Բեշչադիի ազգային պարկ
Բեշչադիի ազգային պարկ | |
---|---|
| |
Տեղագրություն | ![]() |
Ամենամոտիկ քաղաք | Ուստիշիկի Գուրնե |
Բեշչադիի ազգային պարկ (լեհ.՝ Bieszczadzki Park Narodowy), Լեհաստանի երրորդ խոշորագույն ազգային պարկն է։ Գտնվում է Պոդկարպատի տարածաշրջանի հարավ-արևելքում Ուկրաինայի և Սլովակիայի սահմանի մոտ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծվել է 1973 թվականի օգոստոսի 4-ին[1]։ Մակերեսը կազմում էր այն ժամանակ ընդամենը 59,55 կմ², սակայն հետագա տարիներին ավելացել է գրեթե 4 անգամ։ Տարածքի վերջին ընդլայնումը կատարվել է 1996 և 1999 թվականներին, երբ նախկին մի քանի գյուղեր ընդգրկվել է պարկի տարածքի մեջ։ Այժմ պարկի տարածքը կազմում է 292,02 կմ² և ներառում է առավել լեռնային շրջաններ, դրանցից է Բեշչադիի լեհական մասի լեռնային զանգվածը։ Պարկի ամենաբարձր կետը Տարնիցա լեռն է, որի գտնվում է ծովի մակարդակից 1346 մետր բարձրության վրա։ 1992 թվականին պարկը և մի քանի հարակից տարածքներ ընդգրկվել են «Արևելյան Կարպատներ» արգելոցի մեջ, որի ընդհանուր մակերեսը կազմում է 2132,11 կմ², այստեղ են ներառված նաև Սլովակիայի և Ուկրաինայի հարևան շրջանները։
Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեշչադիի մոտ 80%-ը ծածկված է անտառներով և մեծ մասը պահպանել է իր կուսական տեսքը։ Տարածքում աճում է մոտ 780 տեսակ անոթային բույսեր, 250 տեսակի մամուռներ, 500 տեսակի քարաքոսներ և 1000 տեսակի սնկեր։ Հայտնի է շուրջ 30 տեսակի Արևելյան Կարպատներ։ Բնակվում է ավելի քան 230 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։ Այստեղ կան այնպիսի կաթնասուններ, ինչպիսիք են՝ գորշ արջերը, գայլերը, վարազները, լուսանները, մկները, բիզոնները (բնակվում է շուրջ 100-ը)։ Պարկի տարածքը շատ նոսր է բնակեցված, որն ապահովում է կենդանու ազատ տեղաշարժը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bieszczadzki National Park»։ Արխիվացված է օրիգինալից 2007-01-24-ին։ Վերցված է 2017-07-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազգային պարկի թանգարանը
- Ազգային պարկի քարտեզը Archived 2013-01-08 at the Wayback Machine.
- Բեշչադիի ազգային պարկը