Բենյամին Եղոյան
Բենիամին Եղոյան | |
---|---|
![]() | |
1992-2016 | |
Ծննդավայր | Երևան քաղաք |
Մահվան վայր | ԼՂՀ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | հայ |
Ծառայության տարիներ | 2013-2016 |
Կոչում | ավագ լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ |
Պարգևներ | «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան |
Բենիամին Եղոյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիամին Ներսեսի Եղոյանը ծնվել է 1992 թվականին, Երևան քաղաքում։ Դպրոցում իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Վարժարանն ավարտելուց հետո ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Բենիամինը ցանկանում էր շարունակել հոր գործը։ Նա ԶՈՒ-ում է եղել 2009 թվականից։ Բենիամինի հայրը՝ Ներսես Եղոյանը, ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ, Արցախյան շարժման մասնակիցներից էր։ Ուներ մեկ եղբայր և երկու քույր [1]։
Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որի ընթացքում հրթիռահրետանայաին գնդակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև նաև խաղաղ բնակավայրերը։ Սակայն որոշ ժամանակ անց գործողությունները դադարեցվել են։ Հայկական կողմը ունեցել է 32 կորուստ, 25 անհայտ զինծառայող։ Բենիամին Եղոյանը զոհվել է ապրիլի 3-ին տանկի անձնակազմի հետ (նշանառու օպերատոր՝ Վլադիմիր Վարուժանի Ալիխանյան, մեխանիկ վարորդ՝ Տիգրան Արամի Աբգարյան)։ Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի հոգեհանգիստը [2]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան
Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016թվականի ապրիլի 7-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 8-ին, ժամը 13:00-ին Երևանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում [3]։ Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոնում։