Բեռնարդո Կանալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնարդո Կանալ
Ծնվել է1664
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել է1744[1]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներՋովաննի Անտոնիո Կանալետտո
ԶավակներՋովաննի Անտոնիո Կանալետտո
 Bernardo Canal Վիքիպահեստում
Մեծ ջրանցքը Կանարեջոյում

Բեռնարդո Կանալ (իտալ.՝ Bernardo Canal, 1664, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1744[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ։

Հայտնի նկարիչ Ջովաննի Անտոնիա Կանալի հայրը, որը հայտնի է նաև Կանալետտո անունով։

Չնայած նա վաստակել է իր ապրուստը որպես թատրոնի բեմանկարիչ, բայց առավելապես հայտնի է իր վեդուտայով. աշխատանքները նա ստեղծել է իր ժամանակակցի` Լուկա Կարլևարիսի ուղղակի ազդեցության տակ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1695 թվականին նա ամուսնացել է Արտեմիսիա Բարբիերի հետ, ում մասին քիչ բան է հայտնի[3]։ 1717 թվականին նա առաջին անգամ հայտնվել է վենետիկցի նկարիչների գիլդիայի անդամների ցուցակում և այնտեղ ճանաչվել է Նկարիչների Քոլեջի անդամ։ 1739 թվականին այդ կազմակերպությունը նրան պարգևատրել է «Առաջին» կոչումով[4]։ Իր կյանքի ընթացքում նա առավելապես հայտնի է եղել որպես թատերական իրերի նկարիչ Անտոնիո Վիվալդիի, Ֆորտունատո Չելլերիի, Կարլո Ֆրանչեսկո Պոլարոլոյի և Ջուզեպե Մարիա Օրլանդինիի աշխատանքներում` Սան Անջելո և Սան Կասիանո թատրոններում[3]։

Հետագայում նա սկսել է նկարել Վենետիկի քաղաքային տեսարաններ իր որդու հետ միասին` օգնելով հանրայնացնել վեդուտան։ Նրանց երկուսի ոճերը բնութագրվում են ճարտարապետական դետալների և լուսային էֆեկտների նկատմամբ բծախնդիր ուշադրությամբ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://artsandculture.google.com/entity/wd/g122m8r1p
  2. Fundación Carlos Slim, Museo Soumaya, 2015, 978-6077805-12-0
  3. 3,0 3,1 Delneri, Annalia; Da Canaletto a Zuccarelli: il paesaggio veneto del Settecento, 2003, Provincia di Udine, Assessorato alla Cultura 978-88-86550-72-7
  4. Rodolfo Pallucchini, La Pittura nel Veneto II Settecento, 1996 978-88-435-5453-9
  5. Pedrocco, Filippo (2002). Visions of Venice: Paintings of the 18th Century. Nueva York: I.B.Tauris. էջ 68. ISBN 9781860647888.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդո Կանալ» հոդվածին։