Բելգիայի պետական կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բելգիան սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1831-ին։ Պետության գլուխը թագավորն է, որը ձևականորեն օժտված է լայն լիազորություններով, որոնք իրականացնում է կառավարությունը։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում է երկպալատ պառլամենտը։ Խորհրդարանը բաղկացած է 71 անձից։ պատգամավոր է համարվում նաև ժառանգորդ արքայազնը։ Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Յուրաքանչյուր նահանգի բնակչություն 4 տարի ժամանակով ընտրում է նահանգային խորհուրդ, որի գործադիր մարմինը՝ մշտական պատգամավորությունը, գլխավորում է նահանգապետը։ Կոմունաներում (Բելգիայի վարչական բաժանման ստորին միավոր) 6 տարի ժամանակով ընտրվում է կոմունալ խորհուրդ, որի գործադիր մարմնին՝ ավագների կոլեգիային, բուրգոմիստրի գլխավորությամբ նշանակում են կենտրոնական իշխանությունները։ Բելգիայի դատական բարձրագույն մարմինը վճռաբեկ դատարանն է։ Կան նաև ապելյացիոն դատարաններ։ Բելգիայի գլխավոր քաղաքներում գործում են առևտրական դատարաններ։ Բոլոր դատավորներին նշանակում է թագավորը՝ ցմահ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի շուրջ գրքույկ, Թիվ 9, ՀԱՇ ԸՆԴ ՀԱՇ ՓՐԻՆԹ, էջ 1-2