Բելմոնտեի ամրոց (Իսպանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Բելմոնտեի ամրոց
իսպ.՝ Castillo de Belmonte
Belmonte.jpg
Տեսակհուշարձան[1] և դղյակ
Վարչական միավորԲելմոնտե
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
Կառուցված1456 թվական
ԿառուցողԽուան Պաչեկո
Ճարտարապետական ոճՄուդեխար
Կայքcastillodebelmonte.com
Կոորդինատներ: 39°33′29.000016099999″ հս․ լ. 2°41′48.999984100001″ ամ. ե. / 39.55805556002777479° հս․. լ. 2.69694444002777800° ավ. ե. / 39.55805556002777479; 2.69694444002777800
Castle of Belmonte (Cuenca) Վիքիպահեստում

Բելմոնտեի ամրոց (իսպ.՝ Castillo de Belmonte), պաշտպանական շինություն Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի Կուենկա պրովինցիայի Բելմոնտե մունիցիպալիտետում՝ Կուենկա քաղաքից ոչ հեռու: Կառուցվել է 1456-70 թվականներին Էնրիկե IV թագավորի ֆավորիտ մարքիզ Խուան Պաչեկոյի կողմից: Ներքին բակն ունի հավասարակողմ եռանկյան տեսք և շրջապատված է վեցաթև աստղի ձևով կառուցված պատերով:

Բելմոնտեի ամրոցը գտնվում է Կաստիլիա-Լա Մանչայի Կուենկա և Տոլեդո պրովինցիաների սահմանի վրա՝ Ալարկոն ջրամբարից ոչ հեռու, տեղակայված է Բելմոնտեի Սան Կրիստոբալ բլրի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարածքում, որտեղ ներկայում տեղակայված է ամրոցը, ժամանակին եղել է ոսկու հանք, որ մշակել են դեռ հռոմեացիները, ովքեր էլ կառուցել են առաջին պաշտպանական կառույցները ներկայիս ամրոցի տարածքում: Խուան Պաչեկոն, ով ծնվել է Բելմոնտեում, ներկա ամրոցի շինարարությունն սկսել է 1456 թվականին և ավարտին հասցրել 14 տարի անց: Բացառված չէ, որ ճարտարապետը եղած լինի այն ժամանակ մեծ համբավ վայելած Խուան Գուասը:

Բելմոնտեի ամրոցում Պաչեկոն մի որոշ ժամանակ թաքցրել է Խուանա Բելտրանեխային, որպեսզի պաշտպանի նրան Կաստիլիայի ազնվականներից, ովքեր չէին ընդունում նրա՝ օրինական ժառանգ լինելը: Ամրոցի դարպասներից մեկը հետագայում կոչվել է Խուանայի պատվին: Լեգենդի համաձայն՝ աղջիկը կիսամերկ փախել է ամրոցից՝ չվստահելով իր հովանավորին ու թագավորի վստահված անձին՝ Խուան Պաչեկոյին:

Պաչեկոյի հետնորդները՝ Էսկալոնի դուքսերը, ամրոցին քիչ ուշադրություն են դարձրել և հազվադեպ են եղել այնտեղ: 1622 թվականին այն Մանուելես տոհմից անցել է Մանրիկե դե Լարա ընտանիքին, որի անդամները թագավորից ստացել են դե Բելմոնտեի մարքիզի կոչում: Մինչ 19-րդ դարը ամրոցը վերջնականապես ավերվել է ու լքվել:

Իր ներկայիս տեսքն ամրոցն ստացել է Եվգենյա Մոնտիխոյի շնորհիվ: 1857 թվականին՝ Նապոլեոն III-ի հետ ամուսնանալուց հետո, կայսրուհին նախաձեռնել է իր նախնիներին պատկանած ամրոցի վերականգնումը: Ներքին բակը սալապատվել է, մի քանի աշտարակների համար կառուցվել են սանդուղքներ, վերանորոգվել են աշտարակների տանիքները: Մոնտիխոյից հետո ամրոցը ժառանգել են նրա ավագ քրոջ սերունդները՝ Պենյարանդա դուքսերը (Ալբա տան կրտսեր ճյուղը):

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան «Էլ Սիդ» (1961) ֆիլմից

Ամրոցը կառուցվել է մոսարաբական ոճով, ինչը մասնավորապես լավ է արտահայտված շրջանաձև աշտարակների շնորհիվ, որոնք ունեն դեպի դուրս ուղղված բաստիոններ: Ներքին բակը եռանկյունաձև է և զարդարված է քարե բուխարիներով, կեսոններով, մավրիտանագոթական ծեփածո զարդարանքներով: Ամրոցի գլխավոր դարպասների վրա պահպանվել են Վիլենա մարքիզների զինանշանները:

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականի հունիսի 3-ին ամրոցը հայտարարվել է Իսպանիայի ազգային հուշարձան[2]: Ներկայում ամրոցում գործում է թանգարան, որի սրահներից մեկում ցուցադրվում է ամրոցում եղած կահույքն ու կահավորանքը, որ պահպանել ու թարմացրել է Եվգենյա կայսրուհին: Հյուսիսային աշտարակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բելմոնտե գյուղն ու նրա շրջակայքը:

Բելմոնտեի ամրոցում ու նրա շրջակայքում են նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Էլ Սիդ» (1961), «Մարմին և արյուն» (1985), «Խենթ Խուանա»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. Decreto del Ministerio de Instrucción Pública y Bellas Artes publicado en la Gaceta de Madrid n.º 155 de 4 de junio de 1931, disponible en línea en: [1].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джанни Гуадалупи, Габриеле Рейна (перевод А.Борисовой) // Замки мира. — М.: ООО «АСТ», ООО «Астрель», 2005. — С. 28-29. — 272 с. — ISBN 978-5-17-033048-5, 978-5-271-12588-1, 88-544-0097-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]