Բելգիայի բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելգիայի բնակչությունն ըստ տարեթվի

Բելգիայի բնակչությունը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 10.839.905 մարդ։

Ուրբանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայում բնակչության խտությունը պատկերող քարտեզ

Բելգիայի բնակչության գրեթե ամբողջ մասը կազմում է քաղաքային բնակչությունը՝ 96% (2004 թվականի տվյալ)[1]։

Բելգիան տարբերվում է բնակչության բարձր խտությամբ (1 կմ2-ին 342 մարդ)՝ այս չափանիշով Եվրոպայում զիջելով միայն Նիդերլանդներին և որոշ գաճաճ-երկրների, ինչպիսին է Մոնակոն։ Երկրում բնակչության ամենաբարձր խտությունը նկատելի է Բրյուսել-Անտվերպեն-Գենտ-Լյովեն քաղաքներով սահմանափակված շրջանում (այսպես կոչված «ֆլամանդական շեղանկյուն», հոլ.՝ Vlaamse ruit)։ Բնակչության ամենացածր խտությունը Արդենյան լեռներում է (Լյուքսեմբուրգ նահանգ)։

2006 թվականին Ֆլամանդական շրջանը՝ Ֆլանդրիան ուներ մոտավորապես 6 078 600 բնակիչ (բնակչության խտությունը՝ 459,4 մարդ/կմ², Եվրոստատ 2007)։ Առավել բնակեցված քաղաքներն են Անտվերպենը (457 749), Գենտը (230 951) և Բրյուգգեն (117 251)։

Վալոնական տարածաշրջանի բնակչությունը կազմում էր 3 413 978 մարդ (բնակչության խտությունը՝ 205,1 մարդ/կմ², Եվրոստատ 2007)։ Առավել խիտ բնակեցված քաղաքներն են Շառլերուան (201 373), Լիեժը (185 574) և Նամյուրը (107 178)։

Բրյուսելում բնակվում է 1 018 804 մարդ (բնակչության խտությունը՝ 6458,7 մարդ/կմ², Եվրոստատ 2007)՝ 19 մայրաքաղաքային թաղամասերում, որոնից երկուսն ունեն ավելի քան 100 000 բնակիչ։

Վերոնշյալ քաղաքների ընդհանուր բնակչությունը կազմում է մոտավորապես 2.3 մլն մարդ։ Ամբողջ երկրում կա մոտավորապես 13 քաղաք, որոնց բնակչությունը կազմում է 85 հազար մարդ[2]։

Գյուղական բնակչության խտությունը 2005 թվականի տվյալներով կազմում է 34,76 մարդ/կմ²[3]։

Տարի Բնակչություն
1 200 000
500 300 000
1000 600 000
1100 900 000
1200 1 200 000
1300 2 000 000
1400 1 200 000
1500 1 800 000
1800 3 450 000
1900 6 693 500
2009 10 414 336
2100 (կանխատեսում) 13 210 190

Բելգիայի բնակչության տարիքային կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի սեռատարիքային բուրգ (2005 թվականի տվյալներ)
  • 0-14 տարեկան՝ 16,1 % (892 995 տղաներ, 857 373 աղջիկներ),
  • 15-64 տարեկան՝ 66,3 % (3 480 072 տղամարդիկ, 3 419 721 կանայք),
  • 65 տարեկան և ավել՝ 17,6 % (760 390 տղամարդիկ, 1 047 447 կանայք)[4]։

Միջին տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր ցուցանիշ՝ 40,8 տարեկան
  • Տղամարդիկ՝ 39,6 տարեկան
  • Կանայք՝ 42,1 տարեկան (2009 թվականի ցուցանիշ)։

Բնակչության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2008 թվականներին բնակչության թվաքանակն աճել է 0.7%-ով։

Ծնելիության մակարդակը Բելգիայում կազմում է 11.7 ծնունդ 1 000 մարդուն։

1 000 մարդուն գալիս է 9.5 մահ։

Բնակչության բնական աճը 2008 թվականին կազմել է 2.2% (23 392 մարդ)։

Բելգիայում զուտ ներգաղթը կազմում է 1.22 ներգաղթյալ 1 000 բնակչին (2008 թվականի տվյալներ)։

Տարածքային տարբերությունները աճի դինամիկայում (2007 թվականի Եվրոստատի տվյալներ)՝ Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան - 6.7 % (7 հազար մարդ), Ֆլանդրիա – 1.6 % (10.1 հազար մարդ), Վալոնիա – 0.9 % (2.9 հազար մարդ)։

Մանկական մահացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր ցուցանիշ՝ 4.62 մահ/1000 ծնունդ

  • Արական սեռ՝ 5.2 մահ/1000 ծնունդ
  • Իգական սեռ՝ 4.01 մահ/1000 ծնունդ (2006 թվականի տվյալներ)։

Կյանքի միջին տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր ցուցանիշ՝ 79.22 տարեկան

  • Արական սեռ՝ 76.06 տարեկան
  • Իգական սեռ՝ 82.53 տարեկան (2009 թվականի տվյալներ)։

Բնակչության էթնիկ պատկանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի բնակչությունը կազմող հիմնական երկու խմբերն են ֆլամանդացիները (մոտավորապես 58 %, 6 մլն մարդ) և վալոնները (մոտավորապես 31 %, 3.400 մլն մարդ)։ 11 %-ը կազմում են այլ ազգությունների ներկայացուցիչները։

Ֆլամանդացիներն ապրում են Բելգիայի հյուսիսային 5 նահանգներում (տե՛ս Ֆլանդրիա) և խոսում են հոլանդերենով և վերջինիս բազմաթիվ բարբառներով (տե՛ս ֆլամանդերեն

ստեղծվում է Վալոնները բնակվում են Վալոնիան ձևավորող հարավային 5 նահանգներում, խոսում են ֆրանսերենով, վալոներենով և մի շարք այլ լեզուներով։ Մասնատվածության ինդեքսի նշանակությունը՝ F - (0.50)[5]։

Անկախությունից հետո Բելգիան ֆրանկոկողմնորոշված երկիր էր, որի միակ պետական լեզուն ֆրանսերենն էր, թեև ֆլամանդացիները միշտ կազմել են երկրի բնակչության մեծամասնությունը։ Նույնիսկ Ֆլանդրիայում ֆրանսերենը երկար ժամանակ մնում էր միջնակարգ և բարձրագույն կրթության միակ լեզուն։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բելգիայում սկսվել էր ֆլամանդախոս բնակչության ազատագրման համար շարժում։ Վերջինիս արդյունքը դարձավ, այսպես կոչված, «լեզվի պայքարը» (հոլ.՝ taalstrijd)։ Պայքարն իր պտուղներն է տվել 20-րդ դարի 60-ական թվականներին։ 1963 թվականին ընդունվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով կարգավորվում էր պաշտոնական իրավիճակներում լեզուների օգտագործումը։

1967 թվականին առաջին անգամ կատարվել է Բելգիայի սահմանադրության պաշտոնական թարգմանությունը նիդերլանդերենով։ 1980 թվականին երկու հիմնական լեզուները փաստացի իրավահավասար են դառնում։ Այժմ Ֆլանդրիայում միակ պաշտոնական լեզուն նիդերլանդերենն է։

Չնայած ձեռք բերած նշանակալի հաջողությունների, լեզվական խնդիրները մինչև այժմ էլ երկրի բնակչության երկու հիմնական խմբերի միջև հարաբերությունների սրացմանն են հանգեցնում։ Այսպես, 2005 թվականին Բրյուսել-Հալլե-Վիլվորդե երկլեզու ընտրատարածքի բաժանման խնդիրը քիչ էր մնում հանգեցներ կառավարության հրաժարականին և քաղաքական ճգնաժամին։

Բելգիայի կարևորագույն ազգային փոքրամասնությունը գերմանացիներն են։ Նրանց թիվը կազմում է մոտավորապես 73 000 մարդ։ Գերմանացիների կոմպակտ բնակության վայրերը (Վոլոնիայի արևելք) մտնում են գերմանախոս համայնքի մեջ, որն ունի մեծ ինքնավարություն՝ հատկապես մշակութային հարցերում։

Ազգային փոքրամասնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշորագույն ազգային փոքրամասնություններն են իտալացիները (171 918), ֆրանսիացիները (125 061), նիդերլանդացիները (116 970), իսպանացիները (42 765), գերմանացիները (37 621), թուրքերը (39 230), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից (նախկին Բելգիական Կոնգո), Մարոկկոյից (80 579), Ալժիրից և այլ արաբական երկրներից եկվորները։

Բելգիայում ապրող ներգաղթյալները կազմում են բնակչության 8 %-ը (իտալացիներ, հոլանդացիներ, ֆրանսիացիներ, մարոկներ, ալժիրցիներ, թուրքեր, կոնգոացիներ, լեհեր և հնդկացիներ)։ Նրանց 4%-ն ունեն ոչեվրոպական ծագում։ Այլ ներգաղթյալներ՝ 180 հազար իտալացիներ, 60 հազար ֆրանսիացիներ, 50 հազար հոլանդացիներ, 40 հազար լեհեր, 30 հազար իսպանացիներ, 30 հազար չինացիներ, 35 հազար հրեաներ։

Թուրք-քրդական հակամարտությունը Բելգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայում, ըստ տարբեր աղբյուրների, ապրում է Թուրքիայից 150-200 հազար ներգաղթյալ, որոնց թվում են ինչպես էթնիկ թուրքեր, այնպես էլ քրդական փոքրամասնության ներկայացուցիչներ։ Երկու էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների միջև ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բախումներ և հակամարտություններ։ Այսպես, 2006 թվականին Բրյուսելի կենտրոնում քրդերի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հակաթուրքական ցույց։

2007 թվականի լույս ապրիլի 2-ի գիշերը Բելգիայի մայրաքաղաքում, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շտաբ կայաններից ոչ հեռու տեղի են ունեցել բախումներ էթնիկ թուրքերի և քրդական ներգաղթական համայնքի ներկայացուցիչների միջև։ Տեղի ունեցածի հետևանքով յոթ մարդ է ձերբակալվել և ևս մի քանիսը՝ վնասվածքներ ստացել։ «Ամեն ինչ սկսվել է քուրդ երիտասարդների վրա թուրք դեռահասների հարձակման պատճառով», ― հայտարարել է Բրյուսելի ոստիկանության մամուլի քարտուղար Յոհան Վարլեյենը։ Իրավիճակը կարգավորել փորձող ոստիկանների նկատմամբ ևս արգեսիա էր իրականացվել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ փողոցային բախումներում մասնակցել է մոտավորապես 250 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ[6]։

Բնակչության կրոնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատացյալների մեծամասնությունը (մոտավորապես 70%) կաթոլիկներ են։ Պաշտոնապես ճանաչվել են նաև իսլամը (250 000 մարդ), բողոքականությունը (մոտ 70 հազար), հուդայականությունը (35 հազար), անգլիկանությունը (40 հազար), ուղղափառությունը (20 հազար)[7]։

Մասնագիտական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի տվյալներով՝զբաղված բնակչության շրջանում (հազար մարդ)՝ ինքնազբաղ անձ -720, վարձու աշխատողներ – 3718, այդ թվում և գյուղատնտեսությունում – 29, արդյունաբերությունում - 570, շինարարությունում – 206, սպասարկման ոլորտ – 2911, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, կապի – 895, ֆինանսներ, անշարժ գույք, վարձակալություն, խորհրդատվություն – 788, այլ ծառայություններ – 614 (աղբյուր՝ Բելգիայի ազգային բանկ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://statbel.fgov.be/census/previous_fr.asp
  2. «Население»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 2013-02-18 
  3. «NationMaster - World Statistics, Country Comparisons»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 2013-02-18 
  4. Информационно-поисковая система «Экспортные возможности России»
  5. Ա․ Լեյպխարթ, «Դեմոկրատիան բազմակազմ հասարակություններում»
  6. Дарья Юрьева. (3 апреля 2007)։ «В Брюсселе прошла рубка капусты»։ Российская газета։ Վերցված է 2010-08-14 
  7. «Бельгия - Демографическая ситуация»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-27-ին։ Վերցված է 2013-02-18