Բելգիայի քաղաքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բելգիան աչքի է ընկնում քաղաքների առատությամբ։ Բելգիան աշխարհի այն երկրներից է, որտեղ բնակչության գերակշիռ մեծամասնությունն ապրում է քաղաքներում։ Այստեղ շատ են քաղաքներն ու քաղաքատիպ բնակավայրերը։ Քաղաքներ են համարվում 5 հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերը։

Անտվերպեն քաղաքը

Բելգիայի քաղաքները (Բրյուսել, Բրյուգե, Լիեժ, Գենտ, Անտվերպեն) հայտնի են իրենց միջնադարյան գոթական ճարտարապետության նմուշներով։ Բելգիան հարուստ պատմություն ունի, որն արտահայտվում է գրեթե ամեն քայլափոխի։ Յուրաքանչյուր քաղաքում կարելի է տեսնել շենքեր, պալատներ կամ այլ կառույցներ, որոնք վերագրվում են խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանին։

Գենտ քաղաքը

Աշխարհամարտերն առանձնապես վնաս չեն պատճառել բելգիական քաղաքներին, որոնցում պահպանվել են պատմական արժեք ներկայացնող հուշարձանները։ Քաղաքներում, հատկապես միջնադարյան պատմություն ունեցող քաղաքներում, առանձնանում են հին (պատմական միջուկը) և նոր մասերը։

Անտվերպենը, Լիեժը, Գենտը ներկայանում են գոթական ճարտարապետության գլուխգործոցներով։ Իսկ Բռյուգգեում կարելի է առանձնացնել 2000 ճարտարապետական արժեքներ, որոնցից նշանավոր են քաղաքային ռատուշան (1376), Սուրբ Արյան եկեղեցին (12-րդ դար), ինչպես նաև Տիրամոր մարմարե արձանը՝ նորածնի հետ, որը հանճարեղ Միքելանջելոյի ձեռքի գործն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի շուրջ գրքույկ, Թիվ 9, էջ 24, ՀԱՇ ԸՆԴ ՀԱՇ ՓՐԻՆԹ