Բենջամին Բրիգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Բրիգս
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1835(1835-04-24)
ԾննդավայրՄասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբեր 1872 (37 տարեկան)
Մահվան վայրԱտլանտյան օվկիանոս, Բաց ծով
ՔաղաքացիությունFlag of the United States (1867–1877).svg ԱՄՆ
Մասնագիտությունծովագնաց
Commons-logo.svg Benjamin Briggs Վիքիպահեստում

Բենջամին Բրիգս (անգլ.՝ Benjamin Spooner Briggs, ապրիլի 24, 1835(1835-04-24), Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբեր 1872, Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով), ամերիկացի նավաստի։ Նա նախ և առաջ հայտնի է նրանով, որ եղել է առևտրական «Մարի Չելեստե» նավի նավապետը, որը 1872 թվականի դեկտեմբերի 4-ին գտնվել է անձնակզմի կողմից լքված վիճակում, Ատլանտյան օվկիանոսի խաղաղ ջրերի վրա, Ջիբրալթարի նեղուցի մոտակայքում։

Փրկարար նավը բացակայում էր, չնայած «Մարի Չելեստեի» խարիսխը կար ու գտնվում էր գերազանց վիճակում։ Հայտնաբերվել են մարդկանց վերջին ներկայության և նրանց հանկարծակի և անբացատրելի հեռանալու հետքերը։ Բրիգսը, նրա կինը՝ Սառան, երկու տարեկան դուստրը՝ Սոֆիա Մաթիլդան, ինչպես նաև` նավի անձնակազմը և փրկարար նավը երբեք չեն հայտնաբերվել և հաղորդվել են որպես անհայտ կորած։

Ծովային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիգսի ընտանիքը, որն ապրում էր Մասաչուսեթսում, միշտ ամուր կապ է ունեցել ծովի հետ։ Ինքը՝ Բրիգսը, իր կյանքի մեծ մասն անցկացրել է ծովում, գիտեր ծովագնացներին սպասվող բոլոր վտանգները և, ըստ բոլոր հաշվարկների, փորձառու, համարձակ և ընդունակ նավաստի էր։ Իր ազնվության և ունակության պատճառով նրան հարգում և նրանով հիանում էին ենթակաները։ Բրիգսին հաջողվել է բարձրանալ ծառայողական աստիճանով և, ի վերջո, դարձել է իր սեփական նավի կապիտանը։ Նախ նա ղեկավարել է բրիտանական «Ծովային փրփուրը», իսկ 1862 թվականին դարձել է «Անտառի արքա» երկկայմ առագաստանավի նավապետը։ 1865 թվականին նա սկսել է ղեկավարել «Արթուր» բեռնանավը, իսկ «Անտառի արքայի» ղեկավարումը հանձնել է իր եղբորը` Օլիվեր Բրիգսին։ Օլիվերը ևս նավաստի էր և նրա բիզնես գործընկերը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիամին Բրիգսը աչքի ընկնող բարոյական նկարագրի անձնավորություն էր, խորապես կրոնասեր և համառ չխմող։ Սա ուշադրություն է հրավիրել նրա վրա։ 1862 թվականին Բենիամին Բրիգսն ամուսնացել է քահանա Լեանդեր Կոբի դստեր՝ Սառա Էլիզաբեթ Կոբի հետ։ Բենիամինն ու Սառան իրենց մեղրամիսն անցկացրել են Եվրոպայում, որտեղ նրանք նավարկել են Բենիամինի «Անտառի արքա» նավի վրա։ 1865 թվականին նրանք Մասաչուսեթսի նահանգի Մարիոն քաղաքում ունեցել են իրենց որդուն՝ Արթուր Ս. Բրիգսին, հաջորդ տարի նրանք ուղևորություն են կատարել դեպի Մարսել, և 1870 թվականի հոկտեմբերի 31-ին վերադառնալուն պես ծնվել է նրանց դուստրը՝ Սոֆյա Մաթիլդան։

Մարի Չելեստե[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականին Բենիամինն ու նրա եղբայրը ցանկանում էին լքել ծովը և տեխնիկայի խանութ գնել Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքում, բայց այդ ծրագիրը կյանքի չի կոչվել։ Այնուհետև 1872 թվականին Բենիամինը բաժնեմաս է ձեռք բերել «Մարի Չելեստե» բրիգանտեում, որը նախկինում կոչվում էր «Ամազոն» և պատկանում էր Ջեյմս Ուինչեստերին։ Նա տնակը փոխակերպել է այնպես, որ կարողանա իր ընտանիքն այնտեղ տեղավորի։ 1872 թվականի վերջին նրա կինը, Սառան և երկամյա աղջիկը` Սոֆյան, նրա հետ Սթաթեն Այլենդից նավարկել են դեպի Ջենովա։ Յոթ տարեկան Արթուրը տատիկի հետ մնացել է տանը՝ դպրոց գնալու համար։

Մեկ ամիս անց նավը գտել են լքված Ատլանտյան օվկիանոսի խաղաղ ջրերի վրա՝ Ջիբրալթարի նեղուցի մոտակայքում։ Բրիգսը, Սառան, Սոֆյան և Մարի Չելեստեի ողջ անձնակազմը չեն գտնվել, և նրանց ճակատագիրն առեղծված է մնում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդությանը չմասնակցած ավագ որդու` Արթուրի միջոցով Բենիամին Բրիգսն ունի մի քանի ժառանգ[1]։

Ընտանիքին նվիրված հուշարձանը գտնվում է Մարիոնի Էվերգրին գերեզմանատանը։ Գերեզմանաքարն ասում է. Capt. Benj S. Briggs born Apr 24, 1835, Sarah E Cobb his wife born Apr 20 1841, Sophia M, their daughter, then 10 mos, born Oct 31, 1870. Lost in Brig Mary Celeste Nov 1872»[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]