Բերք Ջանքաթ
Բերք Ջանքաթ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1984 (35 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Բերք Ջանքաթ (թուրք.՝ Berk Cankat; մայիսի 9, 1984, Անկարա, Թուրքիա[1]), չերքեզական ծագմամբ թատրոնի և կինոյի թուրք դերասան և մոդել: Նկարահանվել է Աստղերն իմ վկաներն են հեռուստասերիալում՝ մարմնավորելով երգիչ Արասի դերը: Հեռուստասերիալը ցուցադրվել է Star TV-ով:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերք Ջանքաթը ծնվել է 1984 թվականին Անկարայում: Ունի չերքեզական ծագում: Երբ Բերքը դեռ երեխա էր, նրա ընտանիքը Անկարայից տեղափոխվեց Էսքիշեհիր, այնուհետև՝ Հաթայ: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Բերքը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ստամբուլ[2]: Բերքը ավարտել է Անկարայի Բիլքենթի համալսարանի «գրաֆիկական դիզայն» բաժինը: Նկարահանվել է գովազդներում, ինչպես նաև խաղացել է մի շարք թատերական ներկայացումներում: Բերքը դերասանական արվեստի կուրսեր է անցել «35» թատերական ակադեմիայում:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Բերքը խաղացել է «Ճայ» ներկայացման մեջ, որը հիմնված է Անտոն Չեխովի համանուն պիեսի վրա: 2013 թվականին Բերքին առաջարկեցին Սավաշի դերը՝ «Ես կբացեմ քեզ գաղտնիք» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական FOX հեռուստաընկերության եթերում: Դերասանին առավել մեծ հռչակ բերեց Ջեմի դերը՝ «Մակընթացություն» հեռուստասերիալում: 2015 թվականի նոյեմբերին Բերքը ստացավ Շեհզադե Իսքենդերի դերը՝ Հոյակապ Դար: Քյոսեմ սուլթան հեռուստասերիալում: Շեհզադեն օսմանյան սուլթան Մուրադ III-ի և Սաֆիյե սուլթանի որդին կորած որդին էր, ով սիրահարված էր Քյոսեմ սուլթանի վրա (Բերեն Սաատ)[3][4]: Նկարահանվել է Աստղերն իմ վկաներն են հեռուստասերիալում՝ մարմնավորելով երգիչ Արասի դերը: Հեռուստասերիալը ցուցադրվել է Star TV-ով:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013-2014 | ս | Ես կբացեմ քեզ գաղտնիք կհայտնեմ | Sana Bir Sır Vereceğim | Սավաշ |
2014 | ս | Մակընթացություն | Medcezir | Ջեմ |
2014-2015 | ս | Գյուղացի գեղեցկուհի | Güzel Köylü | Ջեմալ |
2015-2016 | ս | Հոյակապ Դար: Քյոսեմ սուլթան | Muhteşem Yüzyıl Kösem | Իսքենդեր |
2017 | ս | Աստղերն իմ վկաներն են | Yıldızlar Şahidim | Արաս |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Güncel Biyografi Sitesi: Güzel Köylü Cemal (Berk Cankat) Boyu, Kilosu, Yaşı»։ biyografisi.blogspot.ae։ 15 сентября 2014։ Վերցված է 2016-06-21
- ↑ «Berk Cankat»։ dizioyunculari.net։ Վերցված է 2016-06-21
- ↑ «Berk Cankat ve Ekin Koç Muhteşem Yüzyıl Kösem Sultan dizisinde»։ haberneo.com։ 1 июля 2015։ Վերցված է 2016-06-21
- ↑ «Berk Cankat Kimdir? Oynadığı Diziler Neler? ( Kösem Sultan - Alex )»։ Ajans Haber։ 29 октября 2015։ Վերցված է 2016-06-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բերք Ջանքաթ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Բերք Ջանքաթ Թվիթթերում
- Բերք Ջանքաթ Ինստագրամ կայքում
|