Բելգիայի սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելգիայի սահմանադրություն, Բելգիայի միակ բարձրագույն իրավական նորմն է, որը քվեարկությամբ ընդունվել է 1831 թվականի փետրվարի 7-ին Ազգային կոնգրեսի կողմից ու միայն համակարգվել 1994 թվականի փետրվարի 17-ին։ Սահմանադրությամբ Բելգիայում ներդրեցին սահմանադրական միապետության, խորհրդարանական և դաշնային համակարգերը։ Վերջին բարեփոխումները եղել են 2014 թվականի հունվարի 6-ին։

Պատմական համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած Հուլիսյան հեղափոխությունից հետո կաթոլիկների ու ազատականների միությունը, որն ընդդիմացել էր Գիյոմ I-ին, Բելգիային բռնությամբ պարտադրում է բաժանվել Հոլանդիայից։ Նույն թվականի սեպտեմբերի 26-ին ժամանակավոր կառավարություն է ձևավորվում։

Սահմանադրության խմբագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականի հոկտեմբերի 4-ին Բելգիայի ժամանակավոր կառավարությունը հռչակում է երկրի անկախությունը, իսկ կենտրոնական կոմիտեն սկսում է նոր սահմանադրության խմբագրումը, որն այնուհետև հետազոտվում, փոփոխությունների է ենթարկվում ու ընդունվում Ազգային կոնգրեսի կողմից։

Սահմանադրության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի սահմանադրությունը 1791, 1814 ու 1830 թվականների ֆրանսիական սահմանադրությունների, ինչպես նաև 1815 թվականի Նիդերլանդների թագավորության հիմնարար օրենքի հավասարակշռված սինթեզն է։ Խորհրդարանական միապետություն Բելգիայում իշխանությունները տարանջատման սկզբունքով էին գործում՝ օրենսդիր, գործադիր ու դատական։ Օրենսդիր իշխանությունը, որը փաստացի ամենահզորն է Բելգիայում, իրականացվում է Ներկացուցիչների պալատի ու Սենատի կողմից, որոնք քվեարկում են օրենքները, իսկ թագավորը հրապարակում է դրանք։ Գործադիր իշխանությունը վերապահված է թագավորին ու նախարարներին։ Դատական իշխանությունն իրականացվում է դռնբաց ու դռնփակ դատական նիստերում գործեր քննող տրիբունալների կողմից։

Սահմանադրական դեկրետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ սահմանադրության խմբագրումը, Ազգային կոնգրեսն ընդունեց 2 դեկրետ։ Առաջինով հռչակվեց բելգիացի ժողովրդի անկախությունն՝ ընդդեմ հոլանդական տիրապետության, իսկ երկրորդով Օրանժ-Նասոյի ընտանիքի անդամները Բելգիայում ցմահ զրկվեցին իրենց բոլոր իրավունքներից։

Հիմնարար իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1831 թվականին Ազգային կոնգրեսը ձեռնարկում է բոլոր բելգիացիների համար հիմնարար իրավունքների ցուցակի խմբագրումը, որի համար ոգեշնչման աղբյուր են դառնում Մարդու և քաղաքացու հռչակագիրը, ինչպես նաև 1789 թվականից սկսած՝ ֆրանսիական բոլոր սահմանադրությունները, Հոլանդական հիմնարար իրավունքն ու Բրիտանական իրավունքը։

Դաշնային խորհրդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային օրենսդիր իշխանությունն իրականացվում են թագավորն ու երկպալատ խորհրդարանը՝ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը։ Առաջինը դաշնային խորհրդարանի ստորին պալատն է։ Անդամ կարող է դառնալ 21 տարին լրացած Բելգիայի քաղաքացին, ով ընտրվում է ուղիղ ընտրական իրավունքով, 5-ամյա ժամկետով։ Պատգամավորների թիվը 150-ն է։

Սենատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանի վերին պալատն է, ունի 71 սենատոր, ովքեր ընտրվում են 4-ամյա ժամկետով։

Թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորն իրականացնում է դաշնային գործադիր իշխանությունը։ Նա իրավունք ունի նշանակել ու ցրել կառավարությունը, կարող է ընդունել կամ մերժել նախարար(ներ)ի կամ կառավարության հրաժարականը, օգտվում է համաներում հայտարարելու իրավունքից։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. http://www.wipo.int/wipolex/en/details.jsp?id=11637
2. http://www.servat.unibe.ch/icl/be00000_.html
3. http://www.belgium.be/en/about_belgium/country/history/belgium_from_1830/foundation_and_growth/first_unitary_constitution