Բեն Կլասեն
Բեն Կլասեն անգլ.՝ Ben Klassen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 20, 1918 |
Ծննդավայր | Rozivka, Molotschna, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 6, 1993 (75 տարեկան) |
Մահվան վայր | Otto, Macon County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Creativity? |
Կրթություն | Մանիտոբայի համալսարան (1943), Սասկաչևանի համալսարան (1943) և Rosthern Junior College? (1936) |
Գիտական աստիճան | ճարտարագետ և ուսուցիչ |
Մասնագիտություն | ճարտարագետ, հեղինակ, քաղաքական գործիչ, գյուտարար և փիլիսոփա |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Florida House of Representatives? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
![]() |
Բեն Կլասեն (Բեռնար Կլասեն, անգլ.՝ Ben (Bernhardt) Klassen, փետրվարի 20, 1918, Rozivka, Molotschna, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1993, Otto, Macon County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ռասիստական շարժման հիմնադիր, սպիտակամորթների հոգևոր առաջնորդ, առաջին անգամ հանրահռչակել է «Ռասայական սուրբ պատերազմ» եզրույթը սպիտակամորթների ազգայնական շարժման շրջանակներում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1918 թվականին Խորհրդային Ուկրաինայում, գերմանախոս ընտանիքում։ Ընտանիքը 1924 թվականին արտագաղթել է Կանադա, որտեղ էլ Բենը մեծացել, ուսանել և ստացել էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան։ Եղել է հողագործ, ուսուցիչ, հանքափոր, էլեկտրատեխնիկ, գյուտարար, անշարժ գույքի վաճառող և Ֆլորիդա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ[1][2]։ 1967 թվականի ընտրություններից մեկ տարի անց Բենը պարտվել է Ֆլորիդայի նահանգի Սենատի ընտրություններում։
1973 թվականին հիմնադրել է կրոնական միություն, որը կոչվում էր Արարչի եկեղեցի, որը հետագայում հայտնի է դարձել որպես ստեղծագործական շարժում։ Այդ կազմակերպությունը հռչակում է սպիտակամորթների գերազանցությունը և ատելություն է քարոզում աֆրոամերիկացիների և ԱՄՆ կառավարության նկատմամբ, որտեղ իբր գերակշռում են հրեաներն ու համասեռամոլները։
Ունեցել է իր տեսակետներ դիետայի և առողջության վերաբերյալ[3]
1993 թվականին՝ կնոջ՝ Հենրիետայի մահից և քաղցկեղի զարգացումից հետո Բենը ինքնասպան է եղել։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Natures Eternal Religion (1973)
- The White Man's Bible (1981)
- Salubrious Living (with Arnold DeVries, 1982)
- Expanding Creativity (1985)
- Building a Whiter and Brighter World (1986)
- On the Brink of a Bloody Racial War (1993)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ward, Robert L (27 Oct 2011), Membership by County 1845–2012, FL, US: House of Representatives, http://www.myfloridahouse.gov/FileStores/Web/HouseContent/Approved/Public%20Guide/Uploads/Documents/house_counties_final.pdf.
- ↑ Hesser, Charles F (7 Dec 1967), «Wallace Men Feud in Florida», The Miami News: 6–A.
- ↑ Love, Nancy S. (2016). Trendy Fascism: White Power Music and the Future of Democracy. State University of New York Press. pp. 112-114. 978-1438462035
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- George Michael (2009). Chapter 5: Groundbreaking in North Carolina. In Theology Of Hate: A History of the World Church of the Creator. University Press of Florida. 978-0813033501
- White man’s Bible by Ben Klassen (1981)