Jump to content

Բելլա Լևիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելլա Լևիցկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1916(1916-01-13)[1][2]
ԾննդավայրLlano Del Rio, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Մահացել էհուլիսի 16, 2004(2004-07-16)[1][2] (88 տարեկան)
Մահվան վայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպարուսույց, պարուհի և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԴաշնային թատերական նախագիծ
ԱմուսինNewell Taylor Reynolds?[5]
Պարգևներ և
մրցանակներ
 Bella Lewitzky Վիքիպահեստում

Բելլա Լևիցկի (անգլ.՝ Bella Lewitzky, հունվարի 13, 1916(1916-01-13)[1][2], Llano Del Rio, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - հուլիսի 16, 2004(2004-07-16)[1][2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ժամանակակից պարերի խորեոգրաֆ և մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլա Լևիցկին ծնվել է 1916 թվականին Լոս Անջելեսում, հրեա-ռուս գաղթականների ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Մոխավե անապատի ուտոպիական սոցիալիստական գաղութում և Սան Բերնարդինոյում գտնվող ռանչոյում։ Պատանի տարիքում տեղափոխվել է Լոս Անջելես, կարճ ժամանակում սովորել բալետ պարել։ 1934 թվականին միացել է խորեոգրաֆ Լեսթեր Հորթոնի խմբին, դարձել դրա առաջատար պարող և առանցքային դերակատարում է ունեցել Հորթոնի տեխնիկայի զարգացման գործում։

1946 թվականին Լևիցկին Հորթոնի հետ հիմնադրել է Լոս Անջելեսի պարային թատրոնը, որն ԱՄՆ-ում գտնվող այն քիչ հաստատություններից էր, որը նույն հարկի տակ ուներ և՛ պարի դպրոց, և՛ թատրոն։ 1950 թվականին Լևիցկին հեռացավ ընկերությունից իր անկախ կարիերան ստեղծելու համար։ 1943 թվականին նա պարային համարով նկարահանվեց «White Savage» արկածային կինոնկարում, ինչպես նաև բեմադրեց «Բադդադ» (1949) (Լեսթեր Հորթոնի հետ), «Տրիպոլի» (1950) և «Նախապատմական կանայք» (1950) ֆիլմերի պարերը։

1955 թվականին ծնվել է Լևիցկիի միակ երեխան, դուստրը՝ Նորան։ Նույն տարում տեղափոխվեց Լոս Անջելեսից դուրս, Սան Խասինտո լեռնաշղթայում գտնվող Այդլվայլդ Փայն Քով փոքրիկ քաղաք։ 1958 թվականին նա դարձավ Այդլվայլդի երաժշտության և արվեստի դպրոցի պարի բաժնի հիմնադիր-ղեկավարը, որը հետագայում վերանվանվեց Այդլվայլդի արվեստի ակադեմիա։ Մինչև 1972 թվական Լևիցկին դասավանդել է դպրոցում։ Նրա դուստրը՝ Նորան, պարի ֆակուլտետին է միացել 2003 թվականին և շարունակում է դասավանդել Լևիցկու տեխնիկան։

1966 թվականին նա հիմնադրել է Լևիցկի պարային ընկերությունը։ Նրա սաներից է եղել հեռուստատեսային մանկական դերասանուհի Նորին Քորքորանը։ 1970 թվականին Լևիցկին Կալիֆորնիայի Վալենսիա շրջանի Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտի (CalArts) պարային ծրագրի հիմնադիր դեկանն էր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևիցկին ամուսնացել է ճարտարապետ և դիզայներ Նյուել Թեյլոր Ռեյնոլդսի հետ[8]։ Նրանց հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Սամուել Ֆրիմանի տանը[9]։

Մրցանակներ և պատվոգրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևիցկին ստացել է բազմաթիվ պարգևներ, այդ թվում` պատվավոր դոկտորի կոչում Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտից (1981), Արևմտյան աշխարհի քոլեջից (1984), Օտիս Պարսոնս քոլեջից (1989) և Ջուլիարդ քոլեջից (1993)։ 1991 թվականին Ազգային պարերի ասոցիացիայից ստացել է «Ժառանգություն» մրցանակ։ 1996 թվականին արժանացել է արվեստի ազգային մեդալին[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://openspace.sfmoma.org/2019/09/holding-shape-on-bella-lewitzky/
  4. 4,0 4,1 4,2 https://www.nytimes.com/2004/07/19/arts/bella-lewitzky-88-dancer-who-pushed-for-artistic-freedom.html
  5. https://www.latimes.com/archives/la-xpm-2007-apr-21-me-reynolds21-story.html
  6. https://www.latimes.com/archives/la-xpm-1997-01-03-ca-14858-story.html
  7. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  8. «Newell Reynolds, 91; Lewitzky Dance Company set designer». Articles.latimes.com. 2007 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  9. The furniture of R.M. Schindler - Rudolph M. Schindler, David Gebhard, Patricia Gebhard, Marla C. Berns - Google Books. Books.google.com. 1997. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
  10. Lifetime Honors, National Medal of Arts Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, nea.gov; accessed 11 June 2017.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Bella Lewitzky." State of the Arts: California Artists Talk about Their Work. Ed. Barbara Isenberg. Chicago, IL: Ivan R. Dee, 2000. 3-7. 1-56663-631-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլա Լևիցկի» հոդվածին։