Կրոնը Բելգիայում
Բելգիայի կրոնը Կաթոլիկներ (58%) Այլ քրիստոնյաներ (7%) Մուսուլմաններ (5%) Այլ կրոններ (2%) Աթեիստներ (27%) Չեն պատասխանել (1%) Other (0%)
Eurobarometer-ի հարցման համաձայն 2005 թվականի տվյալներով Բելգիայի թագավորության բնակչության 43 %-ը հավատում է Աստծուն[1]:
Բելգիայի թագավորության սահմանադրությունը երաշխավորում է կրոնի դավանանքի ազատությունը:
Բելգիայում գերակշռող դավանանքը Հռոմեական կաթոլիկ եկեղեցին է: Այլ կրոնների և դավանանքների շարքում խոշորներն են Անգլիկան եկեղեցին, բողոքականությունը, իսլամը և հուդայականությունը:
Գոյություն ունի կրոնների (դավանանքների) պետական ֆինանսավորման ծրագիր: Ամեն տարի Բելգիայի կառավարությունը հիմնական կրոններին տրամադրում է 140 մլն եվրո: Այդ գումարի 85.5 %-ը գնում են կաթոլիկության դավանանքի աջակցությանը, 8 %-ը՝ կազմակերպված աշխարհիկության վրա, 2,5 %-ը՝ բողոքական և ավետարանչական դավանանքին, իսկ 2,1 %-ը՝ իսլամական: Գումարի մնացյալ հատվածը հավասարապես կիսվում է ուղղափառների, հուդայականների և անգլիկանների միջև:
Կրոնական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգիայում գործում են ճանաչված և ոչ ճանաչված կրոնական միավորումներ: Պետական սուբսիդավորում ունեցող ճանաչված կրոնական կազմակերպություններն են.
- բողոքականներ՝
- Բելգիայի Միացյալ բողոքական եկեղեցին,
- Բելգիայի միսիոներական քրիստոնեական եկեղեցին,
- մեթոդիստները,
- անգլիկանները,
- Յոթերորդ օրվա ադվենտիստները,
- ուղղափառները
- (Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան,
- Կոստանդնուպոլսի պատրիարքարան,
- սերբական և ռումինական ուղղափառ եկեղեցիներ,
- իսլամական կազմակերպություններ,
- հրեական համայնքները[2]:
Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթոլիկ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի բնակչության մոտ 76 %-ը համարում է իրեն կաթոլիկ, սակայն ակտիվ ծխականները բնակչության միայն 8 %-ն են: Բելգիայում հաշվվում է կաթոլիկ եկեղեցու 3 946 ծխական համայնք:
Բողաքական եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգիայում խոշորագույն բողոքական կազմակերպությունը «Բողոքական և ավետարանչական դավանանքի վարչական խորհուրդն» է: Այդ կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականին Բելգիայի երկու խոշորագույն բողոքական եկեղեցիների՝ Բելգիայի բողոքական միացյալ եկեղեցու և Բողոքական և ավետարանչական եկեղեցիների դաշնային սինոդի միավորումից:
«Բողոքական և ավետարանչական դավանանքի վարչական խորհուրդն» իրենից ներկայացնում է վարչական համագործակցության կառուցվածքը Բելգիայի բողոքական միացյալ եկեղեցու և Բողոքական և ավետարանչաական եկեղեցիների դաշնային սինոդի միջև:
Վարչական խորհուրդի գլխավոր առաքելությունը քաղաքացիական իշխանությունների հետ միացյալ ներկայացուցչությունն է:
Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամը Բելգիայում երկրորդ ամենատարածված կրոնն է: Տարբեր տվյալներով երկրում ապրում է 450-ից մինչև 600 հազար մուսուլման բնակիչ, որոնք կազմում են թագավորության ընդհանուր բնակչության 5-ից 6 %-ը: Մուսուլմանների մեծ կենտրոնացումը նկատվում է Բրյուսելում (մոտ 22 %).
Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգիայում ապրում է մոտ 40 հազար հրեա, գործում են 45 ժողովարան: