Բենվենուտո Չելլինի (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենվենուտո Չելլինի
ֆր.՝ Benvenuto Cellini
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա սեմիսերիա
ԿոմպոզիտորՀեկտոր Բեռլիոզ[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Լեոն դը Վային[1] և Օգյուստ Բարբյե[1]
Գործողությունների քանակ3
Գործողության տեղՀռոմ[1]
Գործողության ժամանակ1529 թ.
Տևողությունմոտ 210 րոպե
ԿերպարներAn innkeeper?, Columbine?, Pope Clement VII?, Bernardino?, Francesco?, Benvenuto Cellini?, Ascanio?, Teresa?, Pompeo?, Fieramosca?, Balducci?, Giacomo Balducci? և Q63677120?
Ստեղծման տարեթիվ1836[1]
Առաջնախաղի տարեթիվսեպտեմբերի 10, 1838[1]
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Լիբրետտոյի տեքստopera-guide.ch/opera.php?uilang=de&id=60#libretto
 Benvenuto Cellini (opera) Վիքիպահեստում

«Բենվենուտո Չելլինի» (ֆր.՝ Benvenuto Cellini) opus 23, ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի օպերա 3 գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակները Լեոն դը Վային և Օգյուստ Բարբյեն են։ Առաջնախաղը կայացել է 1838 թվականի սեպտեմբերի 10-ին Փարիզում։ Երկրորդ տարբերակի առաջնախաղը տեղի է ունեցել 1852 թվականի նոյեմբերի 17-ին Վայմարում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1834 թվականին Բեռլիոզը, դը Վային և Բարբյեն խոսակցական երկխոսություններով երգիծական ոճի օպերա առաջարկեցին Փարիզի Օպերա-կոմիկին։ Սակայն տնօրինությունը մերժեց այն։ Այդ ժամանակ հեղինակները երկխոսությունները փոխարինեցին ռեչիտատիվով։ Սկզբնապես օպերան ուներ երկու գործողություն։ Ընդ որում օպերայի նորարարությունը, համեմատած բեմում գերիշխող ոճի հետ, 1838 թվականի սեպտեմբերի առաջնախաղը անհաջողության մատնեց։ Օպերան որոշ ժամանակ մոռացվեց։ 1851 թվականին Ֆերենց Լիստը, համաձայնելով Բեռլիոզի փոփոխությունների հետ, նոր ձևակերպմամբ ներկայացրեց օպերան, արդեն երեք գործողությամբ Վեյմարի օպերային թատրոնում։ Դրա համար էլ կա օպերայի երեք տարատեսակ՝ 1834, 1838 և 1851 թվականների։ Բեմում վերջնականապես հաստատվեց 1851 թվականի տարբերակը, չնայած որ վերջին բեմադրություններում այն կայացել է երկու մասով (առաջին և երկրորդ գործողությունների միջև առանց դադարի)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Mesa F. Opera: an encyclopedia of world premieres and significant performances, singers, composers, librettists, arias and conductors, 1597-2000Jefferson: McFarland & Company, 2007. — P. 32. — ISBN 978-0-7864-0959-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оперные либретто. — М., 1954.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենվենուտո Չելլինի (օպերա)» հոդվածին։