Բեռնարդո Դադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնարդո Դադի
Ծնվել է1290[1][2][3]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][2]
Վախճանվել է1348[5][6][2]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[7][4][2]
Ազգությունիտալացի
Մասնագիտություննկարիչ
ՈճՎաղ Վերածնունդ[8]
Ժանրհոգևոր արվեստ[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներMadonna and Child Enthroned with Angels and Saints? և Saint Pancras Polyptych?
ՈւսուցիչՋոտտո դի Բոնդոնե[8]
 Bernardo Daddi Վիքիպահեստում

Բեռնարդո Դադի (իտալերեն՝ Bernardo Daddi, 1290[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][2] - 1348[5][6][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[7][4][2]), վաղ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։ Լինելով իր սերնդի առաջատար նկարիչը Ֆլորենցիայում՝ զգալի ավանդ է ներդրել Վերածննդի հեղափոխիչ արվեստը առաջ մղելու, գոթիկայի կարծրատիպերը, պայմանականությունները կոտրելու, իրականությունը ռեալիստորեն ներկայացնող կոմպոզիցիաներ ստեղծելու գործում[9]։ Առանձնապես հաջողված են Դադիի փոքրաչափ կտավները, խորանի պատկերազարդման նպատակով արված դյուրակիր նկարները (դա մի ձևաչափ էր, որ հետագայում լայն տարածում ստացավ)[10]։

Կյանքը և գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադիի ծննդյան տարեթիվը մինչև այժմ որոշակիացված չէ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակվում է 1312 թվականին։ Ամենայն հավանականությամբ՝ Դադին ժամանակին աշակերտել է Ջոտտոյին (Giotto di Bondone)[9]: Արվեստի պատմաբաններից շատերը գտնում են, որ նրա ոճը բխում է Ջոտտոյի ստեղծագործություւներից։ Դադիի հատկապես վաղ շրջանի գործերում նկատվում է նրա սերտ առնչությունը Ջոտտոյի հետևորդների՝ 14-րդ դարի առաջին քառորդի ֆլորենտացի վարպետների արվեստի հետ, իսկ ուշ շրջանի աշխատանքներում զգացվում է Մազո դի Բանկոյի և Լորենցետիի սիենական արվեստի ազդեցությունը։

Ըստ երևույթին՝ Դադին մեծ արվեստանոց է ունեցել և մեծ թվով աշակերտներ ու օգնականներ. ակնհայտ է, որ նրա նկարներից շատերի վրա մեկից ավելի ձեռքեր են աշխատել։ Նրա աշխատանքներին բնորոշ են զարդարունությունը, գծանկարի բարդությունը, նուրբ երանգավորումը։ Վարպետության բարձր մակարդակի ու քնարական նրբագեղության կողքին նկարչի որոշ ստեղծագործություններում ակադեմիական, մեխանիկական կոպտություն է նկատվում[11]։ Նրա ստեղծագործությունների մեծագույն մասը կրոնական մոտիվներով է արված։

Դադիի շատ աշխատանքներ ներկայումս իրենց պատվավոր տեղն են գտել աշխարհի հեղինակավոր թանգարաններում ու պատկերասրահներում. 1328 թվականին նրա ստեղծած եռանկարը Ուֆֆիցիում է, մի շարք գործեր՝ լոնդոնյան Արվեստի ազգային պատկերասրահում, Walters թանգարանում,Վատիկանի Պինակոտեկայում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում...[12]:

Դադիի վերջին ստեղծագործությունը մասնագետները թվագրում են 1347 թվականով։ Ենթադրվում է, որ հաջորդ տարում նկարիչը մահացել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алпатов М. В., Итальянское искусство эпохи Данте и Джотто. М.—Л., 1939
  • Лазарев В. Н. Происхождение итальянского Возрождения. М., 1959

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 https://www.virtualuffizi.com/bernardo-daddi.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://vocab.getty.edu/page/ulan/500004953
  5. 5,0 5,1 5,2 https://rkd.nl/nl/explore/artists/19602
  6. 6,0 6,1 6,2 https://rkd.nl/explore/artists/19602
  7. 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2017.
  8. 8,0 8,1 Encyclopædia Britannica
  9. 9,0 9,1 Biography and analysis of artist's style at the J. Paul Getty Museum
  10. Enrica Neri Lusanna. "Daddi, Bernardo." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 3 October 2016
  11. Bernardo Daddi, Italian Paintings: Florentine School, pp. 25–33
  12. «Bernardo Daddi, Martyrdom of St Stephen – Vatican Museums» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդո Դադի» հոդվածին։