Բելա Ռուդենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելա Ռուդենկո
Ծնվել էօգոստոսի 18, 1933(1933-08-18)[1]
Անտրացիտ, Լուգանսկի մարզ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 13, 2021(2021-10-13) (88 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Ժանրերօպերա
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԱշխատավայրՉայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա
ԿրթությունՕդեսայի Անտոնինա Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ, «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա),
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ և ԽՍՀՄ պետական մրցանակ

Բելա Անդրեևնա Ռուդենկո (օգոստոսի 18, 1933(1933-08-18)[1], Անտրացիտ, Լուգանսկի մարզ - հոկտեմբերի 13, 2021(2021-10-13), Մոսկվա, Ռուսաստան), ուկրաինացի խորհրդային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի 1960 թվականից։ 1956 թ.-ին ավարտել է Օդեսայի կոնսերվատորիան։ Բեմելը՝ 1955 թ.-ին, Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում։ 1956 թ.-ից Ուկրաինայի․ օպերայի և բալետի թատրոնի, 1973 թ.-ից Մեծ թատրոնի մեներգչուհի։

Դերերգերից են՝ Նատաշա Ռոստովա (Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն»), Լյուդմիլա (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Ռոզինա (Ռոսսինիի «Աևիլյան սափրիչ»), Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Լյուչիա (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»)։ Հանդես է գալիս նաև համերգներով։

ԽՍՀՄ պետական մրցանակի (1971 թ.), երգիչների միջազգային մրցույթի (1957 թ., Թուլուզ, III մրցանակ) դափնեկիր։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Руденко Бэла Андреевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.