի միջոցով տնտեսվարողների գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ և վերահսկելի կապված ֆինանսական շրջանառության, բաժնետոմսերի առք ու վաճառքի հետ։

Այն կազմակերպությունները, որոնք զարգացնում են ԿՍՊ-ի ներդրման գաղափարը, կարևորությունը և անհրաժեշտությունը, ստիպած են հաղթահարել նմանատիպ խնդիրներ և հասնել շոշափելի արդյունքի։ Կարևոր է որ ընկերության ղեկավարը հասկանա կատարվող ծրագրերը, իրենցից ներկայացնում են փոխշահավետ երկկողմ գործարք, որի մի կողմում ընկերություն է, իսկ մյուս կողմում հասարակությունը։ Ցանկացած խնդիր տեղայնացնելով և այդ խնդրի լուծման մեջ ֆինանսական ներդրում ունենալով բարձրացնում է ընկերության վարկանիշը և եկամուտները։ Հաղթահարելով այս մարտահրավերները և կատարելով ներդրում սոցիալական ծրագրերի մեջ,այդ դեպքում ընկերությունը ոչ միայն շահող դուրս կգա, այլ նաև կլուծվեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ։

Գործառնական կիրառությունը ընկերություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացնենք կատարված հետազոտություն այն մասին թե ինչպես է ազդում ԿՍՊ-ի ներդրումը ընկերության գործունեության վրա։ Ուսումնասիրությունը կատարվել է «ՍըսթեյնԱբիլիթի»(SustainAbility) և «Էթոս Գրուպ»(Ethos Grup) կազմակերպություններում Միջազգային Ֆինանսական կորպորացիայի(International Finance Corporation) աջակցությամբ։ Ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 2002 թվականին, որին մասնակցել են 60 զարգացող երկրների ավելի քան 240 ընկերություն։ Նպատակը ընկերությունների փորձի հիման վրա ցույց տալ ԿՍՊ-ի և կազմակերպության գրանցած հաջողությունների միջև կապը։

ԿՍՊ-ի ազդեցությունը կազմակերպության վրա , ավելի ակնառու երևում է նրա բաժինների միջոցով։ Քննարկենք դրանք առանձին։

Մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկետինգի նպատակն է ավելացնել վաճառքի ծավալները, հասկանալ շուկայի սպառողների պահանջները։ Այս ամենը համատեղած սոցիալական պատասխանատվության և կայուն զարգացման սկզբունքների հետ։ Ընկերության մեջ մարկետինգի բաժինը ապահովում է կապը ընկերության և հասարակության միջև։ Հետազոտությունները ցույց են տալիս որ հասարակության մեջ կա պահանջարկ պատասխանատու արտադրանքի նկատմամբ և ընկերություններում բարձրանում է ապրանքի արտադրության քանակը։ ԿՍՊ ռազմավարության ներդրումը փոփոխում է նաև մարկետինգի և հաղորդակցության ուղղությունները։ Ընկերությունը որդեգրում է պատասխանատու քաղաքականություն իր հաճախորդների նկատմամբ և այս ամենի շնորհիվ ներգրավում նոր հաճախորդներ։ Վերլուծելով պատասխանատու սպառողի պահվածքը, այստեղ կարևորվում է մարկետինգի դերը ԿՍՊ ռազմավարության իրագործման, ինպես նաև շուկայում և արտադրության մեջ նորարարությունների ներկայացման գործում։ Հիմնական գաղափարը կայանում է պատասխանատու պահանջարկի դիմաց առաջարկ և նրանց միջև գոյություն ունեցող կապի ճշգրիտ ապահովումը։

Հետազոտություն և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ ռազմավարության մեջ կան չափորոշիչներ և ծրագրեր, որոնք ունեն աշխարհագրական լայն տարածում։ Քանի որ հիմքում համաշխարհային խնդիրներն են և դրանց լուծման տարբերակները։ Խնդիրները հաճախ ունենում են փոխկապակցված բնույթ և բուն խնդրիը հասկանալու համար անհրաժեշտ է կատարել մի շարք հետազոտություններ։ Քանի որ այս խնդիրները կապված երկիր մոլորակի փոփոխությունների հետ փոփոխվում են։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում փոփոխել և զարգացնել հետազոտության մեթոդներն ու գործիքները։ Վերազինվելով նորագույն տեխնիկական միջոցներով լուծել նորագույն աշխարհի առջև ծառացած գլոբալ խնդիրները։ Սոցիալական պատասխանատվության չափանիշներին համապատասխան գործունեություն ծավալելու համար, պետք է հնարավոր միջոցներին ավելացնել նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը` մասնավորապես բնական գիտությունների, ինչպես նաև սոցիալական գիտությունների միջև։ ցանկացած հետազոտություն կատարելիս խրախուսվում է գործընթացը կազմակերպել մեծ ծավալներով, համագործակցելով միջազգային կառույցների հետ։ Հետազոտության հավաստիության համար պահանջվում է տարբեր կազմակերպությունենրի միջև համագործակցություն։ Ցանկացած հետազոտություն պահանջում է հավաստի տվյալներ, ավելի արդյունավետ գործիքներ` ինչպիսին է մոդելավորումը։ Հետազոտության մեջ պետք է ընդգրկված լինեն ոլորտային առումով տարբեր կազմակերպություններ։ Կատարված հետազոտությունները օգնում են մարկետինգային բաժնին արդյունավետ կերպով մշակել ԿՍՊ ռազմավարություն, որը համարվում է ընկերության ռազմավարության մի մասը։

Իրավական կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ-ի իրականացման ամբողջ գործընթացը կարգավորվում է իրավական նորմերի հիման վրա, ինչպես միջազգային նորմերի, այնպես էլ պետական օրենքների և օրենսդրական ակտերի միջոցով։ Եվրոպական միությունը սահմանում է կանոնակարգ, որով փորձում է լուծել շրջակա միջավայրի հիմնախնդիրները։ կարող ենք ներկայացնել REACH, որը սահմանափակում է քիմիական թափոնների, հանքային վնասակար նյութերի արտանետումների քանակի սահմանափակում(WEEE): Յուրաքանչյուր պետության ներսում կան սահմանված օրենքներ և ենթօրենսդրական ակտեր, որոնք միտված են բնապահպանական և սացիալական խնդիրների լուծմանը։ Իրավաբանական գերատեսչություններից պահանջվում է վերահսկել սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման գործընթացի համապատասխանությունը սահմանված օրենքներին։

Գնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքի մշակումը բնապահպանական, սոցիալական տնտեսական չափանիշներին համապատասխան կախված է ոչ միայն ներքին գործոններից այլ նաև մատակարարող հումքի որակից և մատուցած ծառայություններից։ Սոցիալական պատասխանատվության տեսանկյունից կարևոր է գործընկեր կազմակերպության ռազմավարական սկզբունքների համապատասխանությունը։ Ընկերությունը պետք է փոփոխություններ կատարի գնման գործընթացում։ Կարևորելով ծախսերի կրճատումը, թափոնների վերամշակումը, էներգիարդյունավետության բարձրացումը արտադրական պրոցեսում։ Իսկ այս փոփոխություններին կարելի է հասնել գործընկերների հետ համատեղ աշխատելու միջոցով։ Ցանկացած ընկերություն լինի դա մասնավոր, թե որևէ հասարակական կազմակերպություն գնման գործընթաց կազմակերպելիս ԿՍՊ-ի տեսանկյունից պարտավոր է ներկայացնել կատարվող ծախսերը, որն իր մեջ ներառում է մատակարարումից մինչև հետագա օգտագործման ժամանակ առաջացած թափոնների վերամշակում։

Տեղեկատվական համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ-ի գործունեության հիմքում դրված է բնապահպանական խնդիրների լուծումը։ Այդ իսկ պատճառով չի խրախուսվում ընկերություններում թղթի օգտագործումը։ Սոցիալական պատասխանատվությունը խրախուսվում է ընկերության գործունեության տեղափոխությունը դեպի էլեկտրոնային հարթակ։ Կարևոր է որպեսզի փաստաթղթաշրջանառությունը կատարվի վերոնշյալ տարբերակով, որպեսզի նվազի թղթի օգտագործումը, հետևաբար նաև կնվազի ծառահատման անհրաժեշտությունը։ Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ընկերությունները անցել են թվային կառավարման ներդրման, որի շնորհիվ ավտոմատացվում են բազմաթիվ աշխատանքներ։ ՏՏ հիմնականում նախատեսված չեն երկարաժամկետ օգտագործման համար։ Տեխնոլոգիական ոլորտում ԿՍՊ-ի հիմնական նախաձեռնությունները վերաբերվում են սարքավորումների էներգիախնայողությանը և տեխնիկական սարքաորումների վերամշակմանը։ Կան սարքավորումների միջազգային հավաստագրեր, օրինակ TCO հավաստագիրը։

ԿՍՊ իր հերթին ՏՏ ոլորտում առաջարկում է նոր լուծումներ, հաճախորդների հետ կապերի հաստատման նորագույն գործիքներ։ ԿՍՊ թելադրում է անընդհատ կատարելագործել տեխնիկական հնարավորությունները, օրեցօր զարգացող աշխարհում կայուն զարգացում ապահովելու համար։ ՏՏ կիրառումը բիզնեսի կառավարման գործընթացում ԿՍՊ-ի տեսանկյունից ստեղծվում է բնապահպանական և տեղեկատվության բաժանման խնդիր։ Այստեղ բնապահպանություն բառը արտացոլում է էկո-տեխնոլոգիաների գաղափարը կամ ինչպես ամերիկացիներն են ասում Green IT 2.0: Համացանցի և ԿՍՊ-ի միջև կոնվեցիան քննարկվել է TIC 2188 ֆորումում։ Գոյություն ունի շրջական միջավայրի պահպանման համար մուլտիմեդիա գործիքների զարգացման ասոցացիան(ADOME) մշակել է Ecobase 21, որը իրենից ներկայացնում է ԿՍՊ-ի որոնողական համակարգ, ուր առկա է ավելի քան 70000 հղում։

Գործընթացի առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՍՊ ռազմավարությունը ընկերության համար ապահովում է բարձր եկամուտներ, որտեղից շահում է և՛ հասարակությունը և՛ պետությունը։ Այսպիսով առանձնացնենք գործընթացի առավելությունները շահակից կողմերի համար։ Կազմակերպությունը կատարելով որոշակի ֆինանսական ներդրումներ ստանում է հեղինակության աճ, արտադրանքի որակի և քանակի բարձրացում, ֆինանսական կայուն ցուցանիշներ, ամենակարևորը մոտիվացված և պատասխանատու աշխատակիցներ։ ԿՍՊ ապահովում է կազմակերպության կայուն զարգացումը, ինչպես նաև ընձեռնում է համագործակցության նոր հնարավորություններ։

Այսպիսով ԿՍՊ ռազմավարության իրականացման համար ներդրումներ կատարելիս բիզնեսը ոչ միայն չի տուժում ֆինանսապես, այլ ճիշտ քաղաքականության շնորհիվ ձեռք է բերում բարենպաստ դիրք շուկայում։

ԿՍՊ Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական պատաասխանատվության ներդրման պատմությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ԿՍՊ համարվում է նոր երևույթ, մասնավոր ընկերությունների կողմից քիչ ուսումնասիրված։ Հիմնականում ԿՍՊ ասոցացնում են բարեգործություն հասկացության հետ, այն դեպքում երբ երկուսի միջև կա բավականին մեծ տարբերություն։ Բարեգործությունը կրում է միանգամյա բնույթ և կախված է ընկերության ղեկավարի ցանկություններից, հակառակ այս ամենի ԿՍՊ ռազմավարությունը ունի երկարաժամկետ ազդեցություն և այն պարդադիր ընդգրկված է ընկերության ֆինանսավորող ծրագրերի մեջ։ Ներկա դրությամբ ՀՀ-ում կան ԿՍՊ գործունեության մի քանի օրինակներ, ովքեր փորձում են ներդնել և զարգացնել սոցիալական պատասխանատվության գաղափարը Հայսատանում։ Կան մի շարք այլ խոչընդոտներ ԿՍՊ-ի ոչ այդքան լայն տարածման համար։ Հարկային օրենսգրքով հարկերից և տուրքերից ազատվում են բարեգործական կազմակերպությունների բարեգործության ուղղված միջոցները, այնինչ բիզնեսի դեպքում այդպիսի կանոններ չկան։ Առաջին քայլով պետք է ստեղծել համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք արդեն հիմք կհանդիսանան ԿՍՊ-ի տարածումն ու զարգացումն ապահովելու համար։ ԿՍՊ-ի զարգացման մի քանի ուղղություն կա որոնք տարանջատված են Հայաստանի համար։ Դրանք են պետական, տարածքային և տեղական խնդիրները, որոնց լուծման մաս կարող են դառնալ մի շարք ընկերություններ։

Ներքին իրավական ակտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, կազվմել և դրվել է գործածության մեջ 2010թ հունվարի 21-ին կառավարության N97 որոշմամբ։ Տեսնելով ներդրման կարևորությունը 2008 թվականի սկզբներին ՀՀ կառավարությունը համագործակցելով Հայաստանի Կենտրոնական բանկի, Հայաստանի ֆոնդային բորսայի օպերատոր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱՅԻ, վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի և միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ մշակել կանոնակարգ Հայաստանում գործունեություն ծավալող ցանկացած մասնավոր ընկերությունների համար։ Կանոնակարգի հիմքում դրված են ՀՀ օրենսդրության և ՏՀԶԿ սկզբունքները, Բազելի կոմիտեի «Բանկային կազմակերպությունների կորպորատիվ կառավարման կատարելագործման ուղեցույցի», ՏՀԶԿ-ն «Պետական ընկերություններում կորպորատիվ կառավարման մասին ուղեցույցի», ՎԶԵԲ-ՏՀԶԿ «Եվրասիայի բանկերի կորպորատիվ կառավարումը. Առաջարկների ժողովածուի» համեմատական վերլուծության վրա։ Կանոնագրքի դրույթները չեն հակասում երկրում գործող օրենսդրությանը, վերջինս սահմանում է միջազգային փորձից վերցված արդյունավետ դրույթներ, որոնք տեղայնացված են Հայաստանում առակա փորձի և միջավայրի վրա[4]։

Կանոնագիրքը բաղկացած է չորս գլխից`

  1. Բաժնետերերի ընդհանուր ժողովի (ԲԸԺ) իրավասությունները և բաժնետերերի իրավունքները,
  1. Խորհուրդը,
  1. Տեղեկատվության բացահայտումը և թափանցիկությունը,
  1. Շահառուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սեֆերյան, Նազարեթ (2010). Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներ. ՀՀ ք. Երևան Լիմուշ. ISBN 9789939640495.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 . ՀՀ,ք.Երևան,Ալ.Մանուկյան 1. ISBN 1829-4367. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  3. «ISO - ISO 26000 — Social responsibility». ISO (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  4. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար»:«Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոն և ԵԱՀԿ գրասենյակ:2016թ:56 էջ
  • «Corporate Social Responsibility and the Law: International Standards, Regulatory Theory and the Swiss Responsible Business Initiative»:Author` Valentin Jentsch:EUI Working Paper MWP 2018/05:ISSN 1830-7728
  • «Проблемы корпоративной социальной ответственности». spravochnick.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  • Lambooy, Tineke (2014 թ․ փետրվարի 28). «Legal Aspects of Corporate Social Responsibility» (անգլերեն). էջեր 1–6. doi:10.5334/ujiel.bz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]