Բեռնի պատմության թանգարան
Բեռնի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | պատմության թանգարան, հիշողությանն առնչվող հաստատություն և շենք |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Բեռն |
Վայր | Kirchenfeld? |
Կազմված է | collection of the Historical Museum of Bern? և L’âge de l’histoire? |
Մասն է | list of cultural properties in Bern / Kirchenfeld-Schosshalde? |
Հասցե | Helvetiaplatz 5, 3005 Bern3005Helvetiaplatz? (5)[1] |
Հիմնադրվել է | 1894 |
Կայք | bhm.ch(գերմ.)(ֆր.)(անգլ.) |
Բեռնի պատմության թանգարան (ֆր.՝ Musée d’Histoire de Berne; գերմ. Bernisches Historisches Museum)[2] , մեծությամբ երկրորդ պատմության թանգարան Շվեյցարիայում։ Գտնվում է Բեռնի Հելվեթիապլաց հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1882 թվականին ժամանակակից Կազինոպլացի գրադարանի պատկերասրահում բացվել է Բեռնի Անտիկվարային թանգարան։ Այնտեղ հավաքված էին քանթոնի (գավառ ), մունիցիպալիտետի և համայնքի հնագիտական, պատմական և ազգագրական հավաքածուները։ Մի քանի տարի անց քանթոնը, քաղաքը և քաղաքացիները որոշել են Կիրհենֆելդում կառուցել թանգարանի նոր շենք։ Շվեյցարիայի խորհրդարանը որոշել է կառուցել Ազգային թանգարան Ցյուրիխում[3]։ 1892-1894 թվականներին Հելվիապլացում պատմականության ոճով կառուցվում էր Բեռնի Պատմության թանգարանը։ Նախագծի հեղինակներն էին շվեյցարացի ճարտարապետներ Էդուարդ ֆոն Ռոդթը (գերմ.) և Փոլ Ադոլֆ Տիեշը (գերմ.):
2009թ. հունիսի կեսին բացվել է թանգարանին կից շինությունը (Kubus/Titan):
Այսօրվա դրությամբ թանգարանը իրենից է ներկայացնում երեք հարկանի շենք` իր հնագիտական, մշակութապատմական և ազգագրական հավաքածուներով։ Գլխավոր մուտքի դիմաց տեղակայված է Համաշխարհային հեռագրության հուշարձանը (գերմ.)։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ թանգարանում հավաքված է մոտ 500 հազար ցուցանմուշ։ 1954-2009 թվականների ընթացքում թանգարանի մասնաճյուղը գտնվում էր Օբերհոֆեն ամրոցում (գերմ.)։ Թանգարանը պարունակում է Բեռնի պատմության և մշակույթի հետ կապված հավաքածուներ։ Ուշագրավ են համարվում Բուրգունդյան պատերազմներում Չառլզ Խիզախից գրավված Բուրգունդյան գոբելենները:
1914թ. ճանապարհորդ Անրի Մոզերը (գերմ.) թանգարանին փոխանցեց իր լայնածավալ արևելյան հավաքածուն, որը երկար տարիներ չէր ցուցադրվել սրահների պակասի պատճառով։ Գոյություն ունեն մի քանի մշտական ցուցահանդեսներ Ասիայից և Եգիպտոսից:
2008թ. դեկտեմբերին հանդիսավոր կերպով բացվել է նոր սրահ` Ալբրեխտ ֆոն Հալլերի կյանքին և ստեղծագործությանը նվիրված հատուկ ցուցահանդեսի համար։ 2014 թվականի ապրիլի 3-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամանակավոր ցուցադրվում էին գտածոները Շնիդեյոհից (գերմ)[4]։
Էյնշտեյնի թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]2005թ. իբրև ժամանակավոր ցուցահանդես մտածված Ալբերտ Էյնշտեյնի կյանքին և աշխատանքին նվիրված Էյնշտեյնի թանգարանը մնացել է առանձին թանգարան։ Հենց Բեռնում էր Էյնշտեյնը ձևակերպել հարաբերականության տեսությունը։ Ալբերտ Էյնշտեյնի տուն-թանգարանը, որտեղ նախկինում ապրել էր գիտնականը, նույնպես բաց է հասարակության համար Բեռնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ Micro Solutions Software & communications. «Bernisches Historisches Museum : Home» (գերմաներեն). www.bhm.ch. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Micro Solutions Software & communications. «Bernisches Historisches Museum : Geschichte» (գերմաներեն). www.bhm.ch. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Schnidejoch-Gletscherfunde erstmals ausgestellt». Der Bund, Der Bund (գերմաներեն). 2014 թ․ փետրվարի 4. 0774-6156. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bernisches Historisches Museum. — 100 Jahre Bernisches Historisches Museum – 1894–1994. — Bern, 1994.
- Anne-Marie Biland. Bernisches Historisches Museum Architekturführer. — Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. — Bern, 1994. — ISBN 3-85782-549-9.
- François de Capitani, Stefan Rebsamen. Historisches Museum Bern. Mit einem Beitrag von Ernst J. Kläy und einem Vorwort von Georg Germann. — Bern, 1985.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնի պատմության թանգարան» հոդվածին։ |
|