Բերնարդինո Լիչինիո
Բերնարդինո Լիչինիո | |
---|---|
Ծնվել է | 1489[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] |
Վախճանվել է | 1565[1][2][3][…] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Bernardino Licinio Վիքիպահեստում |
Բերնարդինո Լիչինիո (իտալ.՝ Bernardino Licinio; 1489[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - 1565[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ, Վենետիկի գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչ։
Նկարչի կենսագրությունը ներկայացվել է Ջորջո Վազարիի առաջին երկու հրատարակություններում, սակայն նրա ներկայացմամբ Բերնարդինո Լիչինիոյին երեք դար շփոթել են Ջովաննի Անտոնիոյի հետ, որի արվեստանոցում աշխատում էր Բերնարդինոն։ Նկարիչների և նրանց ստեղծագործությունների տարանջատմանը նպաստել է Գուստավ Լյուդվիգը 1903 թվականին տպագրված իր մանրամասն աշխատության մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերնարդինո Լիչինիոն եղել է գավառական նկարիչների ընտանիքից։ Երիտասարդ տարիներին տեղափոխվել է Վենետիկ։ Որոշ ժամանակ աշխատել է նկարիչ Ջովաննի Անտոնիո Պորդենոնեի արվեստանոցում։ Ներկայումս հայտնի առաջին աշխատանքը թվագրվում է 1522 թվականին, երբ նկարիչը մոտ 37 տարեկան էր։ Բերնարդինոն ստեղծել է աստվածաշնչյան կոմպոզիցիաներ և դիմանկարներ։ Պահպանված ստեղծագործությունների մեծ մասը պատկանում է 1630-ական թվականներին՝ նկարչի հայտնիության ծաղկման ժամանակաշրջանին։
Նրա ստեղծագործական ոճը զուգակցել է Ջորջոնեի, Տիցիանի և Պալմա իլ Վեկկոյի ստեղծագործությունների թույլ ազդեցությունները։ Նկարիչը դժվարությամբ է հաղթահարել իր կերպարների կարծրությունը՝ փոխհատուցելով դա չափազանց վառ գույներով, այդ թվում՝ կարմիրի տարբեր երանգներով, որոնք այդքան սիրում էին վենետիկցիները։ Նկարչի ժողովրդականության վրա ազդել են նկարիչ Ջորջոնեի վաղահաս մահը, Տիցիանի դիմանկարների թանկ գները (որը դարձավ Կառլոս V կայսրի պալատական նկարիչը), Վենետիկից դիմանկարի վարպետներ Սեբաստիանո դել Պիոմբոյի և Լորենցո Լոտտոյի հեռանալը։
Նկարչի թվագրած վերջին ստեղծագործությունը նշվում է 1546 թվականին։ Փաստաթղթերում Բերնարդինո Լիչինիոյի մասին վերջին հիշատակումը նշվում է 1549 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճարտարապետի դիմանկարը, Բերնարդինո Լիչինիոյի ինքնանկարի ֆոնին (մոտ 1520-1530), Մարտին ֆոն Վագներ թանգարան
-
Բերնարդինո Լիչինիո, Կինը ամուսնու դիմանկարով (մոտ 1500), Բերգամո, Իտալիա]]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Freedberg, Sydney J. Painting in Italy, 1500-1600 / Pelican History of Art. — Penguin Books Ltd, 1993. — С. 344—345.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդինո Լիչինիո» հոդվածին։ |
|