Բեյլե Գովորա
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Բնակչություն | ▼2158 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 245200 | ||
Պաշտոնական կայք | primaria-baile-govora.ro | ||
| |||
Բեյլե Գովորա (ռումիներեն՝ Băile Govora), քաղաք, նույնանուն համայնքի կենտրոն, հանքային ջրերով առողջարան Ռումինիայում՝ Վալախիա երկրամասի Վլչա ժուդեցում (շրջանում), երկրի մայրաքաղաք Բուխարեստից 167, Ռիմնիկ-Վլչայից՝ 15, Կրայովայից՝ 88, Բրաշովից՝ 128 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Հանքային աղբյուրներից բացի, բնակավայրին լայն համբավ են բերել 15-րդ դարում կառուցված Գովորա վանքը և նրա մոտ գտնվող, 16-17-րդ դարերի կառույց Դինտր-ուն-Լեմն վանքը։
Գովորայում է Մատեյ Բասարաբը Վալախիայում առաջին անգամ գործի դրել տպագրական սարքը և 1640 թվականին հրատարակել ռումիներեն առաջին ժամագիրքը, աղոթագիրքը, կանոնագիրքը՝ «Փոքր Նոմոկանոնը» կամ «Գովորայի կանոնները» ( «Pravila cea mică» կամ «Pravila de la Govora» ), որի թարգմանությունը կատարել է վանական Միխայիլը (հիշատակվում է նաև Մոքսա, Մոքսիլի անուններով)[3]։
2009 թվականի տվյալներով Բեյլե Գովորայի բնակչության թվաքանակը եղել է 2.920[4]:
Առողջարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեյլե Գովորայի հանքային աղբյուրների ջրերն օգտակար են շնչառական ու հենաշարժական օրգանների, սիրտ-անոթային ու նյարդային համակարգերի հիվանդությունների բուժման համար։ 1980 թվականին քաղաքի առողջարանները հյուրընկալել են շուրջ 40 հազար մարդու։ Նրանց թիվը տարեցտարի ավելացել է։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Օլտենիա» հյուրանոցը
-
Առողջարանային զբոսայգում
-
Կենտրոնական հրապարակը
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 2.868[5]:
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
Ազգությունը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիններ | 2838 | 99,0% |
գնչուներ | 21 | 0,7% |
հունգարներ | 5 | 0,2% |
գերմանացիներ | 3 | 0,1% |
սերբեր | 1 | < 0,1% |
Մայրենի լեզու են հայտարարել՝
Լեզուն | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիներենը | 2845 | 99,2% |
գնչուերենը | 16 | 0,6% |
հունգարերենը | 4 | 0,1% |
գերմաներենը | 2 | 0,1% |
սերբերենը | 1 | < 0,1% |
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
Դավանանքը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ուղղափառներ | 2856 | 99,6% |
հունադավան կաթոլիկներ | 5 | 0,2% |
հռոմեակաթոլիկներ | 4 | 0,1% |
բապտիստներ | 1 | < 0,1% |
ադվենտիստներ | 1 | < 0,1% |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
- ↑ ГОВОРА
- ↑ «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською)։ Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին։ Վերցված է 2011-12-19
- ↑ «Structura Etno-demografică a României» (румунською)։ Արխիվացված օրիգինալից 2013-07-18-ին։ Վերցված է 2011-12-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բեյլե Գովորա Վիքիպահեստում |
---|
- Baile Govora spa direct link: Băile Govora spa site
- Romanian tourism site: Băile Govora and Dintr-un lemn Monastery
- (ռումիներեն) Vâlcea County tourist spots: Băile Govora
- (ռումիներեն) Information about Govora Resort(չաշխատող հղում)
- Данные о городе Бэиле-Говора на сайте Ghidul Primăriilor
|