Բերվիք ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Բերվիք ամրոց
Berwick Castle - geograph.org.uk - 768511.jpg
Տեսակդղյակ
Վարչական միավորԲերվիք ափոն Թուիդ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ընթացիկ
սեփականատեր
Դավիթ I Շոտլանդացի
Կայքenglish-heritage.org.uk/visit/places/berwick-upon-tweed-castle-and-ramparts/
Կոորդինատներ: 55°46′30.000000099995″ հս․ լ. 2°0′46.8000001″ ամ. ե. / 55.77500000002777369° հս․. լ. 2.013000000028° ավ. ե. / 55.77500000002777369; 2.013000000028
Berwick Castle Վիքիպահեստում

Բերվիք ամրոց, ավերված ամրոց Բերվիք-ըփոն-Թվիդում, Անգլիայի Նորթումբերլանդիա շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը հիմնադրվել է 12-րդ դարում Շոտլանդիայի թագավոր Դավիդ I-ի կողմից։ 1296–8 թվականներին Անգլիայի թագավոր Էդվարդ I-ը վերանորոգել է ամրոցն ու ամրացրել քաղաքը նախքան այն Շոտլանդիային վերադարձնելը։ 1292 թվականի նոյեմբերին Անգլիայի ամբողջ պառլամենտի ու շոտլանդական մի շարք ազնվականների ներկայությամբ թագավոր Էդվարդը մեծ դահլիճում հայտարարել է իր վճռի մասին, որը նա կայացրել էր հօգուտ Ջոն Բալիոլի՝ իր, Ռոբերտ Բրյուսի ու Հոլանդացի կոմսի միջև Շոտլանդիայի գահի համար վեճի արդյունքում։ 1330 թվականին "Դոմինո Ռոբերտո դե Լոեդրը" Բրասսից, որը ներկայացվում էր որպես Մարչերի ու Բերվիք-ըփոն-թվիդի ամրոցի պահապան, այնտեղ իր ծառայության ժամկետի ավարտին ակնհայտորեն ստացել է £33.6s.8d, ավելացրած նման մի գումար, շոտլանդական պետական գանձարանից[1]։ Ամրոցն ու քաղաքը մի քանի անգամ փոխել են տերերին անգլո-շոտլանդական կոնֆլիկտների ընթացքում։

1464 թվականի Շոտլանդիայի պետական գանձարանի մատյանների գրառումների համաձայն, Էդրինգթոնի Ռոբերտ Լաուդերին վճարվել է £20 Բերվիք ամրոցում վերանորոգումներ անելու համար։ 16-րդ դարում, Էլիզաբեթ I-ի իշխանության օրոք, ամրացվել են պարիսպները, ավելացնելով երկու կիսաշրջանաձև կողային աշտարակներ հրետանու համար, մեկը գետի եզրին, մյուսը՝ կուրտինայի անկյունում։

Ամրոցը 19-րդ դարում

Քանի որ ամրոցը գտնվում էր Անգլիայի ու Շոտլանդիայի միջև թեժ վիճաբանության առարկա սահմանային տարածքում, այն դարձել էր Բրիտանական Կղզիների ամենակարևոր ամրոցներից մեկը և ունեցել է իրադարձություններով հարուստ պատմություն։ Որպես տարածքում գլխավոր մարտավարական նպատակ, ամրոցը մի շարք անգամներ նվաճվել է և՛ անգլիացիների, և՛ շոտլանդացիների կողմից ու հաճախ կրել էական վնասներ․ Էդվարդ I-ն այն օգտագործել է որպես շտաբ Շոտլանդիայի իր նվաճումների ընթացքում։ Ամրոցը ձեռքից-ձեռք է անցել նաև պակաս դաժան հանգամանքներում, երբ անգլիացի թագավոր Ռիչարդ I-ն այն վաճառել է շոտլանդացիներին երրորդ խաչակրաց արշավանքը ֆինանսավորելու համար։ 1482 թվականի օգոստոսի վերջին շաբաթում ամրոցը վերջնականապես անցել է անգլիացիների ձեռքը։ Շոտլանդիան գրավելուց հետո Ալբանիի դքսի հետ կնքված պայմանագրին հաջորդել է Գլոուսեստերի դուքս Ռիչարդի կողմից ամրոցի խլումը Հեյլզի լորդ Պատրիք Հեփբուրնից։

Կուրտինայի մնացորդները

Բերվիքի շուրջը տասնվեցերորդ դարում ժամանակակից բերդապատնեշների կառուցումը ցույց է տվել, որ ամրոցը հնացել է և նրա հետագա պատմությունը կայուն անկում է ապրել։ Կառույցի լայն հատվածներ պարզապես օգտագործվում էին որպես քարհանք (հատկապես սուրբ երրորդության ծխական եկեղեցին կառուցելու համար), մինչդեռ տասնիներորդ դարում մեծ դահլիճն ու մնացորդների մեծ մասը քանդվել է, որպեսզի ճանապարհ բացվի Բերվիք-ըփոն-Թվիդի երկաթուղային կայարանի համար։ Այնտեղ, որտեղ թագավոր Էդվարդը շոտլանդական ազնվականությունից հավատարմության երդումներ էր ընդունում, այժմ գտնվում են երկաթուղային կառամատույցները և մի ծանուցատախտակ, որտեղ նշված է այդ մասին։

Կառույցի հիմնական պահպանված մասը ուշ տասներեքերորդ դարի սպիտակ պարիսպն է և աստիճանների չափազանց բարձր ու երկար շարքը, որ հայտնի է որպես Բրեյքնեք սանդուղք։ Գտնվում է «Անգլիական Ժառանգության» հսկողության տակ։

Ամրոցի կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սըր Ուիլյամ Դուգլաս,1294–1296, հանձնվել է Անգլիայի Էդվարդ I թագավորին Բերվիքի կոտորածից հետո
  • Բերքլիի 2-րդ բարոն Մորիս դե Բերքլի, անգլիացի կառավարիչ մոտավորապես1314 թվական
  • Էդմոնդ դե Քեյլոու, անգլիացիների գասկոնցի կառավարիչ, սպանվել է Սքեյթմուրի ճակատամարտում 1316 թվականին
  • Բրասսի սըր Ռոբերտ դե Լոեդր, 1330-3.[2][3]
  • Մարչի 5-րդ կոմս Պատրիք դե Դանբար, հունվար-հուլիս 1333.[4]
  • Էդրինգթոնի (հետագայում Բրասսի) Ռոբերտ դե Լոեդր, 1461/2–1474.[5]
  • Քրոուֆորդի կոմս Դավիդ, 1474–1478.
  • Բրասսի սըր Ռոբերտ Լաուդեր, ասպետ,1478–1482.[6][7]
  • Հեյլզի 1-ին լորդ սըր Պատրիք Հեփբուրն, 1482 (վերջին շոտլանդացի կառավարիչը).
  • Սըր Ուիլյամ Դրուրի, (մահ.1579), Բերվիք-ըփոն-Թվիդի մարշալ, նախքան1564.
  • Բեդֆորդի 2-րդ կոմս Ֆրենսիս Ռասել, նշանակվել է 1564 թվականին
  • Սթրիթլեմի սըր Ջորջ Բոուես, Դուրհեմի կոմսություն, (մահ.1580), Բերբիքի մարշալ։ 1568 թվականին ուղեկցել է Շոտլանդիայի թագուհի Մերիին Քարլիզլից մինչև Բոլթոն ամրոցը։ Իր քույր Մարջերին ամուսնացել է Ջոն Նոքսի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stuart, John, LL.D., and Burnett, George, Lord Lyon King of Arms, The Exchequer Rolls of Scotland, vol. 1, 1264–1359, Edinburgh, 1878, pp. 279, 313, 339
  2. Burnett, George, LL.D., Lord Lyon King of Arms, Exchequer Rolls of Scotland, vol.1, 1264-1359, Edinburgh, 1878, pps: 279,313,339 & 399.
  3. Berwick-upon-Tweed, the History of the Town and Guild, by John Scott, London, 1888, pps.248-9.
  4. Anderson, William, The Scottish Nation, Edinburgh, 1861, vol.iv, p.74.
  5. Burnett, 1884, vols.vii, pps: 145, 317, 400, 494, 578-9; 1885, vol.viii, p.118-8, 188, 456, 539, 551 and 633.
  6. The Great Seal of Scotland, charter no.1276 20 January 1477/8/
  7. Burnett, 1886, vol.ix, pps: 63/4. 81, 145 & 157.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]