Մարի Սելեստ (անգլ.՝ Mary Celeste), ամերիկյան առևտրական բրիգանտ նավ, որը լքված գտնվել է Ատլանտյան օվկիանոսում` Ազորյան կղզիների մոտ 1872 թվականի դեկտեմբերի 5-ին։ Կանադական մեկ այլ բրիգանտ` Դեի Գրացիան (անգլերեն` Dei Gratia) է գտել այն լքված, բայց նավարկության համար պիտանի վիճակում, բայց փրկամակույկներից մեկը պակասում էր։ Նավի հաշվետվեմատյանում վերջին գրառումը արվել էր 10 օր առաջ։ Նավը նոյեմբերի 7-ին շարժվել էր Նյու Յորքից Ջենովա մեկնելու համար։ Նավը գտնելու պահին սարքին վիճակում է եղել` շարժիչն աշխատում էր, վառելիքի բավարար պաշար ուներ։ Անձնակազմի բոլոր անդամների իրերը իրենց տեղում էին։ Նավի տախտակամածին եղածներից և ոչ մեկը հետագայում չի գտնվել։ Նավի անձնակազմի անհետացումը, որը տեղի էր ունեցել Բերմուդյան եռանկյունու տարածքում, նպաստել է աշխարհագրական այդ տարածքի մասին նոր լեգենդներ հյուսելուն։