Բեկետենի լաստենատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեկետենի լաստենատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Դժնիկազգիներ
Ցեղ Բեկետենի
Տեսակ Բեկետենի լաստենատերև
Լատիներեն անվանում
F. alnus Mill.


Բեկետենի լաստենատերև (լատ.՝ F. alnus Mill.), Դժնիկազգիների ընտանիքի, Բեկետենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, խոշոր թուփ է, 5—7 մ բարձրությամբ, հարթ, գրեթե սև կեղևով։ Ընձյուղները կարմրադարչնագույն են, ծածկված սպիտակ, նշտարաձև ոսպնյակներով, մերկ կամ աղվամազապատ։ Բողբոջները մերկ են կամ ծածկված գորշավուն աղվամազով։ Տերևները երկարավուն էլիպսաձև են կամ լայն, հակառակ ձվաձև, 3—8 սմ երկարությամբ և 1,5—4,5 սմ լայնությամբ (երբեմն' 1 2 սմ երկարությամբ և 6 սմ լայնությամբ), վերևից' մուգ կանաչ, մերկ և փայլուն, ներքևից' դեղնականաչավուն, մերկ կամ ջղերի ուղղությամբ ծածկված շիկավուն աղվամազով, կոթունավոր։ Ծաղիկները 2—7-ական, գտնվում են տերևածոցերում, նեղ զանգականման են, մանր, փրսից սպիտակավուն, ներսից' դեղնավուն։ Պտուղը գնդանման է 0,3—1 սմ տրամագծով, սկըզբոլմ մոռակարմրավուն, այնուհետև' սևամանուշակագույն, 3 ոսպնյականման, հարթ,դարչնագույն, մոտ 0,5 սմ երկարությամբ, սեպանման քթիկով, կորիզներով։ Ծաղկում է ապրիլի վերջից մինչև հուլիսի սկիզբը և երկրորդ անգամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածման մեծ արեալ ունի։ Աճում է Կովկասում, հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերում, Փոքր Ասիայում, Իրանում, Արևմտյան Չինաստանում, Սիբիրում, Ղազախստանում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսային շրջաններում, խառն անտառներում, ծ. մ. մինչև 1200 մ բարձրությունների վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ քչապահանջ բույս է, լավ է աճում բոլոր տեսակի հողերում, լավ է դիմանում ինչպես բարձր, այնպես էլ ցածր ջերմաստիճաններին, ինչպես չորությանը, այնպես էլ գերխոնավացմանը։ Բնի կեղևը օգտագործվում է լուծողական պատրաստելու համար։ Հասուն պտուղներից ստանում են հրաշալի կանաչ ներկ, որն օգտագործվում է գործվածքներ ներկելու համար։ Պտուղները թունավոր են։ Բնափայտն օգտագործում են դեկորատիվ ֆաներաներ, մանր իրեր պատրաստելու համար։ Այրելիս տալիս է գրեթե անմոխիր ածուխ և օգտագործվում է ամենաբարձրորակ որսորդական վառոդ ստանալու համար։ Դեկորատիվ է վառ կանաչ, Փայլուն տերևների և հասունացման տարբեր փուլերում տարբեր գունավորում ունեցող գեղեցիկ պտուղների շնորհիվ, որոնք սեզոնի ընթացքում փոփոխվում են բաց կանաչից մինչև կարմրաբալագույն և մանուշակասևգույների։[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 194։